00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բոլորին կխառնեն. ի՞նչ է Արևմուտքը պատրաստել հետխորհրդային երկրների համար

© Sputnik / Алексей МайшевՄոսկվայի Կրեմլն ու Մեծ Մոսկվորեցկի կամուրջը
Մոսկվայի Կրեմլն ու Մեծ Մոսկվորեցկի կամուրջը - Sputnik Արմենիա, 1920, 26.12.2022
Մոսկվայի Կրեմլն ու Մեծ Մոսկվորեցկի կամուրջը
Բաժանորդագրվել
Հետխորհրդային պատմության մեջ մեծ դեր է խաղացել Արևմուտքի գրավչությունը, որի համեմատությամբ ՌԴ-ն պարտվում էր, ընդ որում` խոսքը և՛ քաղաքական, և՛ տնտեսական, և՛ մշակութային գրավչության մասին է։ Բոլոր այդ երկրները Մոսկվայի հետ հարաբերություններում 2 աթոռի վրա էին նստած։
Գուցե տարօրինակ թվա, բայց 2022 թվականի գլխավոր իրադարձությունը հետխորհրդային տարածքի համար ամենևին էլ Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողությունը չէր։ Առավել կարևոր էր, որ անցնող տարում բոլոր, բացառապես բոլոր ԽՍՀՄ երկրների համար առավելագույնս պարզ դարձավ իրենց համար նախապատրաստված ճակատագիրը։ Արևմուտքի կողմից նախապատրաստված։
Եվ այն որևէ ընդհանուր բան չունի տեղ–տեղ բարեգութ, տեղ–տեղ ցինիկ այն պատկերների հետ, որոնք իրենց երևակայության մեջ նկարում էին Ռուսաստանի հարևանները նախորդ 30 տարիների ընթացքում։ Ամեն ինչ ավելի պարզ, տխուր և սարսափելի է։
Քաղաքագետները հետխորհրդային պետություններին մի շարք չափանիշներով են դասակարգում։ Ամենատարածվածը Մոսկվային դրանց բարեկամական և մոտ լինելու աստիճանն է. դե ակնհայտ է, որ Մերձբալթյան երկրները մի բան են, Բելառուսը` լրիվ այլ բան, Ուզբեկստանն էլ` մի այլ բան։
Սակայն իրականում այս մոտեցումը սխալ է, քանի որ հետխորհրդային բոլոր 14 պետությունները 15-րդի` Ռուսաստանի նկատմամբ վերջին երեք տասնամյակների ընթացքում իրենց քաղաքականությունը կառուցում էին միևնույն սկզբունքների վրա. Դրանք երկուսն էին` Ռուսաստանի հետ համագործակցությունից մաքսիմալ տնտեսական շահ ստանալ և Մոսկվայից քաղաքական հեռավորություն պահպանել։
Իսկ հետո արդեն ազգային նրբություններ կային. Մերձբալթյան երկրները անկեղծ հակառուսական քաղաքականություն էին վարում` «Միևնույն է, առանց մեր տարանցման ի՞նչ պետք է անեք» կարգախոսով, Ռուսաստանի նույնիսկ ամենաբարեկամական երկրներն էլ` ընդգծված բազմավեկտոր քաղաքականություն։
Այս ամենը ի քանի պատճառ ուներ։ Նախևառաջ պետք է հաշվի առնել, որ ցանկացած պետության էլիտան անձամբ հետաքրքրված է սեփական երկրի ինքնիշխանության գոնե ֆորմալ պահպանությամբ. դե գոնե այն պատճառով, որ ավելի հաճելի է պետական էլիտա լինելը, քան բազմաթիվ շրջաններից մեկի էլիտա։ Ու բնականաբար, հարևան երկիրը, որին նրանք դիտարկում են որպես նախկին մետրոպոլիտ, իրենց կողմից այդ առումով ընկալվում է որպես սպառնալիք։
Բացի այդ, հետխորհրդային պատմության մեջ հսկայական դեր էր խաղում Արևմուտքի գրավչությունը, Արևմուտքի, որի համեմատությամբ Ռուսաստանը պարտվում էր։ Այդ գրավչությունը և՛ քաղաքական, և՛ տնտեսական, և՛ մշակութային և զուտ էսթետիկ էր։ Այնպես որ, Մոսկվայի հետ հարաբերություններում երկու աթոռի վրա էին նստած բացառապես բոլոր հետխորհրդային երկրները։
Ռուսաստանի հարևանների մտավախությունները վերջին տարիներին սրվեցին։ Մոսկվան վերջնականապես վերադարձավ գերտերության կարգավիճակին, սկսեց ակտիվորեն զբաղվել Եվրասիայում ինտեգրացիոն գործընթացների զարգացմամբ (ինչն իսկապես համապատասխանում է տարածաշրջանի բոլոր երկրների օբյեկտիվ շահերին. դրան է դրդում կյանքը), իսկ հետո ուղիղ հայտարարեց, որ հետխորհրդային տարածքն իր կենսական շահերի ոլորտում է։ Եվ այդ ամենն ուղեկցվում էր 2014 թվականի Ղրիմով, Դոնբասի պատերազմով, իսկ հիմա նաև ՌԴ ռազմական հատուկ գործողություններով։
