https://arm.sputniknews.ru/20221226/rusastani-ev-hajastani-finansakan-institutnery-vstahum-en-mimjanc-volvach-53168272.html
Ռուսաստանի և Հայաստանի ֆինանսական ինստիտուտները վստահում են միմյանց. Վոլվաչ
Ռուսաստանի և Հայաստանի ֆինանսական ինստիտուտները վստահում են միմյանց. Վոլվաչ
Sputnik Արմենիա
Ակտիվ աշխատանքներ են տարվում լոգիստիկ նոր երթուղիներ ստեղծելու համար, որոնք կարող էին օգնել և հենարան դառնալ հայ–ռուսական ապրանքաշրջանառության համար։ 26.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-26T18:13+0400
2022-12-26T18:13+0400
2022-12-26T18:13+0400
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
բորսա
դրամ
վերին լարս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/1d/47426385_0:136:3047:1849_1920x0_80_0_0_c27112582cdc6fffd406b5befed985c7.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. ԵԱՏՄ–ում հաջողությամբ շարունակվում է փոխհաշվարկներում ազգային արժույթի անցման գործընթացը։ Այս մասին այսօր Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կայացած Մոսկվա–Մինսկ–Բիշքեկ–Երևան–Սուխում–Ցխինվալ տեսակապի ժամանակ հայտարարեց ՌԴ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Դմիտրի Վոլվաչը։Վոլվաչը հիշեցրեց, որ Միջազգային միջբանկային արժութային բորսայում ամռանը հայկական դրամով առուվաճառք սկսվեց, որով առաջին իսկ շաբաթում ծավալների աճ գրանցվեց։Ըստ նրա` դա վկայում է այն մասին, որ արտաքին տնտեսական գործունեության օպերատորների հաշիվների վրա հայկական ազգային արժույթի առկայությունն անհրաժեշտ է ապրանքների և ծառայությունների իրական շրջանառությունը սպասարկելու համար, որը շատ լուրջ աճել է։Փոխնախարարն ընդգծել է նաև, որ Հայաստանի հետ կառուցողական աշխատանք է տարվում, իսկ ամենակարևորը` այդ աշխատանքը շահավետ է երկու կողմերի բիզնեսի համար։ 2022-ին Ռուսաստանի հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունն աճել է ավելի քան 67%–ովՎոլվաչի խոսքով` շարունակվում են «Վերին Լարս» անցակետի հնարավորություններն ընդլայնելուն և բեռների ու ավտոմեքենաների ձևակերպման գործընթացի օպտիմալացմանն ուղղված աշխատանքները։«Առանց մանրամասների. իհարկե, շատ ակտիվ աշխատանքներ են տարվում այլ լոգիստիկ երթուղիների ստեղծման ուղղությամբ, որոնք կարող էին լուրջ աջակցություն և հենարան դառնալ մեր փոխադարձ ապրանքաշրջանառության համար հատկապես նոր աշխարհաքաղաքական պայմաններում», – նկատեց Վոլվաչը։Նա ընդգծեց նաև, որ հայ գործընկերների հետ համագործակցությունը ՏՏ–ի, լոգիստիկայի, մեքենաշինության, բազային գիտության, կրթության, պետական կառավարման ոլորտում միայն զարգանում է, ընդ որում ինչպես պետական, այնպես էլ առանձին՝ ինքնակառավարման մարմինների մակարդակով։Փոխնախարարը վստահություն հայտնեց նաև, որ ԵԱՏՄ անդամ պետությունների արդյունավետ համագործակցությունը` բիզնեսի, աշխատանքի համար բարենպաստ պայմանների, համագործակցության նոր շղթաների ստեղծմանն ու ավելի հին նախագծերի զարգացմանն ուղղված ջանքերի արդյունք էր։Վոլվաչը դրական գնահատեց ԵԱՏՄ–ում համագործակցության նախագծերի սուբսիդավորման նոր մեխանիզմի ներդնումը, որը կոչված է զարգացնելու ներքին շուկայի հնարավորությունները և Միության անդամ երկրների արտահանման ներուժը։Ի դեպ, սուբսիդավորմանը հավակնելու իրավունք ստանալու համար յուրաքանչյուր նախագծին պետք է մասնակցի ԵԱՏՄ առնվազն 3 պետություն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/1d/47426385_0:0:2729:2047_1920x0_80_0_0_51d047652ea7e98798ef7f6ff8853cb4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, բորսա, դրամ, վերին լարս
