https://arm.sputniknews.ru/20221226/pargevatrvel-en-hh-hashmandamajin-spvorti-federaciaji-marzikner-stepanjann-u-adamjany-53178555.html
Սարգիս Ստեփանյանն ու Աշոտ Ադամյանը պարգևատրվել են
Սարգիս Ստեփանյանն ու Աշոտ Ադամյանը պարգևատրվել են
Sputnik Արմենիա
Դեկտեմբերի 24-25-ին անցկացված ուժային եռամարտի Հայաստանի առաջնությանը մասնակցել են 44-օրյա պատերազմում հաշմանդամ դարձած մարզիկներ, սակայն նրանց թիվը նվազել է... 26.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-26T20:40+0400
2022-12-26T20:40+0400
2022-12-26T20:52+0400
հայաստան
աշոտ ադամյան
պարգևատրում
կարեն գիլոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/1a/53178393_0:0:1600:901_1920x0_80_0_0_7846898ea3046cd9cde6010465ecb6a7.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Կարեն Գիլոյանը շնորհակալագրերով է պարգևատրել Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախագահ, աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն Սարգիս Ստեփանյանին ու բազկամարտի բազմակի չեմպիոն, աշխարհի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ Աշոտ Ադամյանին: Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։Նրանք պարգևատրվել են ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում ունեցած նշանակալի ավանդի և 2022 թվականին ցուցաբերած բարձր մարզական նվաճումների համար։«Հանդիպման ընթացքում Ստեփանյանը Գիլոյանին տեղեկացրել է, որ դեկտեմբերի 24-ին և 25-ին անցկացվել է ուժային եռամարտի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցել են նաև 44-օրյա պատերազմում հաշմանդամություն ձեռք բերած մարզիկներ: Սարգիս Ստեփանյանի խոսքով՝ մասնակիցների թիվն այս տարի նվազել է արցախցի մարզիկների բացակայության պատճառով»,– ասված է հաղորդագրությունում:Հիշեցնենք՝ այս տարվա մայիսին Բուխարեստում տեղի ունեցած բազկամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչում Հայաստանի հավաքականի առաջատար, 65 քաշային Աշոտ Ադամյանը հաղթեց Թուրքիայի ներկայացուցչին և 8-րդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն: Կիսաեզրափակիչում էլ Ադամյանը հաղթել էր Ադրբեջանի ներկայացուցչին։Հայաստանի ներկայացուցիչներն այս տարի 11 ոսկե, 5 արծաթե և 6 բրոնզե մեդալ են նվաճել հաշմանդամային բազկամարտի Եվրոպայի առաջնությունում, այնուհետև Ծաղկաձորում անցկացվել են հաշմանդամային սպորտի 2022 թվականի հանրապետական մարզական խաղերը, իսկ հոկտեմբերին Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի հավաքականը Թուրքիայի Անթալիա քաղաքում մասնակցել է հաշմանդամային բազկամարտի աշխարհի առաջնությանը: Երկու օրվա հանրագումարում հայ մարզիկներին հաջողվել է նվաճել 8 մեդալ՝ 4 ոսկե և 4 բրոնզե:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/1a/53178393_145:0:1568:1067_1920x0_80_0_0_cc23fa520766be7afa00a68820e998e6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, աշոտ ադամյան, պարգևատրում, կարեն գիլոյան
հայաստան, աշոտ ադամյան, պարգևատրում, կարեն գիլոյան
Սարգիս Ստեփանյանն ու Աշոտ Ադամյանը պարգևատրվել են
20:40 26.12.2022 (Թարմացված է: 20:52 26.12.2022) Դեկտեմբերի 24-25-ին անցկացված ուժային եռամարտի Հայաստանի առաջնությանը մասնակցել են 44-օրյա պատերազմում հաշմանդամ դարձած մարզիկներ, սակայն նրանց թիվը նվազել է արցախցի մարզիկների բացակայության պատճառով։
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Կարեն Գիլոյանը շնորհակալագրերով է պարգևատրել Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախագահ, աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն Սարգիս Ստեփանյանին ու բազկամարտի բազմակի չեմպիոն, աշխարհի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ Աշոտ Ադամյանին: Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍ նախարարության
մամուլի ծառայությունը։
Նրանք պարգևատրվել են ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում ունեցած նշանակալի ավանդի և 2022 թվականին ցուցաբերած բարձր մարզական նվաճումների համար։
«Հանդիպման ընթացքում Ստեփանյանը Գիլոյանին տեղեկացրել է, որ դեկտեմբերի 24-ին և 25-ին անցկացվել է ուժային եռամարտի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցել են նաև 44-օրյա պատերազմում հաշմանդամություն ձեռք բերած մարզիկներ: Սարգիս Ստեփանյանի խոսքով՝ մասնակիցների թիվն այս տարի նվազել է արցախցի մարզիկների բացակայության պատճառով»,– ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք՝ այս տարվա մայիսին Բուխարեստում տեղի ունեցած բազկամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչում Հայաստանի հավաքականի առաջատար, 65 քաշային
Աշոտ Ադամյանը հաղթեց Թուրքիայի ներկայացուցչին և 8-րդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն: Կիսաեզրափակիչում էլ Ադամյանը հաղթել էր Ադրբեջանի ներկայացուցչին։
Հայաստանի ներկայացուցիչներն այս տարի 11 ոսկե, 5 արծաթե և 6 բրոնզե մեդալ են նվաճել հաշմանդամային բազկամարտի Եվրոպայի առաջնությունում, այնուհետև Ծաղկաձորում անցկացվել են հաշմանդամային սպորտի 2022 թվականի հանրապետական մարզական խաղերը, իսկ հոկտեմբերին Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի հավաքականը Թուրքիայի Անթալիա քաղաքում մասնակցել է հաշմանդամային բազկամարտի աշխարհի առաջնությանը: Երկու օրվա հանրագումարում հայ մարզիկներին հաջողվել է նվաճել 8 մեդալ՝ 4 ոսկե և 4 բրոնզե: