https://arm.sputniknews.ru/20221224/charlz-3-rdy-brnabarutjan-meghadranqneri-pattsharvov-arqajazn-endrjuin-vrndel-e-palatic-53103613.html
Չարլզ 3-րդը արքայազն Էնդրյուին վռնդել է պալատից բռնաբարության մեղադրանքների պատճառով
Չարլզ 3-րդը արքայազն Էնդրյուին վռնդել է պալատից բռնաբարության մեղադրանքների պատճառով
Sputnik Արմենիա
Շնորհազրկված արքայազնը, սակայն, կմասնակցի Սանդրինգհեմի պալատում կայանալիք թագավորական ընդունելությանը։ 24.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-24T16:34+0400
2022-12-24T16:34+0400
2022-12-24T16:40+0400
մեծ բրիտանիա
արքայազն
չարլզ 3-րդ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/10/33346564_0:0:2048:1153_1920x0_80_0_0_2cf83ee3f8542b7bf78eb0305ae88c71.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը մի շարք տիտղոսներից զրկված արքայազն Էնդրյուին Բուքինգհեմյան պալատից վռնդել է իրավապաշտպան Վիրջինիա Ջուֆրեի մեղադրանքների պատճառով։ Տեղեկությունը հայտնում է «Sun» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին:«Պալատում արքայազն Էնդրյուի ցանկացած ներկայություն ավարտված է։ Թագավորը հստակ հասկացրել է։ Նա չի կատարում արքայական պարտականությունները: Ինքն իրենով է»,-ասել է աղբյուրը։Նշվում է, որ արքայազնը, այնուամենայնիվ, կմասնակցի Ծննդյան տոների կապակցությամբ Սանդրինգհեմյան պալատում կայանալիք թագավորական ընդունելությանը։Նոյեմբերին թերթը հայտնել էր, որ Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարությունը արքայազն Էնդրյուին զրկել է շուրջօրյա զինված պահակախմբից, որի համար բրիտանական գանձարանը տարեկան 3 մլն ֆունտ ստեռլինգ էր վճարում:Հիշեցնենք` բրիտանացի արքայազն Էնդրյույի շուրջ սկանդալը ծավալվեց իրավապաշտպան Վիրջինիա Ջուֆրեի մեղադրանքների պատճառով: Վերջինս պնդում է, որ երբ 17 տարեկան է եղել, Լոնդոնում իրեն բռնաբարել է Յորքի դուքսը։ Մարտին լրատվամիջոցները հայտնեցին, որ արքայազն Էնդրյուն մեծ գումար է վճարել Ջուֆրեին, և դատավարությունը դադարեցվել է:Հունվարին մեղադրանքների պատճառով առաջացած սկանդալի և դրան հաջորդած դատավարության ֆոնին Բուքինգհեմյան պալատը հայտնեց, որ արքայազն Էնդրյուն զրկվել է պատվավոր զինվորական կոչումներից, թագավորական հովանավորություններից և այլևս չի կարողանա օգտագործել «Նորին թագավորական մեծություն» տիտղոսը:Արքայազն Էնդրյուն կարող է անհետանալ հանրային կյանքից բռնաբարության գործի ֆոնին
մեծ բրիտանիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/10/33346564_0:0:2048:1537_1920x0_80_0_0_0c75a673e9780c0e031ea1f32b0a4274.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մեծ բրիտանիա, արքայազն, չարլզ 3-րդ
մեծ բրիտանիա, արքայազն, չարլզ 3-րդ
Չարլզ 3-րդը արքայազն Էնդրյուին վռնդել է պալատից բռնաբարության մեղադրանքների պատճառով
16:34 24.12.2022 (Թարմացված է: 16:40 24.12.2022) Շնորհազրկված արքայազնը, սակայն, կմասնակցի Սանդրինգհեմի պալատում կայանալիք թագավորական ընդունելությանը։
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը մի շարք տիտղոսներից զրկված արքայազն Էնդրյուին Բուքինգհեմյան պալատից վռնդել է իրավապաշտպան Վիրջինիա Ջուֆրեի մեղադրանքների պատճառով։ Տեղեկությունը հայտնում է
«Sun» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին:
«Պալատում արքայազն Էնդրյուի ցանկացած ներկայություն ավարտված է։ Թագավորը հստակ հասկացրել է։ Նա չի կատարում արքայական պարտականությունները: Ինքն իրենով է»,-ասել է աղբյուրը։
Նշվում է, որ արքայազնը, այնուամենայնիվ, կմասնակցի Ծննդյան տոների կապակցությամբ Սանդրինգհեմյան պալատում կայանալիք թագավորական ընդունելությանը։
Նոյեմբերին թերթը հայտնել էր, որ Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարությունը արքայազն Էնդրյուին զրկել է շուրջօրյա զինված պահակախմբից, որի համար բրիտանական գանձարանը տարեկան 3 մլն ֆունտ ստեռլինգ էր վճարում:
Հիշեցնենք` բրիտանացի արքայազն Էնդրյույի շուրջ սկանդալը ծավալվեց իրավապաշտպան Վիրջինիա Ջուֆրեի մեղադրանքների պատճառով: Վերջինս պնդում է, որ երբ 17 տարեկան է եղել, Լոնդոնում իրեն բռնաբարել է Յորքի դուքսը։ Մարտին լրատվամիջոցները հայտնեցին, որ արքայազն Էնդրյուն
մեծ գումար է վճարել Ջուֆրեին, և դատավարությունը դադարեցվել է:
Հունվարին մեղադրանքների պատճառով առաջացած սկանդալի և դրան հաջորդած դատավարության ֆոնին Բուքինգհեմյան պալատը հայտնեց, որ արքայազն Էնդրյուն զրկվել է պատվավոր զինվորական կոչումներից, թագավորական հովանավորություններից և այլևս չի կարողանա օգտագործել «Նորին թագավորական մեծություն» տիտղոսը: