https://arm.sputniknews.ru/20221225/hajastani-bnakichneri-54-y-hakarusakan-patzhamijvocnerin-bacasakan-e-veraberum-harcum-53120884.html
Հայաստանի բնակիչների 54%-ը հակառուսական պատժամիջոցներին բացասական է վերաբերվում. հարցում
Հայաստանի բնակիչների 54%-ը հակառուսական պատժամիջոցներին բացասական է վերաբերվում. հարցում
Sputnik Արմենիա
Հարցվածների գրեթե 80 տոկոսը կարծում է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ազդում են Հայաստանի վրա։ 25.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-25T13:26+0400
2022-12-25T13:26+0400
2022-12-26T11:31+0400
հարցում
հայաստան
ռուսաստան
պատժամիջոցներ
ուկրաինա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/01/13/26145644_0:84:1601:984_1920x0_80_0_0_ea88bcf9ee4284fab64e65173b26f46c.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանի բնակիչների մոտ 54% - ը բացասաբար է վերաբերվում հակառուսական պատժամիջոցներին։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում GALLUP International-ի ներկայացուցիչ MPG ընկերությունը։Հարցվածների 22,3% – ը պատժամիջոցներին ավելի շուտ բացասական է վերաբերվում, 31,5% -ն առհասարակ բացասական է վերաբերվում, 17,8% - ը դրական է վերաբերում, իսկ 19,9% - ը՝ ավելի շուտ դրական, քան բացասական։ Հարցվածների 8,5 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին։Բացի այդ, հարցվածների 78,2 տոկոսը կարծում են, որ պատժամիջոցները ազդում են Հայաստանի վրա։Շուրջ 63%-ը համաձայն է, որ ռուս-ուկրաինական հակամարտությունն իրականում հակամարտություն է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև, իսկ հարցվածների 24,6% - ը համաձայն չէ այդ պնդման հետ: Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողություններն ամբողջությամբ կամ ավելի շուտ արդարացված են համարում հարցվածների 20,5 տոկոսը։Իսկ հարցման մասնակիցների ավելի քան 75% - ը դրական է վերաբերվում ռուսաստանցիների ներհոսքին Հայաստան։Նշենք, որ հարցումը անցկացվել է հեռախոսով, 2022 թվականի դեկտեմբերի 5-ից 10-ը։ Մասնակցել է Հայաստանի 1100 բնակիչ։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/01/13/26145644_88:0:1511:1067_1920x0_80_0_0_ef5e71ea6f8ca0aadae9319367815089.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հարցում, հայաստան, ռուսաստան, պատժամիջոցներ, ուկրաինա
հարցում, հայաստան, ռուսաստան, պատժամիջոցներ, ուկրաինա
Հայաստանի բնակիչների 54%-ը հակառուսական պատժամիջոցներին բացասական է վերաբերվում. հարցում
13:26 25.12.2022 (Թարմացված է: 11:31 26.12.2022) Հարցվածների գրեթե 80 տոկոսը կարծում է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ազդում են Հայաստանի վրա։
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանի բնակիչների մոտ 54% - ը բացասաբար է վերաբերվում հակառուսական պատժամիջոցներին։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում GALLUP International-ի ներկայացուցիչ MPG ընկերությունը։
Հարցվածների 22,3% – ը պատժամիջոցներին ավելի շուտ բացասական է վերաբերվում, 31,5% -ն առհասարակ բացասական է վերաբերվում, 17,8% - ը դրական է վերաբերում, իսկ 19,9% - ը՝ ավելի շուտ դրական, քան բացասական։ Հարցվածների 8,5 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին։
Բացի այդ, հարցվածների 78,2 տոկոսը կարծում են, որ պատժամիջոցները ազդում են Հայաստանի վրա։
Ինչ վերաբերում է հատուկ ռազմական գործողությանը, ապա հարցման մասնակիցների 25,9 տոկոսը կարծում է, որ այն կավարտվի Ուկրաինայի պարտությամբ, 9,5 տոկոսը ՝ Ռուսաստանի պարտությամբ, եւս 48,4 տոկոսը վստահ է, որ ակնհայտ հաղթող չի լինի: Այս հարցին դժվարացել է պատասխանել հարցվածների 16,2 տոկոսը ։
Շուրջ 63%-ը համաձայն է, որ ռուս-ուկրաինական հակամարտությունն իրականում հակամարտություն է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև, իսկ հարցվածների 24,6% - ը համաձայն չէ այդ պնդման հետ: Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողություններն ամբողջությամբ կամ ավելի շուտ արդարացված են համարում հարցվածների 20,5 տոկոսը։
Իսկ հարցման մասնակիցների ավելի քան 75% - ը դրական է վերաբերվում ռուսաստանցիների ներհոսքին Հայաստան։
Նշենք, որ հարցումը անցկացվել է հեռախոսով, 2022 թվականի դեկտեմբերի 5-ից 10-ը։ Մասնակցել է Հայաստանի 1100 բնակիչ։