https://arm.sputniknews.ru/20221223/shvojgun-stugel-e-kalashnikvovi-dzernarkutjunnerum-pashtpanakan-petakan-patveri-katarumy-53055240.html
Շոյգուն ստուգել է «Կալաշնիկովի» ձեռնարկություններում պաշտպանական պետական պատվերի կատարումը
Շոյգուն ստուգել է «Կալաշնիկովի» ձեռնարկություններում պաշտպանական պետական պատվերի կատարումը
Sputnik Արմենիա
ՌԴ պաշտպանության նախարարին զեկուցել են, որ «Կալաշնիկով» կոնցեռնի ձեռնարկություններն ամբողջությամբ կատարել են 2022 թվականի պետպատվերը։ 23.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-23T14:51+0400
2022-12-23T14:51+0400
2022-12-23T14:52+0400
ռուսաստան
սերգեյ շոյգու
«կալաշնիկով» ինքնաձիգ
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/17/53053334_0:0:1920:1080_1920x0_80_0_0_f7f0452014d714327a43e98d53ceb2fc.jpg
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Կենտրոնական ռազմական օկրուգի զորքեր կատարած աշխատանքային այցի շրջանակում ստուգել է Ուդմուրտիայի «Կալաշնիկով» կոնցեռնի ձեռնարկություններում պաշտպանական պետական պատվերի կատարումը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ-ն։Շոյգուն հայտնել է, որ հաջորդ տարի «Կալաշնիկով» կոնցեռնի գծով պետպատվերը զգալիորեն կավելանա։Շոյգուն ստուգել է ռուսական զորքերի վիճակը հատուկ գործողության գոտումԿոնցեռնի ղեկավար Վլադիմիր Լեպինը զեկուցել է նախարարին, որ ձեռնարկություններն ամբողջությամբ կատարել են 2022 թվականի պաշտպանական պետական պատվերը։ Շոյգուն ճշտել է կոնցեռնի ղեկավարից՝ արդյոք դա վերաբերո՞ւմ է արտադրվող ապրանքների ամբողջ անվանացանկին։ Լեպինը հաստատել է, որ պետպատվերն իրականացվել է ինչպես հրաձգային զենքի, այնպես էլ բարձր ճշգրտության զինամթերքի մասով։ՌԴ պաշտպանության նախարարը ծանոթացել է «Կալաշնիկովի» արտադրած ինքնաձիգների ու դիպուկահար հրացանների նորագույն մոդելներին, բարձր ճշգրտության զինամթերքին ու շարժական զենիթահրթիռային համալիրներին:Շոյգուն ծանոթացել է նաև արտադրության տեխնոլոգիական գործընթացին։ՌԴ ՊՆ-ն առաջարկում է քաղաքացիների զորակոչի տարիքը 18-ից հասցնել 21-ի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/17/53053334_311:0:1751:1080_1920x0_80_0_0_fe62ccf645864955c1fec585a70f98c5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, սերգեյ շոյգու, «կալաշնիկով» ինքնաձիգ, տեսանյութ, տեսանյութեր, видео
ռուսաստան, սերգեյ շոյգու, «կալաշնիկով» ինքնաձիգ, տեսանյութ, տեսանյութեր, видео
Շոյգուն ստուգել է «Կալաշնիկովի» ձեռնարկություններում պաշտպանական պետական պատվերի կատարումը
14:51 23.12.2022 (Թարմացված է: 14:52 23.12.2022) ՌԴ պաշտպանության նախարարին զեկուցել են, որ «Կալաշնիկով» կոնցեռնի ձեռնարկություններն ամբողջությամբ կատարել են 2022 թվականի պետպատվերը։
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Կենտրոնական ռազմական օկրուգի զորքեր կատարած աշխատանքային այցի շրջանակում ստուգել է Ուդմուրտիայի «Կալաշնիկով» կոնցեռնի ձեռնարկություններում պաշտպանական պետական պատվերի կատարումը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Շոյգուն հայտնել է, որ հաջորդ տարի «Կալաշնիկով» կոնցեռնի գծով պետպատվերը զգալիորեն կավելանա։
Կոնցեռնի ղեկավար Վլադիմիր Լեպինը զեկուցել է նախարարին, որ ձեռնարկություններն ամբողջությամբ կատարել են 2022 թվականի պաշտպանական պետական պատվերը։ Շոյգուն ճշտել է կոնցեռնի ղեկավարից՝ արդյոք դա վերաբերո՞ւմ է արտադրվող ապրանքների ամբողջ անվանացանկին։ Լեպինը հաստատել է, որ պետպատվերն իրականացվել է ինչպես հրաձգային զենքի, այնպես էլ բարձր ճշգրտության զինամթերքի մասով։
ՌԴ պաշտպանության նախարարը ծանոթացել է «Կալաշնիկովի» արտադրած ինքնաձիգների ու դիպուկահար հրացանների նորագույն մոդելներին, բարձր ճշգրտության զինամթերքին ու շարժական զենիթահրթիռային համալիրներին:
Շոյգուն ծանոթացել է նաև արտադրության տեխնոլոգիական գործընթացին։