00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ինչո՞ւ է Փաշինյանը հանդիպում արտախորհրդարանական ուժերի հետ. քաղաքագետի վերլուծությունը

Ի սկզբանե վարչապետի և արտախորհրդարանական ուժերի համագործակցության ձևաչափը արհեստական էր
Բաժանորդագրվել
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Sputnik Արմենիայի եթերում վերլուծել է ՀՀ վարչապետի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի համագործակցությունը, խոսել դրա թաքնված նպատակների և ազդեցությունների մասին։
Ի սկզբանե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտախորհրդարանական ուժերի համագործակցության ձևաչափը եղել է արհեստական։ Սա ընդամենը քարոզչական ֆոն է, որպեսզի ցույց տա, որ խորհրդարանական մեծամասնությունից բացի, ԱԺ–ից դուրս էլ կա քաղաքական ուժերի համախմբում, որ աջակցում են իրեն` այդպիսով հակադրելով այդ ուժերի համախումբը խորհրդարանական ընդդիմությանը։ Վերլուծելով նախօրեին Փաշինյանի և արտախորհրդարանականների հանդիպումը Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
Նշենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցել են «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը, «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը։
Սուրենյանցի համար առնվազն տարօրինակ է, որ ստեղծվում են մարմիններ, որոնց գործունեությունը կարգավորված չէ ո՛չ օրենքով, ո՛չ Սահմանադրությամբ, և հայտնի չէ, թե ինչ չափանիշներով են ընտրում քաղաքական ուժերին կամ ինչ օրակարգով են նրանք առաջնորդվում։

«Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է տարբեր հարթակներ ստեղծել, որոնց վրա հետո, ըստ անհրաժեշտության, ինչ-որ պատասխանատվություն է բարդելու։ Վարչապետը նույնիսկ բանի տեղ չի դնում ժողովրդի կողմից ընտրված Ազգային ժողովին, էլ ուր մնաց, թե կշիռ տար մի մարմնի, որը ձևավորվել է ընտրությունների լուսանցքում հայտնված ուժերից»,– ասաց քաղաքագետը։

Սուրենյանցի խոսքով` ակնհայտ է նաև, որ հակառուսական դոզան վարչապետին կից խորհրդակցական ժողովի մասնակիցները ստանում են նրա աշխատակազմից և հենց վարչապետից, այսինքն` այդ կուսակցությունները դարձել են պետպատվերով հակառուսական ուժեր։
«Հենց Փաշինյանը կրկին Ռուսաստանի գիրկը նետվելու անհրաժեշտություն ունենա, առանց վարանելու նշված ուժերի վրա է գցելու հակառուսական հիստերիայի պատասխանատվությունն ու անազատվելու է նրանցից»,– ասաց մեր զրուցակիցը։
Սուրենյանցի դիտարկմամբ` վերոհիշյալ ձևաչափը սկզբում ստեղծվում էր որպես հակակշիռ խորհրդարանական ընդդիմությանը, սակայն ինչ-որ փուլից այդ ձևաչափը ֆիլտրվեց, նրանից դուրս եկան որոշ ուժեր, և հիմա այնտեղ մնացել են այն կուսակցությունները, որոնք հայտնի են իրենց նույնիսկ էպատաժային հակառուսական տրամադրություններով, անգամ նորմատիվից դուրս հակառուսական են։
Ըստ քաղաքագետի` եվրոպական չափանիշներով նրանց կարելի է համարել մարգինալներ, բայց նույնիսկ եվրոպական քաղաքական ուժերն Արևմուտք–Ռուսաստան սուր հակադրության ֆոնին իրենց թույլ չեն տա հակառուսական այնպիսի բառապաշար, ինչպես Փաշինյանին կից խորհրդակցական ժողովի մասնակիցները։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ կառավարությունում պարբերաբար (այս տարվա ընթացքում 7 անգամ) հանդիպումներ են տեղի ունենում արտախորհրդարանական ուժերի ղեկավարների հետ։
Արտախորհրդարանական ուժերի հետ նախորդ հանդիպումը կայացել էր սեպտեմբերին։
Լրահոս
0