https://arm.sputniknews.ru/20221226/vrastany-cankanum-e-nerdrum-unenal-hajadrbejanakan-khndri-kargavvorman-harcum-53144909.html
Վրաստանը ցանկանում է ներդրում ունենալ հայ–ադրբեջանական խնդրի կարգավորման հարցում
Վրաստանը ցանկանում է ներդրում ունենալ հայ–ադրբեջանական խնդրի կարգավորման հարցում
Sputnik Արմենիա
Վրաստանում կարծում են, որ համատեղ աշխատանքը տարածաշրջանային խաղաղության և կայունության գրավական կդառնա։ 26.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-26T13:06+0400
2022-12-26T13:06+0400
2022-12-26T13:08+0400
հայաստան
ադրբեջան
վրաստանի հանրապետություն
շալվա պապուաշվիլի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/05/40554427_0:0:1270:714_1920x0_80_0_0_410ae5b3fd090aa5145d7a0415bb1db8.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Թբիլիսին կրկին հայտարարել է, որ ցանկանում է ներդրում ունենալ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործում։ «Դեսպանների համաժողով-2022»–ի բացմանը այդ մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։«Մենք ցանկանում ենք նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությանն ու կայունությանը»,– ասել է նա։Բոլորին «այո՛» ասելու հետևանքը, կամ ինչու ՀՀ–ի հետ չեն կարողանում պայմանավորվելԽորհրդարանի նախագահի խոսքով՝ այդ ջանքերը նախադրյալ կդառնան տարածաշրջանի զարգացման համար։ Նա հիշեցրել է, որ Ուկրաինայի ճգնաժամի հետ մեկտեղ ընթացիկ տարում կայունություն չի եղել նաեւ Հարավային Կովկասում։Հիշեցնենք, որ Թբիլիսին դեռևս 44-օրյա պատերազմի ժամանակ Երևանին և Բաքվին բազմաթիվ անգամ հարթակ է առաջարկել հարաբերությունների կարգավորման համար։ Ավելին` երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդես է եկել նոր պլատֆորմի ստեղծման գաղափարներով։Նշենք, որ 2021 թվականին Վրաստանի միջնորդությամբ Ադրբեջանը Հայաստանին հանձնեց 15 զինծառայողի, իսկ Երևանը Բաքու ուղարկեց ականապատ դաշտերի քարտեզներ։2022 թվականին էլ Թբիլիսիում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։Ժամանակն է, որ Հայաստանն ու Իրանը ռազմավարական դաշինք կնքեն. Վարդան Ոսկանյան
ադրբեջան
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/05/40554427_152:0:1137:739_1920x0_80_0_0_2201deeac1469162ff95d8d7369eb9a0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, վրաստանի հանրապետություն, շալվա պապուաշվիլի
հայաստան, ադրբեջան, վրաստանի հանրապետություն, շալվա պապուաշվիլի
Վրաստանը ցանկանում է ներդրում ունենալ հայ–ադրբեջանական խնդրի կարգավորման հարցում
13:06 26.12.2022 (Թարմացված է: 13:08 26.12.2022) Վրաստանում կարծում են, որ համատեղ աշխատանքը տարածաշրջանային խաղաղության և կայունության գրավական կդառնա։
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Թբիլիսին կրկին հայտարարել է, որ ցանկանում է ներդրում ունենալ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործում։ «Դեսպանների համաժողով-2022»–ի բացմանը այդ մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։
«Մենք ցանկանում ենք նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությանն ու կայունությանը»,– ասել է նա։
Խորհրդարանի նախագահի խոսքով՝ այդ ջանքերը նախադրյալ կդառնան տարածաշրջանի զարգացման համար։ Նա հիշեցրել է, որ Ուկրաինայի ճգնաժամի հետ մեկտեղ ընթացիկ տարում կայունություն չի եղել նաեւ Հարավային Կովկասում։
Հիշեցնենք, որ Թբիլիսին դեռևս 44-օրյա պատերազմի ժամանակ Երևանին և Բաքվին բազմաթիվ անգամ հարթակ է առաջարկել հարաբերությունների կարգավորման համար։ Ավելին` երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդես է եկել նոր պլատֆորմի ստեղծման գաղափարներով։
Նշենք, որ 2021 թվականին Վրաստանի միջնորդությամբ Ադրբեջանը Հայաստանին հանձնեց 15 զինծառայողի, իսկ Երևանը Բաքու ուղարկեց ականապատ դաշտերի քարտեզներ։
2022 թվականին էլ Թբիլիսիում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։