https://arm.sputniknews.ru/20221224/zhamanakn-e-vor-hajastann-u-irany-razmavarakan-dashinq-knqen-vardan-voskanjan-53084386.html
Ժամանակն է, որ Հայաստանն ու Իրանը ռազմավարական դաշինք կնքեն. Վարդան Ոսկանյան
Ժամանակն է, որ Հայաստանն ու Իրանը ռազմավարական դաշինք կնքեն. Վարդան Ոսկանյան
Sputnik Արմենիա
Արևելագետը համոզված է` անկախ նրանից, թե ով է իշխանության ղեկին, ՀՀ–ի հետ հարաբերությունները կենսական նշանակություն ունեն Իրանի համար, հետևաբար Թեհրանը փորձելու... 24.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-24T21:27+0400
2022-12-24T21:27+0400
2022-12-24T21:27+0400
հայաստան
հայաստան–իրան գործակցություն
իրանի իսլամական հանրապետություն
վարդան ոսկանյան
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/18/53087133_0:0:1600:901_1920x0_80_0_0_710e654da9711e859706b02fb3b59649.jpg
Ժամանակն է, որ Հայաստանի և Իրանի միջև ռազմավարական դաշինք կնքվի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց արևելագետ, Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը։Նրա կարծիքով` Իրանը կողմ է դրան և պատրաստ է աջակցություն տրամադրել Հայաստանին։«Դա կարող է լինել նաև լռելյայն` հաշվի առնելով տարբեր զգայունություններ, որոնք կարող են ի հայտ գալ տարբեր կողմերի մոտ, հատկապես` արևմտյան խաղացողների և ԱՄՆ–ի, բայց սա մեր գոյության խնդիրն է, հետևաբար այստեղ որևէ զիջում չի կարող լինել, որևէ մեկը չի կարող դրդել, մեզ ստիպել գնալ ինքնասպանության»,–ասաց նա։Արցախի շրջափակման վերաբերյալ ինչո՞ւ են լռում Վրաստանը և Իրանը. քաղաքագետի մեկնաբանությունըԻրանագետի խոսքով` Ադրբեջանի թշնամական հռետորաբանությունն ու ագրեսիվ պահվածքը տարածաշրջանում Իրանին և Հայաստանին դարձնում են բնական դաշնակիցներ, հետևաբար պետք է երկու երկրները միասնաբար դիմակայեն Բաքվի ագրեսիվ քաղաքականությանը։Իրանն արդեն հայտարարել է տարածաշրջանային սահմանների փոփոխության անթույլատրելիության մասին, խոսքը մասնավորապես Իրանի սահմանակից Սյունիքում ադրբեջանական նկրտումների մասին է։Միևնույն ժամանակ Ոսկանյանը նշում է, որ Թեհրանի և Բաքվի հարաբերությունները նկատելիորեն լարվել են Իրանում տեղի ունեցած վերջին անկարգությունների ֆոնին, որոնցում Իրանի հատուկ ծառայությունները ադրբեջանական հետք են նկատել։ Սակայն Իրանին հաջողվել է չեզոքացնել պանթյուրքական այն բոլոր խմբակները, որոնք թեև փոքրաթիվ էին, բայց մեծ աղմուկ բարձրացնող և ստեղծվել էին Բաքվի անմիջական ֆինանսավորմամբ։Ստեղծված իրավիճակում, արևելագետի գնահատմամբ, ակնհայտ է, որ Իրանի արտաքին քաղաքականությունն ուղղված է լինելու թուրք–ադրբեջանական դաշինքից բխող սպառնալիքները չեզոքացնելուն, և այդ քայլերից է, օրինակ, Ադրբեջանի ներսում իրանամետ կազմակերպությունների ակտիվացումը։Իրանը բավականին ակտիվ աշխատանքներ է տանում Նախիջևանում, որտեղ, ադրբեջանական և թուրքական ազդեցություններից զատ, զգալի ազդեցություն ունի Իրանը։ Եվ այդ աշխատանքների արդյունքն է, որ Ադրբեջանում անվստահություն է առաջացել Նախիջևանի նկատմամբ, ու չի բացառվում, որ Իլհամ Ալիևը փորձի Նախիջևանին զրկել ինքնավարությունից։Ինչ վերաբերում է հայ–իրանական հարաբերություններին, ապա, ըստ Ոսկանյանի, Իրանի վերնախավը որոշակի անհանգստություն ունի։Այդուհանդերձ, Ոսկանյանի խոսքով, անկախ նրանից, թե ով է իշխանության ղեկին, ՀՀ–ի հետ հարաբերությունները կենսական նշանակություն ունեն Իրանի համար, հետևաբար Թեհրանը փորձելու է խորացնել հարաբերությունները հնարավոր բոլոր տիրույթներում։Ռուսաստանն ու Իրանը միլիարդներ կներդնեն 3000 կմ երկարությամբ նոր առևտրային միջանցքի մեջԸստ արևելագետի` ՀՀ–ի համար մեկ այլ հնարավորություն է նաև ՌԴ–Իրան ձևավորված դաշնակցային հարաբերությունները, որտեղ Հայաստանը կարող է որոշակի հարթակի դերակատարություն ստանձնել` դառնալով հյուսիս–հարավ առանցքի կարևորագույն բաղադրիչը։Հարցազրույցն ամբողջությամբ` տեսանյութում։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/18/53087133_106:0:1530:1068_1920x0_80_0_0_5370fceee26a5ef35fc3fc7260c6a966.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, վարդան ոսկանյան, տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, վարդան ոսկանյան, տեսանյութ, տեսանյութեր, видео
