https://arm.sputniknews.ru/20221223/gevvorg-arshakjani-anvan-dprvocum-baregvortsakan-mijvocarum-e-teghi-unecel-53071197.html
Գևորգ Արշակյանի անվան դպրոցում բարեգործական միջոցառում է տեղի ունեցել
Գևորգ Արշակյանի անվան դպրոցում բարեգործական միջոցառում է տեղի ունեցել
Sputnik Արմենիա
Գևորգ Արշակյանը նոյեմբերի 5-ին որպես վաշտի հրամանատարի տեղակալ մասնակցել է Շուշիի պաշտպանական մարտերին, ստացել է երկու հրազենային վիրավորում, շարունակել է... 23.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-23T18:20+0400
2022-12-23T18:20+0400
2022-12-23T18:22+0400
գևորգ արշակյան
արցախյան պատերազմ
բարեգործություն
ցուցահանդես
դպրոց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/17/53070372_0:101:1800:1114_1920x0_80_0_0_c140871fd75135aabfa2eeecb35a02eb.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի - Sputnik. 44-օրյա պատերազմի հերոս, Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի ասպետ, ԵՊՀ լավագույն ուսանող, ԵՊՀ բրոնզե մեդալակիր, ավագ լեյտենանտ Գևորգ Արշակյանի անունը կրող Երևանի թիվ 22 հիմնական դպրոցում բարեգործական միջոցառում է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։Ամանորյա ցուցահանդես- տոնավաճառը կազմակերպվել էր հերոսի մայրիկի՝ ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանի նախաձեռնությամբ: Ցուցահանդեսին ներկայացված էին դպրոցի աշակերտների ձեռագործ աշխատանքները՝ փայտե իրեր, նկարներ, մոմեր, ասեղնագործ և ուլունքաշար զարդեր:Հյուրերը շրջել են աշակերտների կազմակերպած ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ձեռագործ աշխատանքներին, շնորհակալական խոսքեր հղել նրանց, կատարել գնումներ:Դպրոցի աշակերտների կողմից պատրաստված Ամանորի թեմատիկ նվերներից գոյացած հասույթը փոխանցվելու է դպրոցի ֆոնդին և սահմանամերձ գոտում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքներին:Նշենք, որ Գևորգ Արշակյանը ծնվել է 1996թ. նոյեմբերի 12–ին Երևանում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պետական համալսարան, ապա Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան, սովորել է այս բուհերի մի քանի ֆակուլտետներում: Ռազմական համալսարանն ավարտելուց հետո ստացել է լեյտենանտի կոչում և կամավոր ժամկետային ծառայության մեկնել Արցախ (Մատաղիս): Մատաղիսում զինվորական ծառայությունն ավարտել է 2020թ. օգոստոսին, ստացել ավագ լեյտենանտի կոչում և զորացրվել: 44-օրյա պատերազմի լուրը ստանալուն պես սեպտեմբերի 28-ին ԵՊՀ-ում կազմել է կամավորական ջոկատ և մեկնել Մատաղիս, իսկ նահանջից հետո երկու շաբաթ գտնվել է Ալաշանում, հիվանդացել թոքաբորբով, տեղափոխվել Երևան, բուժվելուց հետո նորից վերադարձել է Ալաշան:Ամեն երեխայի մեջ միակ որդուն է փնտրում. ինչպես ընկեր Համիկն իրագործեց Հենրիկի երազանքըՆոյեմբերի 5-ին որպես վաշտի հրամանատարի տեղակալ մասնակցել է Շուշիի պաշտպանական մարտերին, ստացել է երկու հրազենային վիրավորում, շարունակել է մարտը, մինչև գիտակցության կորուստը, տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մահացել է: Գևորգ Արշակյանը հայրենիքի պաշտպանության և պետության անվտանգության ապահովման գործում նշանակալի ավանդ է ներդրել, ինչի համար Արցախի Հանրապետության նախագահի` 2021թ. փետրվարի 17-ի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական խաչի» առաջին աստիճանի շքանշանով, ՀՀ նախագահի` 2021թ. մայիսի 12-ի հրամանագրով՝ «Մարտական ծառայություն» մեդալով:Երևանի թիվ 22 հիմնական դպրոցը Երևանի ավագանու միաձայն որոշմամբ հերոսի անվամբ է կոչվել 2022 թ. հունիսի 21-ին:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/17/53070372_90:0:1710:1215_1920x0_80_0_0_b15eec22f5f99557e9b8ce261cf0e467.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գևորգ արշակյան, արցախյան պատերազմ, բարեգործություն, ցուցահանդես, դպրոց
