https://arm.sputniknews.ru/20221222/qrchvon-elfy-ev-amanvory-hajastanjan-tatrvonnery-inch-nerkajacumner-en-arajarkum-erekhanerin-52956310.html
Քռչոն, էլֆը և Ամանորը. հայաստանյան թատրոնները ի՞նչ ներկայացումներ են առաջարկում երեխաներին
Քռչոն, էլֆը և Ամանորը. հայաստանյան թատրոնները ի՞նչ ներկայացումներ են առաջարկում երեխաներին
Sputnik Արմենիա
Ներկայացումներից շատերը սիրո և հավատի ուժի մասին են։ 22.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-22T08:56+0400
2022-12-22T08:56+0400
2022-12-22T08:56+0400
հայաստան
նոր տարի
թատրոն
թատերական ներկայացում
երեխա
ձմեռ պապ
https://cdn.am.sputniknews.ru/img/2247/10/22471031_0:0:1601:901_1920x0_80_0_0_96e0c5f8b8d333cff440d6a47547a6ff.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանյան թատրոններից շատերը Ամանորին ընդառաջ մանկական ներկայացումներ են պատրաստել փոքրիկ հանդիսատեսների համար։ Գունեղ ու բազմազան հեքիաթների սիրված հերոսներից բացի, փոքրիկներին կդիմավորեն Ձմեռ պապն ու Ձյունանուշը:Sputnik Արմենիան ներկայացնում է հայաստանյան մի քանի թատրոնների տոնական ներկայացումների ցանկը։Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում փոքրիկները դեկտեմբերի 20–ից մինչև հունվարի 6–ը կարող են դիտել «Ամանորի հրաշքը» ներկայացումը։ Իսկ դեկտեմբերի 27–ից մինչև հունվարի 8–ը կցուցադրվի «Սանտայի հյուրերը» ամանորյա երաժշտական ուրախ ներկայացումը:Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում երեխաները դեկտեմբերի 20-ից հնարավորություն ունեն դիտելու «Արքայադուստր գորտը» ռուսական ժողովրդական հեքիաթի հիման վրա բեմադրված ներկայացումը։ Սա հեքիաթ է սիրո և հավատի մեծ ուժի մասին։ Ներկայացումից առաջ փոքրիկներին հյուր կգան Ձմեռ պապն ու Ձյունանուշը։Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում դեկտեմբերի 24–ից մինչև դեկտեմբերի 30–ը մանուկների համար կխաղան «Մոխրոտը» կախարդական ներկայացումը։ Այն սովորեցնում է, որ միշտ պետք է հավատալ հրաշքին։Պատանի հանդիսատեսի թատրոնում դեկտեմբերի 22-ից 30-ը և հունվարի 3-ից 12-ը հնարավոր կլինի դիտել Գրիմ եղբայրների «Բրեմենյան երաժիշտներ» հեքիաթի հիման վրա բեմադրված ներկայացումը, որը պատմում է խենթ, բայց անչափ ռոմանտիկ թափառաշրջիկ երաժիշտների մասին:Դեկտեմբերի 24-ից մինչև 27-ը և հունվարի 3-ին և 4–ին Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում կցուցադրվի «Ընկույզկոտրուկի գաղտնիքը»:«Թատրոն կայարանը» դեկտեմբերի 21-28–ի համար պատրաստել է «Գրինչ» մանկական գունեղ, երաժշտական ներկայացումը: Սա հեքիաթ է արտասովոր արտաքինով էլֆի մասին, որին ծաղրում են, ու նա որոշում է գողանալ Ամանորը, որպեսզի վրեժ լուծի բոլորից: Բոլոր երեխաները կարող են մուտք գործել թատրոն Ձմեռ պապիկին ուղղված նամակներով:Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում դեկտեմբերի 