00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ոչ միայն թղթի վրա. Գյումրին ու Գլենդելը կարող են ավելի սերտ համագործակցել

© Sputnik / Armenuhi Mkhoyan Էլեն Ասատրյանն ու Գյումրու քաղաքապետը
Էլեն Ասատրյանն ու Գյումրու քաղաքապետը - Sputnik Արմենիա, 1920, 26.12.2022
Էլեն Ասատրյանն ու Գյումրու քաղաքապետը
Բաժանորդագրվել
Գլենդելի քաղաքային խորհրդի անդամը խոստացավ վերադառնալ ԱՄՆ ու, համադրելով հնարավորություններն ու Գյումրու առաջարկները, համագործակցության եզրեր մշակել։
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ էլեն Ասատրյանը պատրաստվում է երկու քույր քաղաքների միջև համագործակցությունն ավելի գործնական դարձնել։ Նա ճանաչողական այցով Գյումրիում է։
«Գյումրին և Գլենդելը 2015 թվականից քույր քաղաքներ են, բայց դրանից հետո ոչ մի աշխատանք չի կատարվել: Իմ նպատակն է այնպես անել, որ համագործակցությունը ոչ միայն փաստաթղթային լինի, այլ նաև գործնական, ու այդ համագործակցությունը լինի ոչ միայն քաղաքապետարանի, այլ նաև քաղաքների մշակութային կառույցների միջև»,- ասաց Ասատրյանը Գյումրու մշակութային կառույցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։
Երկու քաղաքների միջև համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու համար Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը ներկայացրեց համայնքապատկան մշակութային կառույցների խնդիրները։
«Եթե խոսում ենք աջակցության մասին, ապա դա համայնքապատկան մշակութային օջախների համար կարող է լինել նորագույն տեխնոլոգիաների և տեխնիկական լուծումների տեսքով` նկատի ունենալով և՛ թանգարանները, և՛ համերգային դահլիճները, որովհետև Հայաստանի պայմաններում դա բարդ է և թանկ է իրականացնել»,– ասաց նա:
Ռուսաստանի գլխավոր Ձմեռ պապն այցելեց Գյումրի
Խոսելով համագործակցության մասին` Թովմասյանը հպարտությամբ նշեց՝ Գյումրին ունի հարուստ մշակութային ներկապնակ, որի շրջանակում հնարավոր է համագործակցել։ Կարող են կազմակերպվել սիմպոզիումներ, փոխադարձ այցեր, վարպետաց դասեր, շրջագայություններ:
էլեն Ասատրյանը խոստացավ վերադառնալ Գլենդել և, համադրելով հնարավորություններն ու Գյումրու առաջարկները, համագործակցության եզրեր մշակել։
Նշենք, որ Գյումրին ավելի քան 20 քույր քաղաք ունի, այդ համագործակցությունը հիմնականում պաշտոնական ու փաստաթղթային է:
Էլեն Ասատրյանը ծնվել ու մեծացել է Հայաստանում, ԱՄՆ է տեղափոխվել 10 տարեկանում: Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ է ընտրվել այս տարվա հուլիսին։
Լրահոս
0