«Հերոսների քաղաքը» 1 տարեկան է. այն մասնաճյուղեր կբացի Արցախում և Հայաստանի մարզերում
«Հերոսների քաղաքը» 1 տարեկան է. այն մասնաճյուղեր կբացի Արցախում և Հայաստանի մարզերում
Sputnik Արմենիա
«Հերոսների վերականգնողական քաղաք» հոգեկան առողջության կենտրոնը մեկ տարվա ընթացքում 6 անգամ ավելացրել է ամսական շահառուների թիվը։ 25.12.2022, Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ ազգային հերոս Վահագն Ասատրյանի անվան «Հերոսների վերականգնողական քաղաք» հոգեկան առողջության կենտրոնը նշում է իր մեկ տարին։Այսօր կենտրոնի աշխատակիցները, շահառուներն ու գործընկերներները ամփոփել են կատարած աշխատանքն ու պատմել են հետագա անելիքների մասին։Նշենք, որ «Հերոսների վերականգնողական քաղաք» հոգեկան առողջության կենտրոնը միակն է տարածաշրջանում, որտեղ իրականացվում են թերապիաներ գերժամանակակից թվայնացված սարքերով։ Այն բացվել է 2021 թվականի դեկտեմբերի 25-ին։ Մարտական գործողությունների մասնակիցները այս կենտրոնում վերականգնողական անհրաժեշտ բուժում են ստանում թվային տեխնոլոգիաների կիրառմամբ։ Կենտրոնի շահառուներն են մարտական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ստացած հերոսներն ու նրանց ընտանիքի անդամները։2023 թվականին նախատեսվում է ստացիոնար բուժման համար նոր շենք կառուցել, որտեղ այցելուները կարող են նաև մնալ գիշերակացով։ Մասնաճյուղեր կբացվեն նաև Արցախում ու ՀՀ մարզերում։«1 տարի առաջ թերապիանները սկսվեցին ամսական 50 շահառուով, մեկ տարվա ընթացքում թողունակությունը հասավ 300–ի։ Եկող տարի մենք կկարողանանք ամեն ամիս 500 այցելու ընդունել»,– նշում է կենտրոնի հիմնադիր Սուրեն Արեենցը։Հիմնադիրը հիշում է, որ կենտրոնի շինարարությունը սկսվել է 250 հազար դրամով, ամայի հողի վրա։ Այսօր կենտրոնի համար արդեն 1 մլն դոլար ավել ներդրում է կատարվել։ Միայն առաջին 7 ամսվա ընթացքում կատարվել է 320 հազար դոլար ներդրում։ Բարերարների շնորհիվ մինչև այսօր էլ կենտրոնում շարունակվում են շինարարական աշխատանքները։ «Արդեն պատրաստ է հացատունը, որտեղ աշխատանքի կանցնեն նաև հերոսների մայրերն ու ընտանիքի մյուս անդամները»,– ասում է Արեենցը։Կենտրոնի հիմնադիրը նշում է նաև, որ մեկ տարվա ընթացքում կնքել են երկու միջազգային պամանագիր առողջապահական համաշխարհային կազմակերպության կողմից լիցեենզավորված արտասահմանյան ընկերությունների հետ, որոնք բարձր մակարդակի բուժման հնարավորություն են ստեղծում շահառուների համար։ Կենտրոնում աշխատում է 5 լիցենզավորված մասնագետ, վերապատրաստվել են 400-ը։Ի դեպ, «Հերոսների վերականգնողական քաղաքն» այսօր շնորհակալագրեր է հանձնել իր գործընկերներ կազմակերպություններին, որոնք այս կամ այն կերպ ամբողջ տարի աջակցել են նրանց։ Մրցանակ է ստացել նաև Sputnik Արմենիա գործակալությունը։
«Հերոսների վերականգնողական քաղաք» հոգեկան առողջության կենտրոնը մեկ տարվա ընթացքում 6 անգամ ավելացրել է ամսական շահառուների թիվը։
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ ազգային հերոս Վահագն Ասատրյանի անվան «Հերոսների վերականգնողական քաղաք» հոգեկան առողջության կենտրոնը նշում է իր մեկ տարին։
Այսօր կենտրոնի աշխատակիցները, շահառուներն ու գործընկերներները ամփոփել են կատարած աշխատանքն ու պատմել են հետագա անելիքների մասին։
Նշենք, որ «Հերոսների վերականգնողական քաղաք» հոգեկան առողջության կենտրոնը միակն է տարածաշրջանում, որտեղ իրականացվում են թերապիաներ գերժամանակակից թվայնացված սարքերով։ Այն բացվել է 2021 թվականի դեկտեմբերի 25-ին։ Մարտական գործողությունների մասնակիցները այս կենտրոնում վերականգնողական անհրաժեշտ բուժում են ստանում թվային տեխնոլոգիաների կիրառմամբ։ Կենտրոնի շահառուներն են մարտական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ստացած հերոսներն ու նրանց ընտանիքի անդամները։
2023 թվականին նախատեսվում է ստացիոնար բուժման համար նոր շենք կառուցել, որտեղ այցելուները կարող են նաև մնալ գիշերակացով։ Մասնաճյուղեր կբացվեն նաև Արցախում ու ՀՀ մարզերում։
«1 տարի առաջ թերապիանները սկսվեցին ամսական 50 շահառուով, մեկ տարվա ընթացքում թողունակությունը հասավ 300–ի։ Եկող տարի մենք կկարողանանք ամեն ամիս 500 այցելու ընդունել»,– նշում է կենտրոնի հիմնադիր Սուրեն Արեենցը։
Հիմնադիրը հիշում է, որ կենտրոնի շինարարությունը սկսվել է 250 հազար դրամով, ամայի հողի վրա։ Այսօր կենտրոնի համար արդեն 1 մլն դոլար ավել ներդրում է կատարվել։ Միայն առաջին 7 ամսվա ընթացքում կատարվել է 320 հազար դոլար ներդրում։ Բարերարների շնորհիվ մինչև այսօր էլ կենտրոնում շարունակվում են շինարարական աշխատանքները։
«Արդեն պատրաստ է հացատունը, որտեղ աշխատանքի կանցնեն նաև հերոսների մայրերն ու ընտանիքի մյուս անդամները»,– ասում է Արեենցը։
«Հերոսների վերականգնողական քաղաք» հոգեկան առողջության կենտրոնը նշում է իր մեկ տարին։
Կենտրոնի հիմնադիրը նշում է նաև, որ մեկ տարվա ընթացքում կնքել են երկու միջազգային պամանագիր առողջապահական համաշխարհային կազմակերպության կողմից լիցեենզավորված արտասահմանյան ընկերությունների հետ, որոնք բարձր մակարդակի բուժման հնարավորություն են ստեղծում շահառուների համար։ Կենտրոնում աշխատում է 5 լիցենզավորված մասնագետ, վերապատրաստվել են 400-ը։
Ի դեպ, «Հերոսների վերականգնողական քաղաքն» այսօր շնորհակալագրեր է հանձնել իր գործընկերներ կազմակերպություններին, որոնք այս կամ այն կերպ ամբողջ տարի աջակցել են նրանց։ Մրցանակ է ստացել նաև Sputnik Արմենիա գործակալությունը։