գևորգ արշակյան, արցախյան պատերազմ, բարեգործություն, ցուցահանդես, դպրոց
Գևորգ Արշակյանի անվան դպրոցում բարեգործական միջոցառում է տեղի ունեցել
18:20 23.12.2022 (Թարմացված է: 18:22 23.12.2022) Գևորգ Արշակյանը նոյեմբերի 5-ին որպես վաշտի հրամանատարի տեղակալ մասնակցել է Շուշիի պաշտպանական մարտերին, ստացել է երկու հրազենային վիրավորում, շարունակել է մարտը, մինչև գիտակցության կորուստը, տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մահացել է:
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի - Sputnik. 44-օրյա պատերազմի հերոս, Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի ասպետ, ԵՊՀ լավագույն ուսանող, ԵՊՀ բրոնզե մեդալակիր, ավագ լեյտենանտ Գևորգ Արշակյանի անունը կրող Երևանի թիվ 22 հիմնական դպրոցում բարեգործական միջոցառում է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում են
ԿԳՄՍ նախարարությունից։
Ամանորյա ցուցահանդես- տոնավաճառը կազմակերպվել էր հերոսի մայրիկի՝ ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանի նախաձեռնությամբ: Ցուցահանդեսին ներկայացված էին դպրոցի աշակերտների ձեռագործ աշխատանքները՝ փայտե իրեր, նկարներ, մոմեր, ասեղնագործ և ուլունքաշար զարդեր:
Հյուրերը շրջել են աշակերտների կազմակերպած ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ձեռագործ աշխատանքներին, շնորհակալական խոսքեր հղել նրանց, կատարել գնումներ:
Դպրոցի աշակերտների կողմից պատրաստված Ամանորի թեմատիկ նվերներից գոյացած հասույթը փոխանցվելու է դպրոցի ֆոնդին և սահմանամերձ գոտում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքներին:
Նշենք, որ Գևորգ Արշակյանը ծնվել է 1996թ. նոյեմբերի 12–ին Երևանում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պետական համալսարան, ապա Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան, սովորել է այս բուհերի մի քանի ֆակուլտետներում: Ռազմական համալսարանն ավարտելուց հետո ստացել է լեյտենանտի կոչում և կամավոր ժամկետային ծառայության մեկնել Արցախ (Մատաղիս):
Մատաղիսում զինվորական ծառայությունն ավարտել է 2020թ. օգոստոսին, ստացել ավագ լեյտենանտի կոչում և զորացրվել: 44-օրյա պատերազմի լուրը ստանալուն պես սեպտեմբերի 28-ին ԵՊՀ-ում կազմել է կամավորական ջոկատ և մեկնել Մատաղիս, իսկ նահանջից հետո երկու շաբաթ գտնվել է Ալաշանում, հիվանդացել թոքաբորբով, տեղափոխվել Երևան, բուժվելուց հետո նորից վերադարձել է Ալաշան:
Նոյեմբերի 5-ին որպես վաշտի հրամանատարի տեղակալ մասնակցել է Շուշիի պաշտպանական մարտերին, ստացել է երկու հրազենային վիրավորում, շարունակել է մարտը, մինչև գիտակցության կորուստը, տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մահացել է:
Գևորգ Արշակյանը հայրենիքի պաշտպանության և պետության անվտանգության ապահովման գործում նշանակալի ավանդ է ներդրել, ինչի համար Արցախի Հանրապետության նախագահի` 2021թ. փետրվարի 17-ի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական խաչի» առաջին աստիճանի շքանշանով, ՀՀ նախագահի` 2021թ. մայիսի 12-ի հրամանագրով՝ «Մարտական ծառայություն» մեդալով:
Երևանի թիվ 22 հիմնական դպրոցը Երևանի ավագանու միաձայն որոշմամբ
հերոսի անվամբ է կոչվել 2022 թ. հունիսի 21-ին: