https://arm.sputniknews.ru/20221223/lachini-mijancqi-shrjapakumy-adrbejani-kvoghmic-nakhapes-tsragrvats-gvortsvoghutjun-e-hunanjan-53049869.html
Լաչինի միջանցքի շրջափակումը Ադրբեջանի կողմից նախապես ծրագրված գործողություն է. Հունանյան
Լաչինի միջանցքի շրջափակումը Ադրբեջանի կողմից նախապես ծրագրված գործողություն է. Հունանյան
Sputnik Արմենիա
Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում փակ է դեկտեմբերի 12-ից։ 23.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-23T13:14+0400
2022-12-23T13:14+0400
2022-12-23T13:17+0400
վահան հունանյան
հայաստան
արցախ
ադրբեջան
լաչինի միջանցք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/08/34077935_0:0:1600:901_1920x0_80_0_0_0cf4938789afa054cafff0d62ba5944c.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի - Sputnik. Ադրբեջանի գործողությունների համակարգված բնույթը, այդ թվում ՝ նախորդ միջադեպերը, որոնք ուղղված են քաղաքացիական բնակչության և կրիտիկական ենթակառուցվածքների օբյեկտների դեմ, ևս մեկ ապացույց է այն բանի, որ Լաչինի միջանցքի շրջափակումը Ադրբեջանի կողմից նախապես ծրագրված գործողություն է։ Այս մասին թվիթերյան էջում գրել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։Ըստ մասուլի խոսնակի՝ շրջափակման նպատակը քաղաքացիական բնակչությանը վնաս հասցնելն ու Լեռնային Ղարաբաղում լայնածավալ հումանիտար ճգնաժամ ստեղծելն է։Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։
ադրբեջան
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/08/34077935_180:0:1600:1065_1920x0_80_0_0_6a1d0caa6ce8a45546110a066fd62c36.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վահան հունանյան, հայաստան, արցախ, ադրբեջան, լաչինի միջանցք
վահան հունանյան, հայաստան, արցախ, ադրբեջան, լաչինի միջանցք
Լաչինի միջանցքի շրջափակումը Ադրբեջանի կողմից նախապես ծրագրված գործողություն է. Հունանյան
13:14 23.12.2022 (Թարմացված է: 13:17 23.12.2022) Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում փակ է դեկտեմբերի 12-ից։
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի - Sputnik. Ադրբեջանի գործողությունների համակարգված բնույթը, այդ թվում ՝ նախորդ միջադեպերը, որոնք ուղղված են քաղաքացիական բնակչության և կրիտիկական ենթակառուցվածքների օբյեկտների դեմ, ևս մեկ ապացույց է այն բանի, որ Լաչինի միջանցքի շրջափակումը Ադրբեջանի կողմից նախապես ծրագրված գործողություն է։ Այս մասին
թվիթերյան էջում գրել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
Ըստ մասուլի խոսնակի՝ շրջափակման նպատակը քաղաքացիական բնակչությանը վնաս հասցնելն ու Լեռնային Ղարաբաղում լայնածավալ հումանիտար ճգնաժամ ստեղծելն է։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն
անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի
առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։