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, բորսա, դրամ, վերին լարս
Ռուսաստանի և Հայաստանի ֆինանսական ինստիտուտները վստահում են միմյանց. Վոլվաչ
Ակտիվ աշխատանքներ են տարվում լոգիստիկ նոր երթուղիներ ստեղծելու համար, որոնք կարող էին օգնել և հենարան դառնալ հայ–ռուսական ապրանքաշրջանառության համար։
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. ԵԱՏՄ–ում հաջողությամբ շարունակվում է փոխհաշվարկներում ազգային արժույթի անցման գործընթացը։ Այս մասին այսօր
Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կայացած Մոսկվա–Մինսկ–Բիշքեկ–Երևան–Սուխում–Ցխինվալ տեսակապի ժամանակ հայտարարեց ՌԴ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Դմիտրի Վոլվաչը։
«Հայաստանի հետ շատ լավ առաջընթաց ունենք, մեր ֆինանսական ինստիտուտները վստահում են միմյանց, ընդլայնում պայմանագրային հարաբերությունների ցանցը», – նշեց նա։
Վոլվաչը հիշեցրեց, որ Միջազգային միջբանկային արժութային բորսայում ամռանը հայկական դրամով առուվաճառք սկսվեց, որով առաջին իսկ շաբաթում ծավալների աճ գրանցվեց։
Ըստ նրա` դա վկայում է այն մասին, որ արտաքին տնտեսական գործունեության օպերատորների հաշիվների վրա հայկական ազգային արժույթի առկայությունն անհրաժեշտ է ապրանքների և ծառայությունների իրական շրջանառությունը սպասարկելու համար, որը շատ լուրջ աճել է։
Փոխնախարարն ընդգծել է նաև, որ Հայաստանի հետ կառուցողական աշխատանք է տարվում, իսկ ամենակարևորը` այդ աշխատանքը շահավետ է երկու կողմերի բիզնեսի համար։
Վոլվաչի խոսքով` շարունակվում են «Վերին Լարս» անցակետի հնարավորություններն ընդլայնելուն և բեռների ու ավտոմեքենաների ձևակերպման գործընթացի օպտիմալացմանն ուղղված աշխատանքները։
«Առանց մանրամասների. իհարկե, շատ ակտիվ աշխատանքներ են տարվում այլ լոգիստիկ երթուղիների ստեղծման ուղղությամբ, որոնք կարող էին լուրջ աջակցություն և հենարան դառնալ մեր փոխադարձ ապրանքաշրջանառության համար հատկապես նոր աշխարհաքաղաքական պայմաններում», – նկատեց Վոլվաչը։
Նա ընդգծեց նաև, որ հայ գործընկերների հետ համագործակցությունը ՏՏ–ի, լոգիստիկայի, մեքենաշինության, բազային գիտության, կրթության, պետական կառավարման ոլորտում միայն զարգանում է, ընդ որում ինչպես պետական, այնպես էլ առանձին՝ ինքնակառավարման մարմինների մակարդակով։
«Տեղյակ եք, որ Ռազմավարական մշակումների համատեղ կենտրոն ենք ստեղծել, որը ներկայացրել ենք մի քանի ամիս առաջ։ Այսօր Կենտրոնը սկսել է մեծածավալ, լուրջ նախագծեր մշակել, և ես կարծում եմ, որ հաջորդ տարի կտեսնենք այդ աշխատանքի արդյունքնրը», – ասաց նա։
Փոխնախարարը վստահություն հայտնեց նաև, որ ԵԱՏՄ անդամ պետությունների արդյունավետ համագործակցությունը` բիզնեսի, աշխատանքի համար բարենպաստ պայմանների, համագործակցության նոր շղթաների ստեղծմանն ու ավելի հին նախագծերի զարգացմանն ուղղված ջանքերի արդյունք էր։
Վոլվաչը դրական գնահատեց ԵԱՏՄ–ում համագործակցության նախագծերի սուբսիդավորման նոր մեխանիզմի ներդնումը, որը կոչված է զարգացնելու ներքին շուկայի հնարավորությունները և Միության անդամ երկրների արտահանման ներուժը։
Ի դեպ, սուբսիդավորմանը հավակնելու իրավունք ստանալու համար յուրաքանչյուր նախագծին պետք է մասնակցի ԵԱՏՄ առնվազն 3 պետություն։