https://arm.sputniknews.ru/20221226/khightshs-maqur-em-heranum-bdkhn-dadarecrel-e-datavvor-anna-pilvosjani-liazvorutjunnery-53177182.html
«Խիղճս մաքուր եմ հեռանում». ԲԴԽ–ն դադարեցրել է դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները
«Խիղճս մաքուր եմ հեռանում». ԲԴԽ–ն դադարեցրել է դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները
Sputnik Արմենիա
Փիլոսյանն իրավապաշտպան, Արցախի Հանրապետության մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանի կինն է։ 26.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-26T20:14+0400
2022-12-26T20:14+0400
2022-12-26T20:35+0400
հայաստան
բարձրագույն դատական խորհուրդ (բդխ)
դատավոր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/1a/53176239_0:0:1600:900_1920x0_80_0_0_54eaea720bb010f0791b6afa1ef27477.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները։ Տեղեկությունը հայտնում է ԲԴԽ մամուլի ծառայությունը։Կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացրել է արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։Նա նաև ընդգծել է, որ Աննա Փիլոսյանի լիազորությունները դադարեցվել են էական կարգապահական խախտման հիմքով։Աննա Փիլոսյանն իրավապաշտպան, Արցախի Հանրապետության նախկին մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի կինն է։Նա գրառում է արել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում։Փիլոսյանը շնորհակալություն է հայտնել դատավոր Արթուր Սմբատյանին, որն իրեն որպես օգնական ընդունել է աշխատանքի դեռ 2008 թվականին, ինչպես նաև փաստաբանական համայնքին և իր աշխատակազմին։ Իսկ ԲԴԽ նախագահին ու անդամներին շնորհակալություն է հայտնել իրեն ընտանիքին ու երեխաներին վերադարձնելու համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/1a/53176239_400:0:1600:900_1920x0_80_0_0_1155fe40c9f11bdff5a5c9361527a376.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, բարձրագույն դատական խորհուրդ (բդխ), դատավոր
հայաստան, բարձրագույն դատական խորհուրդ (բդխ), դատավոր
«Խիղճս մաքուր եմ հեռանում». ԲԴԽ–ն դադարեցրել է դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները
20:14 26.12.2022 (Թարմացված է: 20:35 26.12.2022) Փիլոսյանն իրավապաշտպան, Արցախի Հանրապետության մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանի կինն է։
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները։ Տեղեկությունը հայտնում է ԲԴԽ մամուլի ծառայությունը։
Կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացրել է արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
«Համաձայն միջնորդության հիմնավորումների՝ գործի նյութերում հիշատակվող թվով 4 քաղաքացիական գործով դատավորը չի պահպանել պարզեցված վարույթի կարգով քննվող գործով վճիռ հրապարակելու և վճռի օրինակը գործին մասնակցող անձանց ուղարկելու համար սահմանված դատավարական ժամկետները։ Այս ամենի հետևանքով խախտվել է հայցվորի՝ իր իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը, ինչպես նաև արդար դատաքննության իրավունքի տարր հանդիսացող՝ իր գործի ողջամիտ ժամկետում քննության իրավունքի իրականացումը»,–
դատական նիստի ընթացքում ասել է ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը։
Նա նաև ընդգծել է, որ Աննա Փիլոսյանի լիազորությունները դադարեցվել են էական կարգապահական խախտման հիմքով։
Աննա Փիլոսյանն իրավապաշտպան, Արցախի Հանրապետության նախկին մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի կինն է։
«Կարծում եմ՝ իրավունք վաստակել եմ հայտարարելու, որ հեռանում եմ այնպես, ինչպես եկել եմ՝ խիղճս մաքուր ու ճակատս պարզ»,– գրել է նա:
Փիլոսյանը շնորհակալություն է հայտնել դատավոր Արթուր Սմբատյանին, որն իրեն որպես օգնական ընդունել է աշխատանքի դեռ 2008 թվականին, ինչպես նաև փաստաբանական համայնքին և իր աշխատակազմին։ Իսկ ԲԴԽ նախագահին ու անդամներին շնորհակալություն է հայտնել իրեն ընտանիքին ու երեխաներին վերադարձնելու համար։