https://arm.sputniknews.ru/20221223/arcakhum-4-amsakan-erekhaji-vitshaky-sharunakum-e-tsanr-mnal-arcakhi-an-53054586.html
Արցախում 4 ամսական երեխայի վիճակը շարունակում է ծանր մնալ. Արցախի ԱՆ
Արցախում 4 ամսական երեխայի վիճակը շարունակում է ծանր մնալ. Արցախի ԱՆ
Sputnik Արմենիա
Փոքրիկի մոտ ախտորոշվել է ընդերային լեյշմանիոզ, նա ստանում է համապատասխան բուժում։ 23.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-23T14:35+0400
2022-12-23T14:35+0400
2022-12-23T14:36+0400
արցախ
երեխա
լաչինի միջանցք
https://cdn.am.sputniknews.ru/img/1052/92/10529215_21:0:983:541_1920x0_80_0_0_2220503e4c2e4107f3f65eed6de4beb7.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակման պատճառով «Արևիկ» բուժմիավորման նորածնային և ռեանիմացիոն բաժանմունքներում գտնվող 11 երեխայից մեկի` 4 ամսական փոքրիկի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր։ Տեղեկությունը հայտնում է Արցախի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։Երեխայի մոտ ախտորոշվել է ընդերային լեյշմանիոզ, նա ստանում է համապատասխան բուժում։«Արցախի առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։ Հանրապետական բժշկական կենտրոնում 7 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Նրանցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Բժիշկները հնարավոր ամեն բան անում են հիվանդների վիճակը կայունացնելու համար»,– ասված է հաղորդագրությունում։ԱՀ առողջապահության նախարարությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները շրջափակման պատճառով ստեղծված իրավիճակը պատշաճ հաղթահարելու համար։Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1052/92/10529215_141:0:862:541_1920x0_80_0_0_343284fcf7ffc7df1dbc5aa00f1cf959.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, երեխա, լաչինի միջանցք
արցախ, երեխա, լաչինի միջանցք
Արցախում 4 ամսական երեխայի վիճակը շարունակում է ծանր մնալ. Արցախի ԱՆ
14:35 23.12.2022 (Թարմացված է: 14:36 23.12.2022) Փոքրիկի մոտ ախտորոշվել է ընդերային լեյշմանիոզ, նա ստանում է համապատասխան բուժում։
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակման պատճառով «Արևիկ» բուժմիավորման նորածնային և ռեանիմացիոն բաժանմունքներում գտնվող 11 երեխայից մեկի` 4 ամսական փոքրիկի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր։ Տեղեկությունը հայտնում է Արցախի առողջապահության նախարարության
մամուլի ծառայությունը։
Երեխայի մոտ ախտորոշվել է ընդերային լեյշմանիոզ, նա ստանում է համապատասխան բուժում։
«Արցախի առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։ Հանրապետական բժշկական կենտրոնում 7 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Նրանցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Բժիշկները հնարավոր ամեն բան անում են հիվանդների վիճակը կայունացնելու համար»,– ասված է հաղորդագրությունում։
ԱՀ առողջապահության նախարարությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները շրջափակման պատճառով ստեղծված իրավիճակը պատշաճ հաղթահարելու համար։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն
անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի
առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։