2023 թվականին Երևանում կանցկացվի Դոստոևսկու անվան երկրորդ մրցույթը
18:57 23.12.2022 (Թարմացված է: 19:54 23.12.2022)

Հանդիպում Երևանում Ռուսական տանը
© Sputnik / Andranik Ghazaryan
Բաժանորդագրվել
Հայաստանում եկող տարեսկզբին ժողովուրդների կապերի ամրապնդմանը միտված ստեղծագործական մրցույթ է մեկնարկելու։
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Երևանում Ռուսական տանը («Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչություն Հայաստանում) բաց նոտաներով դաշնամուրի առաջ այսօր հավաքվել են հայտնի հայ լրագրողներ և մեդիա գործիչներ։ Հեռուստահաղորդավար Պետրոս Ղազարյանը, փորձագետ Տիգրան Քոչարյանը, գրող Լիա Ավետիսյանը, Լիաննա Շահվերդյանը, լրագրողներ և բլոգերներ... Սակայն այս հավաքույթը մամուլի ասուլիս կամ համերգ չէր։ Նրանց հրավիրել էին շնորհակալություն հայտնելու անցնող տարում համատեղ աշխատանքի համար, դասական երաժշտության ներքո մեկ գավաթ շամպայն բարձրացնելու և գալիք տարվա ստեղծագործական ծրագրերի մասին նորություններով կիսվելու համար։
Երևանում Ռուսական տան ղեկավար, ոչ վաղ անցյալում հեռուստահաղորդավար-միջազգայնագետ, ներկայում արկածային ժանրի հաջողակ գրող Վադիմ Ֆեֆիլովն ասաց, որ հետաքրքրությամբ է հետևում հայկական լրագրության, գրականության մեջ և բլոգոլորտում տեղի ունեցող իրադարձություններին։ Ընդ որում՝ կարդում է հայերենով։ Նա հայոց լեզու է ուսումնասիրում, և նման պրակտիկան իրեն օգնում է ավելի լավ յուրացնել առարկան։
«Զգացվում է հեղինակների վարպետությունն ու ցասումը։ Ռուս գրականության դասական Ֆյոդոր Միխայլովիչ Դոստոևսկին, որը ևս լրագրող էր աշխատում երեք պարբերականներում և նույնիսկ գլխավորում էր դրանցից մեկը, ասում էր. պետք է գրել մտրակը ձեռքին։ Այս ամենն առկա է հայկական մեդիադաշտում, սակայն կարևոր է նաև այլ բան։ Կյանքից վերցված պատմությունների նկարագրություններ կարդալու ցանկություն կա», – ասում է Ֆեֆիլովը։
Երևանում «Ռուսական տունը» նախատեսում է անցկացնել «Ռուսական ակնարկի ավանդույթներն ու ժամանակակից բլոգերությունը» երկրորդ մրցույթը, որը կմեկնարկի հունվարի 15-ին և կլինի երեք փուլով։ Մրցույթը կրում է Դոստոևսկու անունը, քանի որ գրողն իր գրական ստեղծագործությունների վրա աշխատելուն զուգահեռ գումար էր վաստակում թերթերում և ամսագրերում ակնարկներ հրատարակելով։ Կազմակերպիչները կարծում են, որ մրցույթը հնարավորություն կտա բազմազանություն մտցնել հայկական մեդիաոլորտում։ Ստեղծագործական մրցակցությունը մոտիվացնում է գրականագետներին, լրագրողներին և բլոգերներին։
Աշխատանքները կարող են գրվել ինչպես ռուսերեն, այնպես էլ հայերեն, բայց բացառապես ակնարկի ժանրում։ Իսկ որպեսզի ավելի պարզ և հասկանալի լինի, կազմակերպիչները պայմաններում մասնակիցների համար «հուշում» են զետեղել։

Հանդիպում Երևանում Ռուսական տանը
© Sputnik / Andranik Ghazaryan
Ակնարկը փոքր գրական ստեղծագործություն է, հեղինակի տեսած իրական դեպքերի կարճ նկարագրություն, այն գեղարվեստական և հրապարակախոսական ոճերի սինթեզ է։ Ակնարկներում չկա սկիզբ, կուլմինացիա և ավարտ, ինչպես պատմվածքում։
Այն փոքր դրվագ է մարդու կյանքից, որտեղ գեղարվեստական նկարագրությունը միաձուլվում է վավերագրականի հետ, այսինքն իրական դեպքերի վրա է հիմնված։
Նովելից և էսսեից տարբերվում է կոնֆլիկտի և սուր սոցիալական խնդիրների բացակայությամբ։

1/10
© Sputnik / Andranik Ghazaryan
Հանդիպում Երևանում Ռուսական տանը

2/10
© Sputnik / Andranik Ghazaryan
Հանդիպում Երևանում Ռուսական տանը

3/10
© Sputnik / Andranik Ghazaryan
Դաշնակահար Գայանե Ասլանյանը

4/10
© Sputnik / Andranik Ghazaryan
Հանդիպում Երևանում Ռուսական տանը

5/10
© Sputnik / Andranik Ghazaryan
Հանդիպում Երևանում Ռուսական տանը

6/10
© Sputnik / Andranik Ghazaryan
Հանդիպում Երևանում Ռուսական տանը

7/10
© Sputnik / Andranik Ghazaryan
Հանդիպում Երևանում Ռուսական տանը

8/10
© Sputnik / Andranik Ghazaryan
Հանդիպում Երևանում Ռուսական տանը

9/10
© Sputnik / Andranik Ghazaryan
Դմիտրի Պիսարենկո

10/10
© Sputnik / Andranik Ghazaryan
Հանդիպում Երևանում Ռուսական տանը
1/10
© Sputnik / Andranik Ghazaryan
Հանդիպում Երևանում Ռուսական տանը
2/10
© Sputnik / Andranik Ghazaryan
Հանդիպում Երևանում Ռուսական տանը
3/10
© Sputnik / Andranik Ghazaryan
Դաշնակահար Գայանե Ասլանյանը
4/10
© Sputnik / Andranik Ghazaryan
Հանդիպում Երևանում Ռուսական տանը
5/10
© Sputnik / Andranik Ghazaryan
Հանդիպում Երևանում Ռուսական տանը
6/10
© Sputnik / Andranik Ghazaryan
Հանդիպում Երևանում Ռուսական տանը
7/10
© Sputnik / Andranik Ghazaryan
Հանդիպում Երևանում Ռուսական տանը
8/10
© Sputnik / Andranik Ghazaryan
Հանդիպում Երևանում Ռուսական տանը
9/10
© Sputnik / Andranik Ghazaryan
Դմիտրի Պիսարենկո
10/10
© Sputnik / Andranik Ghazaryan
Հանդիպում Երևանում Ռուսական տանը
Առաջին փուլը կավարտվի ապրիլի սկզբին։ Այնուհետև ևս երկու փուլ կլինի. ապրիլի կեսից մինչև հուլիս և օգոստոսի կեսից մինչև նոյեմբերի կես։ Դեկտեմբերին կպարզվեն եզրափակիչ դուրս եկած մասնակիցները, իսկ տարեվերջին կամփոփվեն արդյունքներն ու կպարգևատրվեն լավագույն հեղինակները։
Առաջին մրցույթում, որի արդյունքներն ամփոփվեցին այս աշնանը, ներկայացվել էին պրոֆեսիոնալ լրագրողների և ուսանողների ավելի քան 70 աշխատանքներ Երևանից և ՀՀ մարզերից։