Կարճ ասած, վերջին 8 տարում միայն ավելացել են հետխորհրդային էլիտայի վախերը, կապված նրա հետ, որ եթե այսպես շարունակվի, Մոսկվայի շուրջ թափ հավաքող կենտրոնամետ ուժերը կկլանեն իրենց երկրները, և մեծ հարց է` ինչով այդ ամենն ի վերջ կավարտվի։ Նրանց պատասխանը եղավ բազմավեկտոր քաղաքականության ուժեղացումը և տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների, այդ թվում` Չինաստանի և Թուրքիայի միջև հավասարակշռություն պահպանելը։ Սակայն անկասկած, որպես Ռուսաստանի գլխավոր հակակշիռ նրա հարևանների մեծ մասն օգտագործեցին ԱՄՆ–ին և Եվրոպային։
Եթե իրավիճակին կողքից նայենք, այդ մտավախությունները, տրամաբանությունն ու կայացվող որոշումները հասկանալ կարելի է։ Միայն թե 2022 թվականը ցույց տվեց, որ այն երկրները, որոնք իրենց հիմնական խաղադրույքն արեցին Արևմուտքի վրա, ճակատագրական սխալ գործեցին։ Նրանք, որոնք փորձում են հավասարակշռություն պահպանել և հավասարաչափ հեռու մնալ աշխարհաքաղաքական մաստոդոնտներից, նրանց վիճակն էլ ավելի լավ չէ։
Բանն այն է, որ հետխորհրդային երկրները գերագնահատեցին Արևմուտքի խորամանկությունն ու մարդասիրությունը։ Նրանք բարդ աշխարհաքաղաքական քայլերի և նուրբ արտաքին քաղաքական խաղի հույս ունեին (ինչպես և Ռուսաստանը մինչև որոշակի պահի), սակայն ամեն ինչ ավելի պարզ էր ու կոպիտ։ Արևմուտքը Ռուսաստանի հետ չբացվող հանգույցի մեջ մտավ և խաղադրույք կատարեց ամենաակնհայտ և դաժան մեթոդների վրա. եթե հակառակորդին չի հաջողվում ապակայունացնել ներսից, պետք է «այրել» նրա շուրջը, նրա հարևաններին։
Այս մեկ տարվա ընթացքում մենք տեսանք հայ–ադրբեջանական հակամարտության սրացում, սահմանային միջադեպեր Տաջիկստանի և Ղրղզստանի միջև,ահաբեկչություն Ղազախստանում և Մոլդովայի հակառուսական ռազմատենչությունը։ Մերձբալթյան երկրների էլիտաները, որպես Վաշինգտոնի անխոս վասալներ, իրենց տնտեսությունները «տանուլ տվեցին» Ռուսաստանի դեմ պայքարում, այս ամենի ֆոնին կարելի է նույնիսկ չհիշատակել, բայց չէ՞ որ այնտեղ էլ ռազմական գծով աշխատանքներ են տարվում։
Կարճ ասած` Ուկրաինայում ընթացող մարտական գործողությունները 2022 թվականին բավական վառ գունավորում ստացան։ Եվ արևմտյան հետքն այդ իրադարձություններում կա՛մ ակնհայտ է, կամ թեթևակի քողարկված։
Եվ կասկած չկա, որ աստիճանաբար ավելի վատ է լինելու։ Խառնելու են բացառապես բոլորին` ցանկացած լծակ կիրառելով։
Ամենաբարդ իրավիճակում են այն երկրները, որոնց ղեկավարում են ատլանտիստների դրածոները` Մերձբալթյան երեք հանրապետությունները, Ուկրաինան, Մոլդովան և էլի ոմանք։ Նրանց կզոհաբերեն Ռուսաստանի դեմ պայքարի զոհասեղանին։ Բայց մյուս պետությունների վիճակն էլ լավ չէ, քանի որ բոլորն էլ խոցելի են։ Եվ նրանք կօգտագործվեն Արևմուտքի կողմից պարզապես Ռուսաստանին իր սահմանների ողջ երկայնքով խնդիրներ ստեղծելու համար։
Կարծես թե հետխորհրդային պետությունների ղեկավարների զգալի մասը գիտակցել են, որ իրենց երկրները անդունդի վրա կանգնած լարախաղացի վիճակում են հայտնվել։ Համենայնդեպս նրանցից շատերի որոշումներն ու գործողությունները` թե` ներքին, թե` արտաքին քաղաքականության մեջ, անցնող տարում մտածված և զգուշավոր էին։
Դե իսկ ամենաակներև օրինակը Մինսկն է, որը Մոսկվայի հետ սերտ հարաբերություններից խուսափելու երկար տարիներից հետո, այսօր այդ երկրի հետ փաստացի ուս–ուսի է տվել։ Ակնհայտ է, որ Ալեքսանդր Լուկաշենկոն հստակ գիտի, թե որքան սարսափելի ճակատագիր է Արևմուտքը նախապատրաստել իր երկրի համար, և դրանից խուսափելու միակ հնարավորությունը Բելառուսի և Ռուսաստանի միությունն է։
Կուզեինք հավատալ, որ 2023 թվականին նույն մտքին կգան նաև հետխորհրդային մյուս պետությունների ղեկավարները։
Արևմուտքը փորձում է արագ օգտվել ՀՀ–ՌԴ հարաբերություններում առկա խոչընդոտներից. քաղաքագետ
Լրահոս
0