https://arm.sputniknews.ru/20221224/ete-amanvorin-hangsti-oreri-qanaky-pahpanver-kshaher-nerqin-turizmy-mekhak-apresjan-53103262.html
Եթե Ամանորին հանգստի օրերի քանակը պահպանվեր, կշահեր ներքին տուրիզմը. Մեխակ Ապրեսյան
Եթե Ամանորին հանգստի օրերի քանակը պահպանվեր, կշահեր ներքին տուրիզմը. Մեխակ Ապրեսյան
Sputnik Արմենիա
Մեխակ Ապրեսյանի կարծիքով` եթե ոչ աշխատանքային օրերը չկրճատվեին, մարդիկ կկարողանային Ամանորն անցկացնել հանրապետության մարզերում։ 24.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-24T16:01+0400
2022-12-24T16:01+0400
2022-12-24T16:34+0400
հայաստան
ամանոր
զբոսաշրջություն
մեխակ ապրեսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/16/53038550_0:32:1600:932_1920x0_80_0_0_cb0c03efc20ff35e4268654f04b61cc8.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում եթե Ամանորին հանգստի օրերը կրճատվում են, ուրեմն կրճատվում է ներքին տուրիզմի հնարավորությունները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։Նրա կարծիքով` եթե ոչ աշխատանքային օրերը չկրճատվեին, մարդիկ կկարողանային Ամանորն անցկացնել հանրապետության մարզերում, հեռավոր վայրերում, օրինակ` Ջերմուկում, Գորիսում և այլն, որտեղ ևս տուրիզմի ակտիվացման կարիք կա։Հիշեցնենք, որ 2021 թվականին ՀՀ Ազգային ժողովը հավանություն տվեց էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությանը` կրճատելով ամանորյա տոների համար նախատեսված հանգստյան օրերը։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը դա հիմնավորեց նրանով, որ լրացուցիչ 5 աշխատանքային օրերը համախառն ներքին արդյունքը կավելանա 123 մլրդ դրամով, որից առևտրի թողարկումը կավելանա 47.5 մլրդ դրամով, արդյունաբերության թողարկումը՝ 35.4 մլրդ դրամով, ծառայությունների թողարկման ծավալը՝ 33.9 մլրդ դրամով: Գյուղատնտեսության և շինարարության թողարկման ծավալները կավելանան համապատասխանաբար 3.5 և 2.9 մլրդ դրամով:Արդյունքում հանգստյան օրեր սահմանվեցին դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը, 2-ը և 6-ը (Սուրբ ծնունդ)։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/16/53038550_106:0:1530:1068_1920x0_80_0_0_67c6c3945574a8405cad84791d91194a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ամանոր, զբոսաշրջություն , մեխակ ապրեսյան
հայաստան, ամանոր, զբոսաշրջություն , մեխակ ապրեսյան
Եթե Ամանորին հանգստի օրերի քանակը պահպանվեր, կշահեր ներքին տուրիզմը. Մեխակ Ապրեսյան
16:01 24.12.2022 (Թարմացված է: 16:34 24.12.2022) Մեխակ Ապրեսյանի կարծիքով` եթե ոչ աշխատանքային օրերը չկրճատվեին, մարդիկ կկարողանային Ամանորն անցկացնել հանրապետության մարզերում։
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում եթե Ամանորին հանգստի օրերը կրճատվում են, ուրեմն կրճատվում է ներքին տուրիզմի հնարավորությունները։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։
Նրա կարծիքով` եթե ոչ աշխատանքային օրերը չկրճատվեին, մարդիկ կկարողանային Ամանորն անցկացնել հանրապետության մարզերում, հեռավոր վայրերում, օրինակ` Ջերմուկում, Գորիսում և այլն, որտեղ ևս տուրիզմի ակտիվացման կարիք կա։
«Եթե օրերը կրճատելով և աշխատելով այնքան մեծ կլինի էֆեկտը և կծածկի նաև այս վնասը, ուրեմն նորմալ է, եթե ոչ, լավ կլիներ տոնական օրերը պահպանվեին»,–ասաց Ապրեսյանը։
Հիշեցնենք, որ 2021 թվականին
ՀՀ Ազգային ժողովը հավանություն տվեց էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությանը` կրճատելով ամանորյա տոների համար նախատեսված հանգստյան օրերը։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը դա հիմնավորեց նրանով, որ լրացուցիչ 5 աշխատանքային օրերը համախառն ներքին արդյունքը կավելանա 123 մլրդ դրամով, որից առևտրի թողարկումը կավելանա 47.5 մլրդ դրամով, արդյունաբերության թողարկումը՝ 35.4 մլրդ դրամով, ծառայությունների թողարկման ծավալը՝ 33.9 մլրդ դրամով: Գյուղատնտեսության և շինարարության թողարկման ծավալները կավելանան համապատասխանաբար 3.5 և 2.9 մլրդ դրամով:
Արդյունքում հանգստյան օրեր սահմանվեցին դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը, 2-ը և 6-ը (Սուրբ ծնունդ)։