00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Зарубежное влияние на ход революции в России
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աշխատատեղերն աճում են, հարկերը` նվազում. ռեկորդային աճի ու եկամտահարկի անկման պատճառները

© Photo / official site of the Prime minister of RAՆիկոլ Փաշինյանն ու Ռուստամ Բադասյանը
Նիկոլ Փաշինյանն ու Ռուստամ Բադասյանը - Sputnik Արմենիա, 1920, 26.12.2022
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետի հայտարարությունների ու հարկային ցուցանիշների անհամապատասխանությունը տնտեսագիտության դոկտոր, դոցենտ Թաթուլ Մկրտչյանը հիմնականում պայմանավորում է 2022թ–ին ՀՀ աշխատաշուկայում տեղի ունեցած փոփոխություներով։
Հայաստանն աշխատատեղերի աճի ռեկորդ է սահմանում, բայց աշխատավարձերից գանձվող պատադիր վճարները (եկամտահարկ, սոցվճար) ոչ միայն կտրուկ աճ չեն արձանագրում, այլև նախորդ ամիսների նկատմամբ որոշակի անկում են գրանցել։
Տնտեսագիտության դոկտոր, դոցենտ, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Թաթուլ Մկրտչյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում այս ֆենոմենը երկու գործոնով պայմանավորեց. կա՛մ ավելացած աշխատատեղերը շատ ցածր աշխատավարձով աշխատատեղեր են, որոնք էապես չեն ազդել հարկերի ընդհանուր չափի վրա, կա՛մ նոր բացված աշխատատեղերն այն ոլորտներում են, որոնք հարկային ատոնություն ունեն։ Խոսքը ՏՏ ոլորտի մասին է, որտեղ աշխատավարձերը բարձր են, բայց հարկվում են արտոնյալ ռեժիմով։
Ի դեպ` Թաթուլ Մկրտչյանն ավելի շատ հակված է երկրորդ տարբերակին` հիշեցնելով, որ տարվա ընթացքում ՌԴ–ից Հայաստան մեծ թվով ընկերություններ են տեղափոխվել` փոխելով տեղական աշխատաշուկայի պատկերը։
«Մի մասն իրենց կազմակերպությունները գրանցել են Հայաստանում, մի մասը դարձել են հայաստանյան կազմակերպությունների աշխատակիցներ, հետևաբար` այս մասով կարող ենք ունենալ աշխատատեղերի աճ։ Եկեք չմոռանանք, որ բավական բարձր եկամուտներով, վճարունակ մասսա է եկել։ Ու այդ մարդիկ իրենք իրենց աշխատանքային, գործարար կապերով են եկել։ Այսինքն` մի օր հանկարծ հայտնաբերել են, որ Ռուսաստանում բիզնես այլև չեն կարող անել, ու այդ բիզնեսն իր ամբողջ ատրիբուտիկայով բերել են Հայաստան, գրանցվել են Հայաստանում, աշխատում են Հայաստանում»,– ասաց Մկրտչյանը։
Նրա խոսքով` Հայաստանում ավելացած աշխատատեղերը մեծ հաշվով ՀՀ կառավարության ձեռքբերումը չեն, ու այդ աշխատատեղերում աշխատողները մեծ մասամբ ՀՀ քաղաքացիներ չեն, թեև բացառված չէ, որ նոր բացված կազմակերպություններում նաև ՀՀ քաղաքացիներ են աշխատում։
Մյուս կողմից, սակայն, անկախ իրենց ծագման երկրից` դրանք հարկեր են վճարում ՀՀ բյուջե ու նաև ծախսեր կատարում մեր երկրում, ինչը նաև տնտեսական ու սոցիալական որոշակի էֆետ է առաջացնում։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս հայտարարեց, որ 2022թ–ի նոյեմբերին ՀՀ–ում գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդ է սահմանվել. նոյեմբերի տվյալներով` Հայաստանում 701 451 աշխատատեղ կա, ինչը ՀՀ անկախության տարիների ամենաբարձր ցուցանիշն է։
Աշխատավարձերի բարձրացման մասին խոսելով` ՀՀ վարչապետը հայտարարեց, որ 2018թ–ի մայիսից հետո (հեղափոխությունից,–խմբ.) ՀՀ աշխատավարձի ֆոնդը կրկնապատկվել է` ավելանալով շուրջ 89 մլրդ 220 մլն դրամով կամ 92.3 տոկոսով։ Իսկ 2021թ–ի նոյեմբերի նկատմամբ ՀՀ–ում միջին աշխատավարձն աճել է 44 931 դրամով կամ 20.4 տոկոսով։
ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակված հարկային եկամուտների վերջին տվյալներով, սակայն, 2022թ–ի նոյեմբերին Հայաստանում շուրջ 40 մլրդ 217 մլն դրամի եկամտնահարկ է վճարվել, ինչը թեև 2 մլրդ–ով գերազանցում է հոկտեմբեր ամսվա ցուցանիշը, բայց 2 մլրդ–ով էլ զիջում է սեպտեմբեր ամսվա ցուցանիշին։ Իսկ, օրինակ, հունվար ամսին վճարված եկամտային հարկից ցածր է շուրջ 4 մլրդ դրամով։
Պարտադիր սոցիալական վճարների ցուցանիշները 2022թ–ին որոշակի աճ արձանագրել են` հունվար ամսվա 5.1 մլրդ–ից հասնելով 5.7 մլրդ–ի, այսինքն` տարեկան աճը կազմել է շուրջ 700 մլն դրամ։
Նշենք, որ սոցիալական վճարները կենսաթոշակային ֆոնդերին ամենամսյա աշխատավարձերից վճարվող գումարներն են։ 2022թ–ին սոցվճարը կազմել է աշխատավարձի 4.5%–ը, հետևաբար` դրա մեծությունը պայմանավորված է եղել աշխատավարձի չափով։
Ինչ վերաբերում է սոցվճարների շարունակական աճին, Թաթուլ Մկրտչյանը դա պայմանավորում է հիմնականում պետական հիմնարկներում աշխատավարձերի ավելացմամբ։
Մարդիկ իրենց հետ աշխատատեղեր են բերել. Քերոբյանը` վիրտուալ ու իրական ներդրումների մասին
Լրահոս
0