00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

60 միլիոն դոլարի աջակցությունը կարող է նաև պարտավորեցնող լինել Հայաստանի համար. Քեռյան

60 միլիոն դոլարի աջակցությունը կարող է նաև պարտավորեցնող լինել Հայաստանի համար
Բաժանորդագրվել
Քաղաքագետ, ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԱՄՆ–ի դաշնային ծախսերի օրինագծին, որով նախատեսվում է ֆինանսական աջակցություն նաև Հայաստանին ու Արցախին:
60 միլիոն դոլարի աջակցությունն իհարկե քիչ չէ, կարող է տպավորություն ստեղծել և նույնիսկ պարտավորեցնող լինել Հայաստանի իշխանությունների համար ապագայում քաղաքական որոշումներ կայացնելու ժամանակ Միացյալ Նահանգների շահերը հաշվի առնելու առումով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Գարիկ Քեռյանը։
Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենք Փալոնը Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել էր, որ ԱՄՆ 2023 թվականի ֆինանսական տարվա բյուջեի նախագծի ծախսային մասը նախատեսում է 60 միլիոն դոլարի տնտեսական օգնություն Հայաստանին և 2 միլիոն դոլարի չափով էլ՝ Արցախում ականազերծման միջոցառումների համար։
«Ամերիկյան արտաքին քաղաքականությունը գլոբալ առումով նպատակ ունի կրճատել ռուսական ազդեցությունը հետխորհրդային տարածքում, իսկ Ռուսաստանն իր հերթին այս պահին գտնվելով Ուկրաինայի հետ ծանր հակամարտության մեջ ու նաև արևմտյան պատժամիջոցների տակ` ի վիճակի չէ հետխորհրդային հանրապետություններում իրականացնել զգալի տնտեսական ներդրումներ կամ մեծ ֆինանսական օժանդակություն ցուցաբերել, ուստի պահն ԱՄՆ–ի համար հարմար է ֆինանսական ներարկումներով փորձել փոխել հիշյալ երկրների արտաքին քաղաքական վեկտորը»,– ասաց Քեռյանը։
Ըստ նրա` պատահական չէ, որ ԵՄ–ն ու Միացյալ Նահանգներն ակտիվորեն փորձում են Ռուսաստան–Հայաստան–Ադրբեջան ձևաչափին որպես հակակշիռ ստեղծել արևմտյան հարթակներ, որտեղ թելադրող կլինեն ԵՄ–ն ու ԱՄՆ–ն, ինչը տեսանելի էր բրյուսելյան հարթակում կազմակերպված հանդիպումների օրինակով։
«Ամեն դեպքում՝ պետությունն օգնություն է ցույց տալիս և այդ հանգամանքը քաղաքականացնելը մյուս կողմից էլ տեղին չէ, որքան էլ հասկանալի լինի դրա ենթատեքստը։ ԱՄՆ–ն դեռևս առաջին համաշխարհային պատերազմից հետո Հայաստանին մեծ օգնություն է ցուցաբերել և հիմա էլ աջակցությունն ընդգրկում է տարբեր ոլորտներ։ 30 տարվա ընթացքում իրականացվել են բազմաթիվ ծրագրեր տարբեր կազմակերպությունների միջոցով։ Այդուհանդերձ պետք է հասկանալ, որ հիմա ընթանում է կատաղի համակարտություն Ռուսաստանի և Արևմուտքի միջև հետխորհրդային տարածքում ազդեցության համար»,– ասաց մեր զրուցակիցը։
Հայաստանը համաձայն է ԱՄՆ–ին փոխանցել վտանգավոր կենսաբանական ախտածինների նմուշները
Քեռյանի դիտարկմամբ` Ռուսաստանն Ուկրաինայի պարագայում գնաց ծայրահեղ քայլի, որովհետև Արևմուտքը պոկում էր Ուկրաինան ռուսական ազդեցության գոտուց, հետևաբար, միջազգային ներկա հարաբերությունների պարագայում, հումանիտար օգնության չի կարող զուտ որպես այդպիսին ընկալվել։
Ըստ նրա` խոսքը վերաբերում է նաև Հայաստանին, որն այժմ առավել շատ է ենթարկվում մտրակի և բլիթի քաղաքականությանը, և, ըստ բանախոսի, շատ հարմար պահ է բլիթը Հայաստանին ցույց տալու ու նրան արտաքին քաղաքական վեկտորից շեղելու առումով։
Նշենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը դեկտեմբերի 23-ին հավանություն է տվել երկրի 2023 թվականի ֆինանսական տարվա բյուջեի նախագծի ծախսային մասին:
Լրահոս
0