21-26-ը փոքրիկները կարող են դիտել «Մանչուկի և Կառլսոնի ամանորյա արկածները», իսկ դեկտեմբերի 27–29-ը` նաև «Ձմեռ պապի գաղտնիքը» մանկական ինտերակտիվ ներկայացումը: Մինչև 3 տարեկան երեխաների մուտքն անվճար է:«Բոհեմ» թատրոնը դեկտեմբերի 24–ին և 25–ին փոքրիկներին հրավիրում է «Քռչո-Տռճո VS Ամանոր» ներկայացմանը: Անտառի բնակիչները որոշում են զարդարել տոնածառը և պատրաստվել ամանորյա հանդեսին, իսկ անտառի կախարդները՝ Քռչոն և Տռճոն, փորձում են խանգարել նրանց։ Ի վերջո հաղթում է բարին։ Տոնական ներկայացման ժամանակ փոքրիկներին կշնորհավորեն Ձմեռ պապն ու Ձյունանուշը:Դեկտեմբերի 23-29–ը Հենրիկ Մալյանի անվան թատրոնում կցուցադրվի «Հրաշագործի ճամպրուկը կամ էլֆերի նոր արկածները» ամանորյա ներկայացումը:Արտաշատի Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնում դեկտեմբերի 28–ին և 29–ին երեխաները կկարողանան դիտել «Ձնեմարդը» ներկայացումը։Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը դեկտեմբերի 21–ից մինչև դեկտեմբերի 31–ը ներառյալ կցուցադրի «Սառցե թագավորություն» ամանորյա ներկայացումը:Գյումրու պետական դրամատիկական թատրոնն էլ երեխաներին կուրախացնի իր «Մերին և ամանորյա հրաշքը» երաժշտական հեքիաթ-ներկայացմամբ։Հեքիաթի հերոսուհին` Մերին, հեռանում է իր մանկությունից, իսկ Սուրբ ծննդյան օրը ընկերների օգնությամբ կարողանում է գտնել իր կորցրած մանկությունը։Ներկայացումների նպատակն է երեխաներին օգնել հասկանալ, որ պետք է միշտ վառ պահել իրենց մեջ ապրող այն հեքիաթը, որը ծնվում և մեծանում է մանկության հետ միասին:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2247/10/22471031_0:0:1421:1066_1920x0_80_0_0_b77fc62a8e0229f93def809a827abc3b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նոր տարի, թատրոն, թատերական ներկայացում, երեխա, ձմեռ պապ
հայաստան, նոր տարի, թատրոն, թատերական ներկայացում, երեխա, ձմեռ պապ
Քռչոն, էլֆը և Ամանորը. հայաստանյան թատրոնները ի՞նչ ներկայացումներ են առաջարկում երեխաներին
Ներկայացումներից շատերը սիրո և հավատի ուժի մասին են։
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանյան թատրոններից շատերը Ամանորին ընդառաջ մանկական ներկայացումներ են պատրաստել փոքրիկ հանդիսատեսների համար։ Գունեղ ու բազմազան հեքիաթների սիրված հերոսներից բացի, փոքրիկներին կդիմավորեն Ձմեռ պապն ու Ձյունանուշը:
Sputnik Արմենիան ներկայացնում է հայաստանյան մի քանի թատրոնների տոնական ներկայացումների ցանկը։
Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում փոքրիկները դեկտեմբերի 20–ից մինչև հունվարի 6–ը կարող են դիտել
«Ամանորի հրաշքը» ներկայացումը։ Իսկ դեկտեմբերի 27–ից մինչև հունվարի 8–ը կցուցադրվի
«Սանտայի հյուրերը» ամանորյա երաժշտական ուրախ ներկայացումը:
Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում երեխաները դեկտեմբերի 20-ից հնարավորություն ունեն դիտելու