Ժամանակն է, որ Հայաստանն ու Իրանը ռազմավարական դաշինք կնքեն. Վարդան Ոսկանյան
Արևելագետը համոզված է` անկախ նրանից, թե ով է իշխանության ղեկին, ՀՀ–ի հետ հարաբերությունները կենսական նշանակություն ունեն Իրանի համար, հետևաբար Թեհրանը փորձելու է խորացնել հարաբերությունները հնարավոր բոլոր տիրույթներում։
Ժամանակն է, որ Հայաստանի և Իրանի միջև ռազմավարական դաշինք կնքվի։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց արևելագետ, Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը։
Նրա կարծիքով` Իրանը կողմ է դրան և պատրաստ է աջակցություն տրամադրել Հայաստանին։
«Դա կարող է լինել նաև լռելյայն` հաշվի առնելով տարբեր զգայունություններ, որոնք կարող են ի հայտ գալ տարբեր կողմերի մոտ, հատկապես` արևմտյան խաղացողների և ԱՄՆ–ի, բայց սա մեր գոյության խնդիրն է, հետևաբար այստեղ որևէ զիջում չի կարող լինել, որևէ մեկը չի կարող դրդել, մեզ ստիպել գնալ ինքնասպանության»,–ասաց նա։
Իրանագետի խոսքով` Ադրբեջանի թշնամական հռետորաբանությունն ու ագրեսիվ պահվածքը տարածաշրջանում Իրանին և Հայաստանին դարձնում են բնական դաշնակիցներ, հետևաբար պետք է երկու երկրները միասնաբար դիմակայեն Բաքվի ագրեսիվ քաղաքականությանը։
Իրանն արդեն հայտարարել է տարածաշրջանային սահմանների փոփոխության անթույլատրելիության մասին, խոսքը մասնավորապես Իրանի սահմանակից Սյունիքում ադրբեջանական նկրտումների մասին է։
Միևնույն ժամանակ Ոսկանյանը նշում է, որ Թեհրանի և Բաքվի հարաբերությունները նկատելիորեն լարվել են Իրանում տեղի ունեցած վերջին անկարգությունների ֆոնին, որոնցում Իրանի հատուկ ծառայությունները ադրբեջանական հետք են նկատել։ Սակայն Իրանին հաջողվել է չեզոքացնել պանթյուրքական այն բոլոր խմբակները, որոնք թեև փոքրաթիվ էին, բայց մեծ աղմուկ բարձրացնող և ստեղծվել էին Բաքվի անմիջական ֆինանսավորմամբ։
«Իրանցիները շատ լավ գիտակցում են, որ այդ թուրանական «միջանցքը», որը Բաքվի բռնապետը կոչում է «Զանգեզուրյան միջանցքը», ի վերջո միտված է հյուսիս–արևմուտքից Իրանը շրջափակելուն և Ատրպատականի նահանգը թուրք–ադրբեջանական դաշինքի հաջորդ թիրախը դարձնելուն»,–նշեց Ոսկանյանը։
Ստեղծված իրավիճակում, արևելագետի գնահատմամբ, ակնհայտ է, որ Իրանի արտաքին քաղաքականությունն ուղղված է լինելու թուրք–ադրբեջանական դաշինքից բխող սպառնալիքները չեզոքացնելուն, և այդ քայլերից է, օրինակ, Ադրբեջանի ներսում իրանամետ կազմակերպությունների ակտիվացումը։
Իրանը բավականին ակտիվ աշխատանքներ է տանում Նախիջևանում, որտեղ, ադրբեջանական և թուրքական ազդեցություններից զատ, զգալի ազդեցություն ունի Իրանը։ Եվ այդ աշխատանքների արդյունքն է, որ Ադրբեջանում անվստահություն է առաջացել Նախիջևանի նկատմամբ, ու չի բացառվում, որ Իլհամ Ալիևը փորձի Նախիջևանին զրկել ինքնավարությունից։
Ինչ վերաբերում է հայ–իրանական հարաբերություններին, ապա, ըստ Ոսկանյանի, Իրանի վերնախավը որոշակի անհանգստություն ունի։
«Իրանում անհանգստացած են, որ իրենք, ավելի լայն ներգրավվելով ի նպաստ ՀՀ–ի զանազան խնդիրների լուծման գործում, ի վերջո կարող են դառնալ մեղադրանքների թիրախ, ինչպես ականատես ենք լինում ՌԴ–ի դեպքում։ Հետևաբար Ռուսաստանի հանդեպ նման անմիտ մոտեցումը կարող է բերել նրան, որ իրանական կողմը որոշակի զգուշավորություն ցուցաբերի։ Այս տիրույթը պետք է հստակ կառավարվի պետության կողմից։ Այո՛, այնպես չէ, որ բոլորին դուր են գալիս ՌԴ–ի վարած քաղաքականությունն ու քայլերը, բայց դաշնակից պետությունների միջև հարաբերություններում առկա կնճիռները, խնդիրները պետք է հարթվեն այլ տիրույթում, ոչ թե ցուցադրվեն հակառակորդին կամ թշնամուն»,– ասաց նա։
Այդուհանդերձ, Ոսկանյանի խոսքով, անկախ նրանից, թե ով է իշխանության ղեկին, ՀՀ–ի հետ հարաբերությունները կենսական նշանակություն ունեն Իրանի համար, հետևաբար Թեհրանը փորձելու է խորացնել հարաբերությունները հնարավոր բոլոր տիրույթներում։
Ըստ արևելագետի` ՀՀ–ի համար մեկ այլ հնարավորություն է նաև ՌԴ–Իրան ձևավորված դաշնակցային հարաբերությունները, որտեղ Հայաստանը կարող է որոշակի հարթակի դերակատարություն ստանձնել` դառնալով հյուսիս–հարավ առանցքի կարևորագույն բաղադրիչը։
Հարցազրույցն ամբողջությամբ` տեսանյութում։