https://arm.sputniknews.ru/20221222/verin-larsum-tsanrabernvatsutjuny-tulacel-e-hertern-annshan-en-qervobjan-52993630.html
Վերին Լարսում ծանրաբեռնվածությունը թուլացել է, հերթերն աննշան են. Քերոբյան
Վերին Լարսում ծանրաբեռնվածությունը թուլացել է, հերթերն աննշան են. Քերոբյան
Sputnik Արմենիա
Այժմ Վերին Լարսով հայկական բեռներով բեռնված մոտ 350 մեքենա է անցնում։ 22.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-22T13:14+0400
2022-12-22T13:14+0400
2022-12-22T13:14+0400
հայաստան
վերին լարս
բեռնատար
վահան քերոբյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/06/28581311_0:0:1601:901_1920x0_80_0_0_1fc93ec82de975d259436fe44738e9ec.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Վերին Լարսում ծանրաբեռնվածությունը թուլացել է, հերթերն աննշան են։Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։Նրա խոսքով` Լարսում տեղադրվել են ռենտգեն սարքավորումներ, նոր լրացուցիչ անցակետեր են բացվել։«Եթե նախկինում հայկական բեռներով օրական 200 բեռնատար էր անցնում, ապա այժմ Լարսով անցնում է մոտ 350 մեքենա, հերթերը գրեթե վերացել են», - նշեց Քերոբյանը։Վերին Լարսում թողունակության առումով դրական տեղաշարժ է նկատվում. ինչով է դա պայմանավորվածՆշենք, որ Վերին Լարսով անցնող և Հայաստանն ու Ռուսաստանը կապող միակ ցամաքային ռազմավարական ճանապարհը ձմռան շրջանում պարբերաբար փակվում է եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, և բեռնափոխադրողները ստիպված են լինում շաբաթներով հերթում կանգնած սպասել ճանապարհի բացմանը։Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1–ից Վերին Լարսի անցակետում ռուսական կողմից տրանսպորտային երթևեկությունը սկսել է իրականացվել 12 նոր գոտիներով։Տարեվերջին նախատեսվում է գործարկել ևս երկու գոտի` մեծ տրանսպորտային միջոցների համար։ Երթևեկության գոտիների ընդհանուր քանակը կավելանա` հասնելով մինչև 39–ի։ Ըստ նախագծի` հնարավոր կլինի հասնել օրական 2.5 հազար տրանսպորտային միջոցի թողունակության` մինչև 4 հազարի պոտենցիալ հնարավորությամբՀավելենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության տվյալներով` 2022 թվականի դեկտեմբերի առաջին տասնօրյակում Հայաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ Վերին Լարսով անցնելու նպատակով դուրս է եկել 2037 բեռնատար մեքենա, իսկ Վրաստանից Վերին Լարսով անցել է այդպիսի 2821 բեռնատար, այսինքն՝ Վրաստանում գտնվող հայկական բեռներով բեռնատարների քանակը նվազել է 800-ով և այժմ կազմում է մոտ 1700 բեռնատար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/06/28581311_56:0:1479:1067_1920x0_80_0_0_ee328034563eb7a5d78e4c99a23123d0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վերին լարս, բեռնատար, վահան քերոբյան
հայաստան, վերին լարս, բեռնատար, վահան քերոբյան
Վերին Լարսում ծանրաբեռնվածությունը թուլացել է, հերթերն աննշան են. Քերոբյան
Այժմ Վերին Լարսով հայկական բեռներով բեռնված մոտ 350 մեքենա է անցնում։
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Վերին Լարսում ծանրաբեռնվածությունը թուլացել է, հերթերն աննշան են։Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նրա խոսքով` Լարսում տեղադրվել են ռենտգեն սարքավորումներ, նոր լրացուցիչ անցակետեր են բացվել։
«Եթե նախկինում հայկական բեռներով օրական 200 բեռնատար էր անցնում, ապա այժմ Լարսով անցնում է մոտ 350 մեքենա, հերթերը գրեթե վերացել են», - նշեց Քերոբյանը։
Նշենք, որ Վերին Լարսով անցնող և Հայաստանն ու Ռուսաստանը կապող միակ ցամաքային ռազմավարական ճանապարհը ձմռան շրջանում պարբերաբար փակվում է եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, և բեռնափոխադրողները ստիպված են լինում շաբաթներով հերթում կանգնած սպասել ճանապարհի բացմանը։
Տարեվերջին նախատեսվում է գործարկել ևս երկու գոտի` մեծ տրանսպորտային միջոցների համար։ Երթևեկության գոտիների ընդհանուր քանակը կավելանա` հասնելով մինչև 39–ի։ Ըստ նախագծի` հնարավոր կլինի հասնել օրական 2.5 հազար տրանսպորտային միջոցի թողունակության` մինչև 4 հազարի պոտենցիալ հնարավորությամբ
Հավելենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության տվյալներով` 2022 թվականի դեկտեմբերի առաջին տասնօրյակում Հայաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ Վերին Լարսով անցնելու նպատակով դուրս է եկել 2037 բեռնատար մեքենա, իսկ Վրաստանից Վերին Լարսով անցել է այդպիսի 2821 բեռնատար, այսինքն՝ Վրաստանում գտնվող հայկական բեռներով բեռնատարների քանակը նվազել է 800-ով և այժմ կազմում է մոտ 1700 բեռնատար։