«Արքայադուստր գորտը» ռուսական ժողովրդական հեքիաթի հիման վրա բեմադրված ներկայացումը։ Սա հեքիաթ է սիրո և հավատի մեծ ուժի մասին։ Ներկայացումից առաջ փոքրիկներին հյուր կգան Ձմեռ պապն ու Ձյունանուշը։
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում դեկտեմբերի 24–ից մինչև դեկտեմբերի 30–ը մանուկների համար կխաղան
«Մոխրոտը» կախարդական ներկայացումը։ Այն սովորեցնում է, որ միշտ պետք է հավատալ հրաշքին։
Պատանի հանդիսատեսի թատրոնում դեկտեմբերի 22-ից 30-ը և հունվարի 3-ից 12-ը հնարավոր կլինի դիտել Գրիմ եղբայրների
«Բրեմենյան երաժիշտներ» հեքիաթի հիման վրա բեմադրված ներկայացումը, որը պատմում է խենթ, բայց անչափ ռոմանտիկ թափառաշրջիկ երաժիշտների մասին:
Դեկտեմբերի 24-ից մինչև 27-ը և հունվարի 3-ին և 4–ին Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում կցուցադրվի
«Ընկույզկոտրուկի գաղտնիքը»:
«Թատրոն կայարանը» դեկտեմբերի 21-28–ի համար պատրաստել է
«Գրինչ» մանկական գունեղ, երաժշտական ներկայացումը: Սա հեքիաթ է արտասովոր արտաքինով էլֆի մասին, որին ծաղրում են, ու նա որոշում է գողանալ Ամանորը, որպեսզի վրեժ լուծի բոլորից: Բոլոր երեխաները կարող են մուտք գործել թատրոն Ձմեռ պապիկին ուղղված նամակներով:
Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում դեկտեմբերի 21-26-ը փոքրիկները կարող են դիտել
«Մանչուկի և Կառլսոնի ամանորյա արկածները», իսկ դեկտեմբերի 27–29-ը` նաև «Ձմեռ պապի գաղտնիքը» մանկական ինտերակտիվ ներկայացումը: Մինչև 3 տարեկան երեխաների մուտքն անվճար է:
«Բոհեմ» թատրոնը դեկտեմբերի 24–ին և 25–ին փոքրիկներին հրավիրում է
«Քռչո-Տռճո VS Ամանոր» ներկայացմանը: Անտառի բնակիչները որոշում են զարդարել տոնածառը և պատրաստվել ամանորյա հանդեսին, իսկ անտառի կախարդները՝ Քռչոն և Տռճոն, փորձում են խանգարել նրանց։ Ի վերջո հաղթում է բարին։ Տոնական ներկայացման ժամանակ փոքրիկներին կշնորհավորեն Ձմեռ պապն ու Ձյունանուշը:
Դեկտեմբերի 23-29–ը Հենրիկ Մալյանի անվան թատրոնում կցուցադրվի
«Հրաշագործի ճամպրուկը կամ էլֆերի նոր արկածները» ամանորյա ներկայացումը:
Արտաշատի Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնում դեկտեմբերի 28–ին և 29–ին երեխաները կկարողանան դիտել
«Ձնեմարդը» ներկայացումը։
Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը դեկտեմբերի 21–ից մինչև դեկտեմբերի 31–ը ներառյալ կցուցադրի
«Սառցե թագավորություն» ամանորյա ներկայացումը:
Գյումրու պետական դրամատիկական թատրոնն էլ երեխաներին կուրախացնի իր
«Մերին և ամանորյա հրաշքը» երաժշտական հեքիաթ-ներկայացմամբ։
Հեքիաթի հերոսուհին` Մերին, հեռանում է իր մանկությունից, իսկ Սուրբ ծննդյան օրը ընկերների օգնությամբ կարողանում է գտնել իր կորցրած մանկությունը։
Ներկայացումների նպատակն է երեխաներին օգնել հասկանալ, որ պետք է միշտ վառ պահել իրենց մեջ ապրող այն հեքիաթը, որը ծնվում և մեծանում է մանկության հետ միասին: