https://arm.sputniknews.ru/20221222/lghum-arajin-anhrazheshtutjan-apranqneri-u-pareni-deficit-e-nkatvum-pashinjan-52978500.html
ԼՂ–ում առաջին անհրաժեշտության ապրանքների ու պարենի դեֆիցիտ է նկատվում. Փաշինյան
ԼՂ–ում առաջին անհրաժեշտության ապրանքների ու պարենի դեֆիցիտ է նկատվում. Փաշինյան
Sputnik Արմենիա
Փաշինյանը շեշտեց, որ փաստացի չի կատարվում հայտարարության` Լաչինի միջանցքը ՌԴ խաղաղապահների հսկողության տակ պահելու դրույթը։ 22.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-22T11:11+0400
2022-12-22T11:11+0400
2022-12-22T12:52+0400
ադրբեջան
լաչինի միջանցք
նիկոլ փաշինյան
հհ կառավարություն
հայաստան
արցախ
լեռնային ղարաբաղ
https://cdn.am.sputniknews.ru/img/271/33/2713393_0:0:1080:608_1920x0_80_0_0_54e485ad66d6e545996b95c1396e144e.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակ պահելու հետևանքով ԼՂ–ում հումանիտար իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։«Հարյուրավոր ընտանիքներ շարունակում են կիսված մնալ` հայտնվելով շրջափակման տարբեր կողմերում։ ԼՂ–ում առաջին անհրաժեշտության ապրանքների, այդ թվում` պարենի դեֆիցիտ է նկատվում»,– ասաց Փաշինյանը` շեշտելով, որ Ադրբեջանն այսկերպ կոպտորեն խախտում է իր ստանձնած միջազգային պարտավորությունները, այդ թվում` 2020թ–ի եռակողմ հայտարարության դրույթները։Փաշինյանը շեշտեց, որ փաստացի չի կատարվում հայտարարության` Լաչինի միջանցքը ՌԴ խաղաղապահների հսկողության տակ պահելու դրույթը։Անդրադառնալով ՄԱԿ-ի ԱԽ նիստում հնչած հայտարարություններին` Փաշինյանը շնորհակալություն հայտնեց բոլոր այն երկրներին, որոնք հասցեական գնահատականներ էին հնչեցրել, ինչպես նաև սփյուռքի կազմակերպություններին ու մասնագիտական խմբերին` Լաչինի միջանցքի խնդրի հանրայնացման ուղղությամբ։«Ակտիվորեն պետք է աշխատել ԼՂ և Լաչինի միջանցք ՄԱԿ–ի, ԵԱՀԿ–ի կամ ԵԱՀԿ ՄԽ փաստահավաք առաքելություն ուղարկելու ուղղությամբ»,– ասաց Փաշինյանը։Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։
ադրբեջան
լաչինի միջանցք
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/271/33/2713393_0:0:960:720_1920x0_80_0_0_14af3f0c164c7e23e66b85205d6498cc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ադրբեջան, լաչինի միջանցք, նիկոլ փաշինյան, հհ կառավարություն, հայաստան, արցախ, լեռնային ղարաբաղ
ադրբեջան, լաչինի միջանցք, նիկոլ փաշինյան, հհ կառավարություն, հայաստան, արցախ, լեռնային ղարաբաղ
ԼՂ–ում առաջին անհրաժեշտության ապրանքների ու պարենի դեֆիցիտ է նկատվում. Փաշինյան
11:11 22.12.2022 (Թարմացված է: 12:52 22.12.2022) Փաշինյանը շեշտեց, որ փաստացի չի կատարվում հայտարարության` Լաչինի միջանցքը ՌԴ խաղաղապահների հսկողության տակ պահելու դրույթը։
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակ պահելու հետևանքով ԼՂ–ում հումանիտար իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հարյուրավոր ընտանիքներ շարունակում են կիսված մնալ` հայտնվելով շրջափակման տարբեր կողմերում։ ԼՂ–ում առաջին անհրաժեշտության ապրանքների, այդ թվում` պարենի դեֆիցիտ է նկատվում»,– ասաց Փաշինյանը` շեշտելով, որ Ադրբեջանն այսկերպ կոպտորեն խախտում է իր ստանձնած միջազգային պարտավորությունները, այդ թվում` 2020թ–ի եռակողմ հայտարարության դրույթները։
Փաշինյանը շեշտեց, որ փաստացի չի կատարվում հայտարարության` Լաչինի միջանցքը ՌԴ խաղաղապահների հսկողության տակ պահելու դրույթը։
«Իհարկե, նման բան տեղի է ունենում Ադրբեջանի ապօրինի գործողությունների հետևանքով, բայց սրանից իրավիճակը չի փոխվում, որովհետև ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայության առանցքային իմաստը հենց դա է` թույլ չտալ, որ նման ապօրինություն տեղի ունենա, և մասնավորապես` իր վերահսկողության տալ պահել Լաչինի միջանցքը»,– ասաց վարչապետը։
Անդրադառնալով ՄԱԿ-ի ԱԽ նիստում հնչած հայտարարություններին` Փաշինյանը շնորհակալություն հայտնեց բոլոր այն երկրներին, որոնք հասցեական գնահատականներ էին հնչեցրել, ինչպես նաև սփյուռքի կազմակերպություններին ու մասնագիտական խմբերին` Լաչինի միջանցքի խնդրի հանրայնացման ուղղությամբ։
«Ակտիվորեն պետք է աշխատել ԼՂ և Լաչինի միջանցք ՄԱԿ–ի, ԵԱՀԿ–ի կամ ԵԱՀԿ ՄԽ փաստահավաք առաքելություն ուղարկելու ուղղությամբ»,– ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն
անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի
առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։