00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ն` ամանորյա զբոսաշրջային կենտրոն. Ապրեսյանը խոսել է ոլորտի առաջընթացի և խնդիրների մասին

© Sputnik / Andranik GhazaryanՀանրապետության հրապարակ
Հանրապետության հրապարակ - Sputnik Արմենիա, 1920, 25.12.2022
Բաժանորդագրվել
Մեխակ Ապրեսյանի խոսքով` տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները Հայաստանում և Արցախում խիստ բացասաբար են անդրադառնում զբոսաշրջության ոլորտի վրա։
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի - Sputnik. Ամանորյա հանգիստը Հայաստանում անցկացնել ցանկացող զբոսաշրջիկների թիվը գնալով աճում է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։
«Նկատվում է այն միտումը, որ Հայաստանը դառնում է նաև ամանորյա զբոսաշրջային կենտրոն և գնալով ցանկալի դառնում օտարերկրյա զբոսաշրջիկների համար։ Հիմա էլ ցանկացողները շատ են, սակայն դեռևս հնարավոր չէ դեկտեմբերն անվանել զբոսաշրջիկ ընդունելու ամենաեռուն ամիսը։ Կազմակերպված զբոսաշրջությունն էլ դեռ չի մտել կայուն վերականգնման փուլ»,– ասաց Ապրեսյանը։
Խոսելով այն մասին, որ մարզերի շատ հյուրանոցներում Ամանորի հետ կապված արդեն հնարավոր չէ ամրագրումներ անել, որովհետև դրանք արդեն զբաղված են, տուրիզմի մասնագետը շեշտեց` հիմնականում ներքին շուկայով են ամրագրումները լինում և ոչ թե ներգնա զբոսաշրջիկներն են։

Տուրիզմի ոլորտն այսօր

Մասնագետի խոսքով` 2022 թվականին 2020 և 2021 թթ. համեմատ ներգնա տուրիզմի ոլորտում զգալի աճ է նկատվում, սակայն, այնուամենայնիվ, 2019 թվականի ցուցանիշին դեռ չենք հասել։ Միայն ընթացիկ տարվա նոյեմբեր ամսին է 2019-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցվել։
Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թվով առաջատար երկրների շարքում Ռուսաստանն ավանդաբար զբաղեցնում է առաջին տեղը։ Ընթացիկ տարում օտարերկրացիների հոսքեր եղել են նաև Վրաստանից, Իրանից, ԱՄՆ–ից և Գերմանիայից։
Փորձագետն այս ակտիվությունը կապում է ներքին և արտաքին գործոնների հետ։ Նրա խոսքով` Ուկրաինայի ճգնաժամի և մոբիլիզացիայի ֆոնին Հայաստանը Ռուսաստանից երկու հոսք է ընդունել։ Մի մասը եկել է ժամանակավոր բնակություն հաստատելու, մյուս մասը` իրական զբոսաշրջիկներ։
Այսօր երկիրը զգալիորեն ավելացրել է իր մրցակցային առավելությունները, բարելավվել է HoReCа (Hotel, Restaurant, Cafe,– խմբ.) ոլորտը, զարգացել է հոսթելների ուղղությունը։ Բացի այդ, Ապրեսյանի խոսքով, ռուսները Հայաստանում իրենց հարմարավետ են զգում, ռուբլու փոխարժեքն էլ երկրում ավելի կայուն է, քան այլ երկրներում։
Առաջին անգամ Հայաստան ավելի շատ զբոսաշրջիկ է ժամանել, քան համավարակից առաջ
Անդրադառնալով ներքին զբոսաշրջությանը` Ապրեսյանը շեշտեց, որ Հայաստանում բավականին դինամիկ աճ է գրանցվել ու այս դեպքում գերազանցվել է անգամ 2019 թվականի ցուցանիշը։ Նա ընդգծեց, որ կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված խնդիրները, ճգնաժամային իրավիճակները ներքին զբոսաշրջության համար ծնել են հնարավորություններ և զարգացումներ։
«Այս առաջընթացը տրամաբանական է, որովհետև 2020 թվականին, երբ մենք խիստ սահմանափակումները թուլացնում էինք, մտածում էինք զբոսաշրջության վերականգնման մասին։ Սկսեցինք ներքին զբոսաշրջությունից։ Այդ ամենն իր արդյունքը տվեց և՛ տնտեսական, և՛ մշակութային, և՛ սոցիալական առումներով, երբ մենք ավելի շատ սկսեցինք ճանաչել մեր երկիրը։ Սա ամենևին չի նշանակում, որ ներքին զբոսաշրջությունը մինչև կորոնավիրուսըմեզ մոտ չի զարգացել։ 2019 թվականին ցուցանիշը բավականին տպավորիչ էր` 1.5 մլն գերազանցել էինք և սա էլ իր հերթին նախորդ տարվա համեմատ զգալիորեն աճել էր»,– ասաց Ապրեսյանը։

Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքները

Տուրիզմի մասնագետը խոսեց նաև 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով ոլորտում տեղի ունեցած կորուստների մասին։ Նա ընդգծեց, որ բազմաթիվ փառատոներ, միջոցառումներ չեղարկվեցին և ստացվեց այնպես, որ Հայաստանի որոշ տուրիստական ուղղություններ էլ տուժեցին, քանի որ, օրինակ, Արենիի գինու փառատոնին մասնակցելու համար բազմաթիվ զբոսաշրջիկներ են ժամանոմ Հայաստան։
Բացի այդ, նույն ժամանակահատվածում ՀՀ–ում գործող տարբեր դեսպանատներ հայտարարել էին, որ Սյունիքի, Տավուշի և Վայոց Ձորի մարզերն անվտանգ չեն։ Ապրեսյանի կարծիքով` մինչ օրս էլ այդ ազդեցությունը կա` զբոսաշրջիկները զգուշավորություն են ցուցաբերում այդ մարզեր այցելելու առումով։
Սիրուն և հեքիաթային է. զբոսաշրջիկները և ՀՀ քաղաքացիները տպավորված են հրապարակի միջոցառմամբ
«Վնասը շատ մեծ է, իսկ հատկապես Գորիսը, Ջերմուկը, այդ քաղաքների հարակից համայնքներն առայսօր տուժում են։ Ամանորին կարծես թե ակտիվություն կա, բայց ոչ այդքան մեծ։ Սա պայմանավորված է ներքին շուկայով։ Հուսանք նաև, որ Լաչինի միջանցքն էլ շուտով կբացվի, որպեսզի կրկին հնարավորություն ունենանք այցելել Արցախ։ Այս իրավիճակը նույնպես ոլորտի վրա խիստ բացասական ազդեցություն է ունեցել։ Պետք է ամեն ինչ անենք Արցախը միայնակ չթողնելու համար, ներքին տուրիզմը դեպի այդ կողմ նաև ուղղենք»,– ասաց նա։

Հայաստանը զբոսաշրջության մասին նոր օրենքի կարիք ունի

Մեխակ Ապրեսյանը զբոսաշրջության ոլորտը փրկելու համար նոր օրենքի կարիք է տեսնում, այլապես երկիրը չի կարողանա դիմակայել առաջացած մարտահրավերներին և բարձրացնել բնագավառի որակն ու մակարդակը։
Ավելի վաղ Զբոսաշրջության կոմիտեն «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» նոր օրենք էր մշակել։ Ներկայում այն ներկայացվել է կառավարության քննարկմանը։ Նախնական տվյալներով` հարցը կքննարկվի 2023 թվականին։
Զբոսաշրջիկների թիվն ավելացել է. 2019-ի տվյալները գերազանցել ենք
Ապրեսյանը բացատրեց, որ գործող օրենքը հնացել է ու չի բավարարում այն կարիքները, որոնք առաջացել են աշխարհում վերջին իրադարձություններից և համավարակից հետո։
«Սա երկար սպասված նախաձեռնություն է։ Մենք բազմիցս խոսել ենք դրա անհրաժեշտության մասին և բավական երկար ժամանակ լոբինգ ենք արել նոր օրենքի մշակման և ընդունման հարցում»,– ասաց Ապրեսյանը։
Նա ընդգծեց, որ ներկա պահին վտանգի տակ են երկրի իմիջը, գործարար և ներդրումային միջավայրները։ Ըստ մասնագետի` այս բոլոր խնդիրները կարելի է լուծել միայն ինստիտուցիոնալ փոփոխությունների միջոցով, օրենսդրական դաշտի միջոցով։

Ի՞նչ պետք է լինի նոր օրենքում

Ապրեսյանի կարծիքով` Զբոսաշրջության կոմիտեի կարգավիճակի բարձրացումը կարևոր է։ Այն պետք է հաշվետու լինի անմիջապես վարչապետին, ոչ թե մնա ենթակայության մակարդակում (այժմ կոմիտեն ենթարկվում է Էկոնոմիկայի նախարարությանը,– խմբ.)։
Ըստ Ապրեսյանի` նոր օրենքը պետք է դասակարգի զբոսավարների, տուրօպերատորների, հյուրանոցների աշխատանքը, ինչպես նաև այնտեղ պետք է ներառվեն այնպիսի կետեր, որոնք թույլ կտան ոլորտին դիմակայել մարտահրավերներին և բավարարել այսօրվա կարիքներին։
«Օրենքը նաև պետք է կարգավորի զբոսաշրջիկների համար բնակարանների վարձակալության ոլորտը։ Պետք է հստակ տարանջատում լինի օրավարձով բնակարանը տվողների և երկարաժամկետ պայմանագրեր կնքողների միջև»,– ասաց նա։
Ապրեսյանը կարևոր համարեց բնակարանների վարձակալության եկամուտից ստացվող հարկային դրույքաչափի իջեցումը (ներկայում այն 10 տոկոս է,– խմբ.)։
Մասնագետը նաև առաջարկեց քաղաքացիների այս հատվածի համար պարզեցնել վարձակալության պայմանները։ Օրենքով ֆիզիկական անձինք պարտավոր են նոտարական վավերացման միջոցով ձևակերպել վարձակալության գործարքները և ամեն ինչ գրանցել Կադաստրում։ Զբոսաշրջիկների դեպքում դա անտրամաբանական է, քանի որ հանգստի եկած քաղաքացիները չպետք է թղթաբանությամբ զբաղվեն։
Հիշեցնենք, որ 2019 թվականին Հայաստան է ժամանել 1 926 353 մարդ։ 2020 թվականին կորոնավիրուսային վարակի համավարակի պատճառով այցելուների թիվը նվազել է 6 անգամ՝ հասնելով 375 216–ի։ 2022 թվականի հունվար-նոյեմբերին Հայաստան է ժամանել 1 մլն 540 հազար զբոսաշրջիկ։
Լրահոս
0