https://arm.sputniknews.ru/20221220/khaghaghapahnery-sharunakum-en-banakcel-hajkakan-ev-adrbejanakan-kvoghmeri-het-rd-pn-52911851.html
Խաղաղապահները շարունակում են բանակցել հայկական և ադրբեջանական կողմերի հետ. ՌԴ ՊՆ
Խաղաղապահները շարունակում են բանակցել հայկական և ադրբեջանական կողմերի հետ. ՌԴ ՊՆ
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. ՌԴ խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ Ստեփանակերտ-Գորիս... 20.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-20T21:28+0400
2022-12-20T21:28+0400
2022-12-20T21:38+0400
ռուսաստան
լաչինի միջանցք
հայաստան
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/0e/52638576_0:322:3068:2048_1920x0_80_0_0_99a3d7aeec731bcfcc79cc812f806e68.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. ՌԴ խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի ապաշրջափակման շուրջ։ Այս մասին ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության այսօրվա տեղեկագրում։«Ռուսական խաղաղապահ զորախմբի թիվ 7 դիտակետի շրջանում իրավիճակն անփոփոխ է»,– նշված է հաղորդագրությունում։ՌԴ ՊՆ–ից հայտնում են, որ ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել։Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։Նույնը տեղի էր ունեցել նաև դեկտեմբերի 3-ին։ ՌԴ խաղաղապահների՝ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվել էր։Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Մարդիկ զրկված էին ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չէին կարողանում ապահովել առաջնային բժշկական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում, որոնք ջեռուցվում են գազով, դադարեցվել էր դասապրոցեսը։Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։
լաչինի միջանցք
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/0e/52638576_129:0:2860:2048_1920x0_80_0_0_72ed90068316ae94c8e5190d13b88b0c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, լաչինի միջանցք, հայաստան, ադրբեջան
ռուսաստան, լաչինի միջանցք, հայաստան, ադրբեջան
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. ՌԴ խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի ապաշրջափակման շուրջ։ Այս մասին ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության այսօրվա
տեղեկագրում։
«Ռուսական խաղաղապահ զորախմբի թիվ 7 դիտակետի շրջանում իրավիճակն անփոփոխ է»,– նշված է հաղորդագրությունում։
ՌԴ ՊՆ–ից հայտնում են, որ ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն
անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Մարդիկ զրկված էին ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չէին կարողանում ապահովել առաջնային բժշկական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում, որոնք ջեռուցվում են գազով, դադարեցվել էր դասապրոցեսը։
Դեկտեմբերի 16–ի
առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։