00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Գևորգ Դանիելյան
Ինչն է խանգարում հրապարակել 44-օրյա պատերազմում զոհվածների անուն-ազգանունները. Գևորգ Դանիելյան
10:45
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:52
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վաղը կարող է ավելի վտանգավոր լինել. դերասանները բողոքի ակցիա արեցին Երևանում

© SputnikԲողոքի ակցիա Երևանում
Բողոքի ակցիա Երևանում - Sputnik Արմենիա, 1920, 20.12.2022
Բողոքի ակցիա Երևանում
Բաժանորդագրվել
Ակցիայի վերջում հնչեց Արցախի Հանրապետության օրհներգը, ապա բոլորը աղոթք հնչեցրին առ Աստված։
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի և Արցախի հանրապետությունների դերասանները, երգիչները և հասարակ քաղաքացիները, «Բացե՛լ կյանքի ճանապարհը», «Ո՛չ ցեղասպանությանը», «Մե՛նք ենք Արցախը» վանկարկելով, Ազատության հրապարակից երթով գնացին դեպի Ռուսաստանի, Ֆրանսիայի դեսպանատներ, այնուհետև հասան ՄԱԿ–ի գրասենյակ և բողոքի ակցիաներ արեցին` պահանջելով, որ ստիպեն Ադրբեջանին բացել Ստեփանակերտ–Գորիս ճանապարհը։
© SputnikԲողոքի ակցիա Երևանում
Акция протеста граждан Армении и Нагорного Карабаха с требованием заставить Азербайджан открыть дорогу Степанакерт–Горис на площади Свободы (20 декабря 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 20.12.2022
Բողոքի ակցիա Երևանում
Ակցիայի մասնակիցների պնդմամբ` իրենք ցանկանում են աշխարհի ուշադրությունը հրավիրել Լաչինի միջանցքում տեղի ունեցող իրադարձություններին։
Ակցիային մասնակցում էր նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

«Մենք պետք է մեր ձայնը լսելի դարձնենք, անենք այն, ինչ հրատապ է. վաղը կարող է ավելի վտանգավոր լինել և անխուսափելի հետևանքներով հղի։ Ինձ համար այս հարցը նաև անձնական է, քանի որ ծնողներս, եղբայրս, հարազատներս, ընկերներս են այնտեղ ապրում։ Այստեղ կան նաև մարդիկ, որոնք եկել են ու հետ չեն կարողանում գնալ Արցախ, ընտանիքները մասնատվել են»,– ասաց երգչուհի, դերասանուհի Թամարա Պետրոսյանը։

Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի բեմադրող–ռեժիսոր Վահան Խաչատրյանն էլ նշեց, որ իրենք Երևան էին եկել ամանորյա ներկայացումներ անելու համար հովանավորների հետ բանակցելու, սակայն ճանապարհը փակելու պատճառով մնացել են ՀՀ տարածքում։
«Կարծում եմ, որ այս պահին ռեալ չէ ՀՀ իշխանություններից որևէ բան պահանջելը, ես իմ հույսը ոչ թե իշխանությունների վրա եմ դնում, այլ հայի»,– ասաց նա։
ՌԴ դեսպանատան մոտ ցուցարարները կոչ արեցին քայլեր ձեռնարկել Լաչինի միջանցքը բացելու և հումանիտար ճգնաժամը դադարեցնելու ուղղությամբ, ինչպես նաև բացել օդային ուղին։ ՌԴ դեսպանատնից հետո նրանք ուղևորվեցին դեպի Ֆրանսիայի դեսպանատուն, որտեղ ֆրանսերենով ուղերձ հղեցին` նշելով, որ արցախցին ու հայն իրավունք ունեն ապրելու իրենց հողում, և այսօր եկել է Արցախի անկախությունը ճանաչելու ժամանակը։ Դեսպանատների մոտ ակցիաներ իրականացնելուց հետո քաղաքացիները հասան ՄԱԿ–ի գրասենյակ, որտեղ էին նաև Արցախի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը և պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։
Ակցիայի մասնակիցներն իրենց ձեռքերում պահում էին «Դադարեցրե՛ք Արցախում ցեղասպանությունը», «Ես Արցախից եմ», «Ցանկանում եմ տուն գնալ», «Դադարեցրե՛ք ցեղասպան քաղաքականությունը», «Ազատ, անկախ Արցախ» գրառումներով պաստառներ։
Ակցիայի վերջում հնչեց Արցախի Հանրապետության օրհներգը, ապա բոլորը աղոթք հնչեցրին առ Աստված։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Նույնը տեղի էր ունեցել նաև դեկտեմբերի 3-ին։ ՌԴ խաղաղապահների՝ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվել էր։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Մարդիկ զրկված էին ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չէին կարողանում ապահովել առաջնային բժշկական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում, որոնք ջեռուցվում են գազով, դադարեցվել էր դասապրոցեսը։
Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։
Լրահոս
0