https://arm.sputniknews.ru/20221222/hajkakan-kvoghmy-khndrel-e-hetadzgel-mvoskvajum-kajanaliq-erakvoghm-handipumy-rd-agn-53014926.html
Հայկական կողմը խնդրել է հետաձգել Մոսկվայում կայանալիք եռակողմ հանդիպումը. ՀՀ ԱԳՆ
Հայկական կողմը խնդրել է հետաձգել Մոսկվայում կայանալիք եռակողմ հանդիպումը. ՀՀ ԱԳՆ
Sputnik Արմենիա
Անկախ հանդիպման հանգամանքից` Ադրբեջանին են փոխանցվել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ փաստաթղթի առնչությամբ հայկական կողմի նոր առաջարկները։ 22.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-22T15:50+0400
2022-12-22T15:50+0400
2022-12-22T16:01+0400
հայաստան
ադրբեջան
ռուսաստան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/2149/13/21491379_0:41:1600:941_1920x0_80_0_0_8e773479057c12304b95d0028f1a58c5.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Հայկական կողմը խնդրել է հետաձգել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը՝ հաշվի առնելով Լաչինի միջանցքում առկա իրավիճակը։ Տեղեկությունը «Արմենպրես» գործակալությանը հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:ՌԴ արտգործնախարարությունը քիչ առաջ հայտնեց, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի, Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի վաղվա հանդիպումը չի կայանա, քանի որ հայկական կողմը հրաժարվել է մասնակցությունից։ Հանդիպմանը պետք է քննարկվեր խաղաղության պայմանագրի նախապատրաստումը։Հունանյանը նշել է, որ հայկական կողմը Մոսկվայում կայանալիք հանդիպմանը մասնակցության իր պատրաստակամությունը հաստատել էր շուրջ 2 շաբաթ առաջ՝ մինչև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը։Նրա խոսքով` ի նշան Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմի կառուցողականության՝ անկախ հանդիպման հանգամանքից` Ադրբեջանին են փոխանցվել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ փաստաթղթի առնչությամբ հայկական կողմի նոր առաջարկները։«Մենք պատրաստ ենք ստորագրել այդ բովանդակությամբ պայմանագիրը». ՓաշինյանՀիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/2149/13/21491379_70:0:1494:1068_1920x0_80_0_0_1c3f7b982f221dfc0a19c8a970017d24.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, ռուսաստան
հայաստան, ադրբեջան, ռուսաստան
Հայկական կողմը խնդրել է հետաձգել Մոսկվայում կայանալիք եռակողմ հանդիպումը. ՀՀ ԱԳՆ
15:50 22.12.2022 (Թարմացված է: 16:01 22.12.2022) Անկախ հանդիպման հանգամանքից` Ադրբեջանին են փոխանցվել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ փաստաթղթի առնչությամբ հայկական կողմի նոր առաջարկները։
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Հայկական կողմը խնդրել է հետաձգել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը՝ հաշվի առնելով Լաչինի միջանցքում առկա իրավիճակը։ Տեղեկությունը
«Արմենպրես» գործակալությանը հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:
ՌԴ արտգործնախարարությունը քիչ առաջ
հայտնեց, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի, Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի վաղվա հանդիպումը չի կայանա, քանի որ հայկական կողմը հրաժարվել է մասնակցությունից։ Հանդիպմանը պետք է քննարկվեր խաղաղության պայմանագրի նախապատրաստումը։
Հունանյանը նշել է, որ հայկական կողմը Մոսկվայում կայանալիք հանդիպմանը մասնակցության իր պատրաստակամությունը հաստատել էր շուրջ 2 շաբաթ առաջ՝ մինչև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը։
«Ակնհայտորեն ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային առաջնահերթությունն այս պահին 2020 թ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը համապատասխան Լաչինի միջանցքի անխոչընդոտ վերագործարկման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հետևանքով ստեղծված խնդիրների հասցեագրումն է, ինչից ելնելով հայկական կողմը խնդրել է հետաձգել Մոսկվայում նախատեսված հանդիպումը»,– ընդգծել է ԱԳՆ մամուլի խոսնակը։
Նրա խոսքով` ի նշան Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմի կառուցողականության՝ անկախ հանդիպման հանգամանքից` Ադրբեջանին են փոխանցվել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ փաստաթղթի առնչությամբ հայկական կողմի նոր առաջարկները։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն
անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի
առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։