00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրանտ Միքայելյան
Կա ոչ ֆորմալ արգելք հայաստանյան պաշտոնյաների ՌԴ այցի. Հրանտ Միքայելյան
09:07
4 ր
Հրայր Կամենդատյան
Կենտրոնում ապրող քաղաքացին ունենալու է գույքահարկի ահռելի ծանր ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան
09:13
11 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Արևմուտքը փորձում է արագ օգտվել ՀՀ–ՌԴ հարաբերություններում առկա խոչընդոտներից. քաղաքագետ

Արևմուտքը փորձում է շատ արագ օգտվել ՀՀ–ի և ՌԴ–ի հարաբերություններում առկա խոչընդոտներից
Բաժանորդագրվել
Քաղաքագետ Դերենիկ Խաչատրյանը չի բացառում, որ Եվրոպան գործնականում կարող է մշտական հիմունքներով փաստահավաք առաքելություն իրականացնել մեր երկրում, սակայն այլ հարց է, թե դա որքանով կազդի հայ–ադրբեջանական շփման գծում առկա իրավիճակի վրա։
Երևանը, հրաժարվելով մասնակցել Մոսկվայում նախատեսված հանդիպումից, ավելի շատ քաղաքական և ինչ–որ առումով նաև դեմարշի նպատակ է հետապնդել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Դերենիկ Խաչատրյանը։
ՌԴ արտգործնախարարությունը դեկտեմբերի 23-ին հայտնեց, որ Երևանը հրաժարվել է մասնակցել Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների` դեկտեմբերի 23-ին Մոսկվայում կայանալիք հանդիպումից։ Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանն ավելի ուշ տեղեկացրեց, որ հայկական կողմը խնդրել է հետաձգել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը՝ հաշվի առնելով Լաչինի միջանցքում առկա իրավիճակը։ Դեկտեմբերի 23-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Հայաստանը դիվանագիտական որևէ խողովակ չի գործարկել, որպեսզի Ռուսաստանին տեղեկացնի Մոսկվայում ՌԴ–ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ եռակողմ հանդիպմանը մասնակցելուց հրաժարվելու մասին:
«Պաշտոնական մեկնաբանությամբ ստացվում է, որ ՌԴ–ի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից հայկական կողմը հրաժարվել է Լաչինի միջանցքում Ադրբեջանի սադրանքի պատճառով, բայց եթե ուսումնասիրենք պատմությունը, երբ սեպտեմբերին Ադրբեջանը Հայաստանի սահմանին սանձազերծեց հերթական սադրանքը, հայկական կողմը մի քանի օր անց Վաշինգտոնում այդուհանդերձ մասնակցեց եռակողմ հանդիպմանը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի միջնորդությամբ։ Փաստորեն այն ժամանակ ադրբեջանական սադրանքը պատճառ չդարձավ այցը չեղարկելու և հանդիպումից հրաժարվելու համար»,– նշեց Խաչատրյանը։
Անդրադառնալով Հայաստանում Եվրամիության մշտական փաստահավաք խմբի տեղակայման հեռանկարին` քաղաքագետը չբացառեց, որ Եվրոպան գործնականում կարող է նման առաքելություն իրականացնել մեր երկրում, սակայն այլ հարց է, թե դա որքանով կազդի հայ–ադրբեջանական շփման գծում առկա իրավիճակի վրա։
«Ջանքեր ենք գործադրում, որ ՀՀ–ում դիտորդների առաքելությունը մշտական լինի». Ֆրանսիայի ԱԳՆ
Ըստ Խաչատրյանի` դա կարելի է կազմակերպել միակողմանի ձևաչափով` զուտ Հայաստանի ու Եվրամիության համաձայնության միջոցով։ Բայցևայնպես ադրբեջանական կողմը հայտարարեց, որ ցանկացած այլ դերակատարի ներգրավում ենթադրում է բոլոր կողմերի համաձայնությունը։ Պրահայում կայացած հանդիպման ժամանակ Ադրբեջանը տվել էր իր համաձայնությունը, թեև մեր զրուցակցի դիտարկմամբ` անհասկանալի է Բաքվի դիրքորոշման անհրաժեշտությունը, եթե առաքելությունը տեղակայվելու էր զուտ հայկական կողմում և իր գործունեությամբ որևէ առնչություն չէր ունենալու Ադրբեջանի հետ։
«Եթե Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում նկատվում են ինչ–որ խոչընդոտներ, Եվրամիությունը և առհասարակ Արևմուտքը փորձում է օգտվել իրավիճակից և շատ արագ լրացնել այդ բացը։ Հայկական կողմի հետ վերջին հեռախոսազանգերն ու հայտարարությունները, ինչպես նաև Հայաստանում մշտական փաստահավաք խումբ տեղակայելու մտադրությունը կարող են դիտարկվել այդ համատեքստում»,– ասաց քաղաքագետը։
Նրա կարծիքով` կոնկրետ Լաչինի միջանցքի պարագայում բոլորովին այլ իրավիճակ է։ Այնտեղ ՌԴ–ի, Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնության բացակայության պարագայում որևէ այլ երկիր չի կարող առաքելություն իրականացնել։ Խաչատրյանի համոզմամբ` Արևմուտքից հնչող հայտարարությունները քաղաքական նպատակներից բացի, գործնական այլ հետևանքներ չեն ունենա։ Լաչինի միջանցքում փաստացի միայն ռուսական ներկայությունն է առկա, և չկան այնպիսի պայմաններ, որոնք կարող են փոխել այդ իրավիճակը, այն է` 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ստեղծված ստատուս քվոն։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։
Լրահոս
0