https://arm.sputniknews.ru/20221223/hajastanum-artaqin-hetakhuzakan-tsarajutjun-ksteghtsvi-azhn-tvec-ir-havanutjuny-52925319.html
Հայաստանում արտաքին հետախուզական ծառայություն կստեղծվի. ԱԺ–ն տվեց իր հավանությունը
Հայաստանում արտաքին հետախուզական ծառայություն կստեղծվի. ԱԺ–ն տվեց իր հավանությունը
Sputnik Արմենիա
ՊՆ-ն շարունակելու է կատարել իր այդ գործառույթը. արտաքին հետախուզական ծառայությունը ռազմական հետախուզական գործառույթ չի ունենա։ 23.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-23T15:54+0400
2022-12-23T15:54+0400
2022-12-23T15:54+0400
հետախույզ
հայաստան
աժ (ազգային ժողով)
օրենք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/06/42931069_0:167:1600:1067_1920x0_80_0_0_8fc61fb52f875e9a4f5cfef7b1a4293d.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում արտաքին հետախուզական ծառայություն կստեղծվի։ ԱԺ–ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության առաջարկած նախագիծը։Նախագիծն ընդունվեց 67 կողմ, 33 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։«Հայաստանի անվտանգության համար այս ինստիտուտը կարևոր դեր է կատարելու։ Որևէ նշանակություն չունի՝ քաղաքական գործիչն այս պահին իշխանությա՞ն, թե՞ ընդդիմության մեջ է։ Երկարաժամկետ կտրվածքով այս ինստիտուտը ծառայելու է ՀՀ–ին ու, եթե որևէ քաղաքական գործիչ իրեն պատկերացնում է իշխանության մեջ, ապա շատ մեծ կարևորություն պետք է տա այս ինստիտուտի կայացմանը»,– նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ԱԺ երեկվա` դեկտեմբերի 20-ի նիստի ժամանակ նախագիծը ներկայացրել էր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նա շեշտել էր, որ ի տարբերություն Հայաստանում արդեն գործող այլ հետախուզական մարմինների, որոնց աշխատակիցները զինծառայողներ են, նոր ծառայությունը կրելու է բացառապես քաղաքացիական բնույթ։Ներկայացված փաթեթով արտաքին հետախուզության ծառայության պետը դառնում է Անվտանգության խորհրդի անդամ։Արտաքին հետախուզական ծառայությունը ռազմական հետախուզությամբ չի զբաղվի. ԳրիգորյանԳրիգորյանը հայտնել էր նաև, որ ԱԱԾ-ի համապատասխան դեպարտամենտը կշարունակի աշխատել ևս 3 տարի, որից հետո այն կդադարի իր գործունեությունը։ ՊՆ-ն շարունակելու է կատարել իր այդ գործառույթը` արտաքին հետախուզական ծառայությունը ռազմական հետախուզական գործառույթ չի ունենա։ԱԽ քարտուղարի խոսքով` արտաքին հետախուզության ստեղծման հիմնական նպատակներից մեկն այն է, որ այս ծառայությունը կարողանա ՀՀ–ի շուրջ ստեղծված անվտանգության վերաբերյալ ինֆորմացիա հայթայթել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/06/42931069_112:0:1535:1067_1920x0_80_0_0_42eb5ba4e142208e6faab497b4353dbe.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հետախույզ, հայաստան, աժ (ազգային ժողով), օրենք
հետախույզ, հայաստան, աժ (ազգային ժողով), օրենք
Հայաստանում արտաքին հետախուզական ծառայություն կստեղծվի. ԱԺ–ն տվեց իր հավանությունը
ՊՆ-ն շարունակելու է կատարել իր այդ գործառույթը. արտաքին հետախուզական ծառայությունը ռազմական հետախուզական գործառույթ չի ունենա։
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում արտաքին հետախուզական ծառայություն կստեղծվի։ ԱԺ–ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության առաջարկած նախագիծը։
Նախագիծն ընդունվեց 67 կողմ, 33 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։
Նշենք, որ նախագծով առաջարկվում է ստեղծել արտաքին հետախուզության ծառայություն` որպես ՀՀ վարչապետին կից պետական կառավարման մարմին։
«Հայաստանի անվտանգության համար այս ինստիտուտը կարևոր դեր է կատարելու։ Որևէ նշանակություն չունի՝ քաղաքական գործիչն այս պահին իշխանությա՞ն, թե՞ ընդդիմության մեջ է։ Երկարաժամկետ կտրվածքով այս ինստիտուտը ծառայելու է ՀՀ–ին ու, եթե որևէ քաղաքական գործիչ իրեն պատկերացնում է իշխանության մեջ, ապա շատ մեծ կարևորություն պետք է տա այս ինստիտուտի կայացմանը»,– նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
ԱԺ երեկվա` դեկտեմբերի 20-ի նիստի ժամանակ նախագիծը ներկայացրել էր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նա շեշտել էր, որ ի տարբերություն Հայաստանում արդեն գործող այլ հետախուզական մարմինների, որոնց աշխատակիցները զինծառայողներ են, նոր ծառայությունը կրելու է բացառապես քաղաքացիական բնույթ։
Ներկայացված փաթեթով արտաքին հետախուզության ծառայության պետը դառնում է Անվտանգության խորհրդի անդամ։
Գրիգորյանը հայտնել էր նաև, որ ԱԱԾ-ի համապատասխան դեպարտամենտը կշարունակի աշխատել ևս 3 տարի, որից հետո այն կդադարի իր գործունեությունը։ ՊՆ-ն շարունակելու է կատարել իր այդ գործառույթը` արտաքին հետախուզական ծառայությունը ռազմական հետախուզական գործառույթ չի ունենա։
ԱԽ քարտուղարի խոսքով` արտաքին հետախուզության ստեղծման հիմնական նպատակներից մեկն այն է, որ այս ծառայությունը կարողանա ՀՀ–ի շուրջ ստեղծված անվտանգության վերաբերյալ ինֆորմացիա հայթայթել։