https://arm.sputniknews.ru/20221222/menq-patrast-enq-stvoragrel-ajd-bvovandakutjamb-pajmanagiry-pashinjan-52981865.html
«Մենք պատրաստ ենք ստորագրել այդ բովանդակությամբ պայմանագիրը». Փաշինյան
«Մենք պատրաստ ենք ստորագրել այդ բովանդակությամբ պայմանագիրը». Փաշինյան
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց ՀՀ–ի առաջարկները, որոնք ամիսներ առաջ ներկայացվել են Ադրբեջանին։ 22.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-22T11:36+0400
2022-12-22T11:36+0400
2022-12-22T11:41+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
իլհամ ալիև
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/2207/08/22070833_0:0:1600:900_1920x0_80_0_0_1be5699c36e15222b1ab6bc0a8a53f1e.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ–ն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի շուրջ իր առաջարկները և պատրաստ է ստորագրել այդ բովանդակությամբ պայմանագիրը։ Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։«Հույս ունեմ` Ադրբեջանի արձագանքը նույնպես դրական կլինի»,–ասաց Փաշինյանը։Վարչապետը թվարկեց նաև առաջարկները, որոնք ամիսներ առաջ ներկայացվել են Ադրբեջանին։Նա նշեց, որ այդ առաջարկները ներառում են ՀՀ օկուպացված տարածքների խնդրի լուծումը, և ՀՀ դիրքորոշումն ամփոփոխ է` Ադրբեջանը պետք է լքի ՀՀ օկուպացված տարածքները։Փաշինյանը հավելեց, որ այս ամենին զուգահեռ Ադրբեջանն այս ընթացքում շարունակում է ՀՀ–ին իր ստանձնած պարտավորությունները չկատարելու մեջ մեղադրելու փորձեր անել, սակայն նման փորձերը սին են և հիմնազուրկ։ԼՂ–ում առաջին անհրաժեշտության ապրանքների ու պարենի դեֆիցիտ է նկատվում. Փաշինյան
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2207/08/22070833_178:0:1378:900_1920x0_80_0_0_5c9c505ece20cddc23095b8f7f95537f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, իլհամ ալիև, ադրբեջան
հայաստան, նիկոլ փաշինյան, իլհամ ալիև, ադրբեջան
«Մենք պատրաստ ենք ստորագրել այդ բովանդակությամբ պայմանագիրը». Փաշինյան
11:36 22.12.2022 (Թարմացված է: 11:41 22.12.2022) Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց ՀՀ–ի առաջարկները, որոնք ամիսներ առաջ ներկայացվել են Ադրբեջանին։
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ–ն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի շուրջ իր առաջարկները և պատրաստ է ստորագրել այդ բովանդակությամբ պայմանագիրը։ Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հույս ունեմ` Ադրբեջանի արձագանքը նույնպես դրական կլինի»,–ասաց Փաշինյանը։
Վարչապետը թվարկեց նաև առաջարկները, որոնք ամիսներ առաջ ներկայացվել են Ադրբեջանին։
«Հայկական կողմը Ադրբեջանին է փոխանցել սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի հետագա աշխատանքների հետ կապված իր առաջարկները, սակայն մինչև օրս պատասխան չենք ստացել։ Նաև փոխանցել ենք տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբացման վերաբերյալ մեր առաջարկները և պատրաստ ենք այդ ճանապարհով գնալ հարցի անհապաղ լուծմանը։ Ամիսներ առաջ Ադրբեջանին է փոխանցվել նաև սահմանային անվտանգության երաշխավորման մասին առաջարկները, բայց մինչև օրս պատասխան չենք տացել»,–ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ այդ առաջարկները ներառում են ՀՀ օկուպացված տարածքների խնդրի լուծումը, և ՀՀ դիրքորոշումն ամփոփոխ է` Ադրբեջանը պետք է լքի ՀՀ օկուպացված տարածքները։
Փաշինյանը հավելեց, որ այս ամենին զուգահեռ Ադրբեջանն այս ընթացքում շարունակում է ՀՀ–ին իր ստանձնած պարտավորությունները չկատարելու մեջ մեղադրելու փորձեր անել, սակայն նման փորձերը սին են և հիմնազուրկ։