https://arm.sputniknews.ru/20221224/bajdeni-ev-zelensku-mijev-eakan-taradzajnutjunner-en-arajacel-zlm-ner-53088608.html
Բայդենի և Զելենսկու միջև էական տարաձայնություններ են առաջացել․ ԶԼՄ-ներ
Բայդենի և Զելենսկու միջև էական տարաձայնություններ են առաջացել․ ԶԼՄ-ներ
Sputnik Արմենիա
Զելենսկին իր ելույթում խոսել է հակամարտությունում բացարձակ հաղթանակի մասին՝ 11 անգամ օգտագործելով այս արտահայտությունը 24.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-24T12:15+0400
2022-12-24T12:15+0400
2022-12-24T12:17+0400
վլադիմիր զելենսկի
ջո բայդեն
ամն
ուկրաինա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/02/28871548_0:167:1601:1067_1920x0_80_0_0_c7545060b672262ff71fdd4196d0c557.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և նրա ուկրաինացի գործընկերոջ` Վլադիմիր Զելենսկու հանդիպման ժամանակ տարաձայնություններ են առաջացել Ուկրաինայի ապագայի վերաբերյալ։ Տեղեկությունը հայտնում է «Washington Post»-ը։«Զելենսկու ամերիկյան այցը պայմանավորված էր ռազմական գագաթնաժողովով։ Եվ, ինչպես երևում է, այն ավարտվել է երկու դաշնակիցների միջև տարաձայնությամբ՝ կապված հակամարտության դադարեցման նրանց ռազմավարությունների հետ»,-կարծում է պարբերականը։Նշվում է, որ Զելենսկին իր ելույթում խոսել է հակամարտությունում բացարձակ հաղթանակի մասին՝ 11 անգամ օգտագործելով այս արտահայտությունը, մինչդեռ Բայդենը ոչ մի անգամ չի օգտագործել այն՝ դիմադրելով «տոտալ հաղթանակի» հռետորաբանությանը։ Փոխարենը նա խոստացել է շարունակել օգնել Կիևին։Ավելի վատ է լինելու. ինչի՞ է վերածվելու Զելենսկու այցն ԱՄՆԱՄՆ առաջնորդը նշել է, որ չափազանց հզոր զենքի տրամադրումը, որը պահանջում է Զելենսկին, կարող է պառակտել ՆԱՏՕ-ն։ Նա հավելել է, որ Արևմուտքի գլխավոր նպատակներից մեկը շարունակում է մնալ Ռուսաստանի հետ հակամարտության կանխումը։«Այսպես թե այնպես հաջորդ տարի այս ռազմական գագաթնաժողովում հարկ կլինի զբաղվել մակերևույթի տակ թաքնված լարվածության վերացմամբ»,- եզրափակում է թերթը։Դեկտեմբերի 21-ին Զելենսկին մեկնել է Վաշինգտոն, որտեղ բանակցություններ է վարել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ և ելույթ է ունեցել ամերիկյան Կոնգրեսի առջև։ Նա հայտարարել է, որ չգիտի, թե ինչ տեսք ունի Ռուսաստանի հետ «արդար խաղաղությունը», բայց վստահ է, որ այն բացառում է փոխզիջումները տարածքի և ինքնիշխանության հարցերում։Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ բաց է Ուկրաինայի շուրջ բանակցությունների համար, եթե Կիևը հասունանա։ Այդ դեպքում պահանջարկ կունենան նրանց միջնորդական ջանքերը, ովքեր առաջարկում են դրանք, մինչդեռ արևմտյան երկրներն ավելի ու ավելի հաճախ են խոսում ռազմական գործողությունները շարունակելու անհրաժեշտության մասին, ինչպես նաև զենք են մատակարարում Ուկրաինայի զինված ուժերին և ուկրաինացի զինվորականներին մարզում իրենց տարածքներում:Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 302-րդ օրը։
ամն
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/02/28871548_0:0:1423:1067_1920x0_80_0_0_2b0d6fa905082f2e0e212bfd635ba904.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր զելենսկի, ջո բայդեն, ամն, ուկրաինա
վլադիմիր զելենսկի, ջո բայդեն, ամն, ուկրաինա
Բայդենի և Զելենսկու միջև էական տարաձայնություններ են առաջացել․ ԶԼՄ-ներ
12:15 24.12.2022 (Թարմացված է: 12:17 24.12.2022) Զելենսկին իր ելույթում խոսել է հակամարտությունում բացարձակ հաղթանակի մասին՝ 11 անգամ օգտագործելով այս արտահայտությունը
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և նրա ուկրաինացի գործընկերոջ` Վլադիմիր Զելենսկու հանդիպման ժամանակ տարաձայնություններ են առաջացել Ուկրաինայի ապագայի վերաբերյալ։ Տեղեկությունը հայտնում է «Washington Post»-ը։
«Զելենսկու ամերիկյան այցը պայմանավորված էր ռազմական գագաթնաժողովով։ Եվ, ինչպես երևում է, այն ավարտվել է երկու դաշնակիցների միջև տարաձայնությամբ՝ կապված հակամարտության դադարեցման նրանց ռազմավարությունների հետ»,-կարծում է պարբերականը։
Նշվում է, որ Զելենսկին իր ելույթում խոսել է հակամարտությունում բացարձակ հաղթանակի մասին՝ 11 անգամ օգտագործելով այս արտահայտությունը, մինչդեռ Բայդենը ոչ մի անգամ չի օգտագործել այն՝ դիմադրելով «տոտալ հաղթանակի» հռետորաբանությանը։ Փոխարենը նա խոստացել է շարունակել օգնել Կիևին։
ԱՄՆ առաջնորդը նշել է, որ չափազանց հզոր զենքի տրամադրումը, որը պահանջում է Զելենսկին, կարող է պառակտել ՆԱՏՕ-ն։ Նա հավելել է, որ Արևմուտքի գլխավոր նպատակներից մեկը շարունակում է մնալ Ռուսաստանի հետ հակամարտության կանխումը։
«Այսպես թե այնպես հաջորդ տարի այս ռազմական գագաթնաժողովում հարկ կլինի զբաղվել մակերևույթի տակ թաքնված լարվածության վերացմամբ»,- եզրափակում է թերթը։
Դեկտեմբերի 21-ին Զելենսկին մեկնել է Վաշինգտոն, որտեղ բանակցություններ է վարել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ և ելույթ է ունեցել ամերիկյան Կոնգրեսի առջև։ Նա հայտարարել է, որ չգիտի, թե ինչ տեսք ունի Ռուսաստանի հետ «արդար խաղաղությունը», բայց վստահ է, որ այն բացառում է փոխզիջումները տարածքի և ինքնիշխանության հարցերում։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ բաց է Ուկրաինայի շուրջ բանակցությունների համար, եթե Կիևը հասունանա։ Այդ դեպքում պահանջարկ կունենան նրանց միջնորդական ջանքերը, ովքեր առաջարկում են դրանք, մինչդեռ արևմտյան երկրներն ավելի ու ավելի հաճախ են խոսում ռազմական գործողությունները շարունակելու անհրաժեշտության մասին, ինչպես նաև զենք են մատակարարում Ուկրաինայի զինված ուժերին և ուկրաինացի զինվորականներին մարզում իրենց տարածքներում:
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 302-րդ օրը։