Առաջին անգամ Հայաստանում կանցկացվի Ամանորի պարահանդես
22:44 26.12.2022 (Թարմացված է: 19:21 27.12.2022)
© Sputnik / Aram Nersesyan«Օպերա–Բալի» փորձերը
«Օպերա–Բալի» փորձերը
© Sputnik / Aram Nersesyan
Բաժանորդագրվել
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում խոստանում են անակնկալներով լի տարեմուտի երեկո։ Այցելուները լինելու են ոչ միայն հանդիսատես, այլև ինտերակտիվ մասնակից։ Ի՞նչ է լինելու դեկտեմբերի 31–ին թատրոնում ճշտել է Sputnik Արմենիայի թղթակիցը։
Առաջին անգամ Հայաստանում մարդիկ կարող են նախադեպը չունեցող ծրագրի մասնակիցը դառնալ` դիտել նոր ինտերակտիվ ներկայացում ու մասնակցել պարահանդեսի։
© Sputnik / Aram Nersesyan«Օպերա–Բալի» պաստառը
«Օպերա–Բալի» պաստառը
© Sputnik / Aram Nersesyan
«Օպերա Բալը» օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հատուկ նախագիծն է` հենց Ամանորի համար։ Գաղափարը թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանինն է։ Մաեստրոն, չբացելով բոլոր փակագծերը, ասում է, որ լինելու է անակնկալներով լի, շատ հետաքրքիր ու հումորային, գուցե թատրոնի հանդիսատեսի համար անսովոր ծրագիր։
© Photo : Armenian National Opera and Ballet TheatreԿարեն Դուրգարյանը
Կարեն Դուրգարյանը
«Մենք անում ենք մի միջոցառում, որն ամբողջությամբ կփոխի պատկերացումն Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մասին։ Կլինեն հատվածեր տարբեր օպերային ու բալետային ներկայացումներից, բայց ոչ թատրոնի մշտական խաղացանկից։ Մի փոքր գաղտնիք էլ ասեմ` փոքրիկ համարներում կլինեն ակնարկներ, թե ինչ պրեմիերաներ են լինելու եկող տարի մեզ մոտ»,– ասում է Կարեն Դուրգարյանը։
Մուտքից սկսած` մինչև դահլիճ ու բեմ ամեն ինչ կլինի յուրովի։ Թատրոնում ջանք ու եռանդ չեն խնայել, որ հանդիսատեսն իրեն այդ օրն իսկապես հեքիաթային պալատում զգա։
© Sputnik / Aram NersesyanՌուբեն Մուրադյանը պատրաստում է «Օպերա–Բալի» մասնակիցներին
Ռուբեն Մուրադյանը պատրաստում է «Օպերա–Բալի» մասնակիցներին
© Sputnik / Aram Nersesyan
«Մենք արել ենք ամեն ինչ, որ հանդիսատեսն աչքերը փակի ու հայտնվի հրաշքում։ Այս անգամ հագուկապից սկսած մինչև վերջին խոնարհումներ լինելու է բոլորովին այլ մթնոլորտում։ Հանդիսատեսն ու արտիստներն անընդհատ ինտերակտիվ կապի մեջ են լինելու։ Նրանք իրենց այս ամենի լիիրավ մասնակիցն են զգալու։ Իսկ պարահանդեսի մասնակից հանդիսատեսի հետ մենք անգամ նախապես փորձեր կունենանք, որ այդ օրը բոլորը պատրաստ լինեն»,– պատմում է թատրոնի առաջատար մենապարող, բալետի արտիստ Ռուբեն Մուրադյանը։
«Օպերա–բալը» կսկսվի դեկտեմբերի 31–ի երեկոյան 19։00–ին և կավարտվի 22։00–ի սահմաններում։ Հանդիսատեսը պետք է ներկայանա երեկոյան զգեստով, սա պարտադիր պայման է։
© Sputnik / Aram NersesyanՌուբեն Մուրադյանը պատրաստում է «Օպերա–Բալի» մասնակիցներին
Ռուբեն Մուրադյանը պատրաստում է «Օպերա–Բալի» մասնակիցներին
© Sputnik / Aram Nersesyan
«Կարծում եմ` սա նաև այլ մշակույթ կձևավորի, մարդիկ վերջապես կհասկանան, թե ինչ հագուստով պետք է գալ թատրոն ու չեն գա վերարկուով դահլիճում նստեն»,– ասում է Կարեն Դուրգարյանը։
Միջոցառման տոմսերը 20.000-ից մինչև 70.000 դրամի սահմաններում են։ Իսկ պարահանդեսի մասնակցության արժեքը 2 անձի համար 100.000 դրամ է։ Կարեն Դուրգարյանը վստահեցնում է` գինն արդարացված է, չէ որ ամբողջ հասույթը կուղղվի եկող տարվա նոր բեմադրությունների ֆոնդին։Մաեստրոյի նպատակը մեկն է, որ նմանատիպ ներկայցումները Հայաստանում դառնան մշակույթ։ Նա վստահ է, այս ձևաչափը կհետաքրքրի հանդիսատեսին։
Եթե սպասելիքներն իրականանան, ապա Կարեն Դուրգարյանը խոստանում է` մյուս տարի հանդիսատեսը Նոր տարին կդիմավորի թատրոնում։
© Sputnik / Aram Nersesyan«Օպերա–Բալի» փորձերը
«Օպերա–Բալի» փորձերը
© Sputnik / Aram Nersesyan
«Մենք պլանավորում ենք արդեն մարտ ամսին ունենալ 4 պրեմիերա օպերայում և 2 պրեմիերա բալետում։ Փակագծերը չեմ բացի, բայց իսկապես եկող տարի սպասվում են մեծ անակնկալներ»,– ասում է թատրոնի տնօրենը։
© Sputnik / Aram NersesyanРубен Мурадян на репетиции "Опера-Бала"
Рубен Мурадян на репетиции "Опера-Бала"
© Sputnik / Aram Nersesyan
Մաեստրոյի նպատակը մեկն է, որ նմանատիպ ներկայցումները Հայաստանում դառնան մշակույթ։ Նա վստահ է, այս ձևաչափը կհետաքրքրի հանդիսատեսին։
Եթե սպասելիքներն իրականանան, ապա Կարեն Դուրգարյանը խոստանում է` մյուս տարի հանդիսատեսը Նոր տարին կդիմավորի թատրոնում։
© Sputnik / Aram NersesyanРепетиция "Опера-Бала"
Репетиция "Опера-Бала"
© Sputnik / Aram Nersesyan