https://arm.sputniknews.ru/20221224/tsanr-vitshakum-gtnvvogh-4-amsakan-pvoqriky-arcakhic-teghapvokhvel-e-hajastan-53086366.html
Ծանր վիճակում գտնվող 4 ամսական փոքրիկը Արցախից տեղափոխվել է Հայաստան
Ծանր վիճակում գտնվող 4 ամսական փոքրիկը Արցախից տեղափոխվել է Հայաստան
Sputnik Արմենիա
Երեխային Հայաստան տեղափոխած մեքենաները Արցախ կվերադառնան դեղորայքով բեռնված։ 24.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-24T10:51+0400
2022-12-24T10:51+0400
2022-12-24T11:44+0400
արցախ
հայաստան
կարմիր խաչ
զառա ամատունի
երեխա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/1b/44300301_0:84:1601:984_1920x0_80_0_0_36fcf982fe0155e6b58385604fab5f67.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Արցախի «Արևիկ» բուժմիավորման նորածնային և ռեանիմացիոն բաժանմունքներում գտնվող 11 երեխայից մեկը` 4 ամսական փոքրիկը, այսօր տեղափոխվել է Հայաստան։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։Նշենք, որ երեխայի վիճակը ծանր է։Նրա խոսքով` քանի որ դեղորայքի անհրաժեշտություն էլ կա, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Արցախից Հայաստան եկած 3 մեքենաները կվերադառնան դեղորայքով բեռնված։Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/1b/44300301_88:0:1511:1067_1920x0_80_0_0_8ed968cbc4a90ae2cb6ace90a37a2e9f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, հայաստան, կարմիր խաչ, զառա ամատունի, երեխա
արցախ, հայաստան, կարմիր խաչ, զառա ամատունի, երեխա
Ծանր վիճակում գտնվող 4 ամսական փոքրիկը Արցախից տեղափոխվել է Հայաստան
10:51 24.12.2022 (Թարմացված է: 11:44 24.12.2022) Երեխային Հայաստան տեղափոխած մեքենաները Արցախ կվերադառնան դեղորայքով բեռնված։
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Արցախի «Արևիկ» բուժմիավորման նորածնային և ռեանիմացիոն բաժանմունքներում գտնվող 11 երեխայից մեկը` 4 ամսական փոքրիկը, այսօր տեղափոխվել է Հայաստան։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեց ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«Այսօր մենք միջնորդել ենք, որ 4 ամսական երեխան տեղափոխվի Հայաստան, քանի որ կարիք ունի անհապաղ բժշկական աջակցության։ Երեխայի ուղեկցում են ծնողները, անհրաժեշտ բժշկական անձնակազմը»,–ասաց Ամատունին։
Նրա խոսքով` քանի որ դեղորայքի անհրաժեշտություն էլ կա, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Արցախից Հայաստան եկած 3 մեքենաները կվերադառնան դեղորայքով բեռնված։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն
անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի
առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։