https://arm.sputniknews.ru/20221220/karevvor-shrjapulum-enq-pashinjany-nerkajacrel-e-finansneri-nvoranshanak-nakhararin-52914270.html
«Կարևոր շրջափուլում ենք». Փաշինյանը ներկայացրել է ֆինանսների նորանշանակ նախարարին
«Կարևոր շրջափուլում ենք». Փաշինյանը ներկայացրել է ֆինանսների նորանշանակ նախարարին
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Տիգրան Խաչատրյանին և հույս հայտնել, որ նոր նախարարի շնորհիվ ոլորտում արդյունավետ աշխատանքը կշարունակվի։ 20.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-20T22:37+0400
2022-12-20T22:37+0400
2022-12-26T18:09+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
տիգրան խաչատրյան
վահե հովհաննիսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/14/52912695_0:86:1600:986_1920x0_80_0_0_72ae6e57d074ee009d2395016c3e5578.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆինանսների նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Վահե Հովհաննիսյանին և հաջողություն մաղթել նրան։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։Փաշինյանը նաև շնորհակալություն է հայտնել կառույցի նախկին ղեկավար Տիգրան Խաչատրյանին, որը փոխվարչապետ է նշանակվել։ Վարչապետն ընդգծել է, որ ֆինանսների նախարարությունը Խաչատրյանի օրոք արդյունավետ է աշխատել, և հույս է հայտնել, որ այդ արդյունավետությունը կդրսևորվի նաև փոխվարչապետի լիազորությունների և գործունեության տիրույթում:«Շատ կարևոր շրջափուլում ենք գտնվում, որտեղ մի կողմից ունենք տնտեսական որոշակի նոր դինամիկա, մյուս կողմից՝ անվտանգության ավելի սրվող և ահագնացող մարտահրավերներ: Այս համատեքստում հանրային ֆինանսների կառավարումը, պետական բյուջեի կատարումը, ծախսային հատվածի ճշգրիտ և արդյունավետ իրականացումը շատ էական դեր է խաղալու այս բոլոր գործընթացների կառավարման առումով: Ցանկանում եմ, որ այս ոլորտում մեր արդյունավետությունն էականորեն ավելանա»,– ասել է Փաշինյանը։Նա գոհունակություն է հայտնել ֆինանսների նախարարության գործունեության 2022 թվականի հաշվետվությունից, որտեղ տեսել է ինստիտուցիոնալ, համակարգված և կազմակերպված աշխատանք՝ համահունչ կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրին։Վարչապետը շեշտել է, որ իրենց նպատակն ի վերջո բոլոր ինստիտուտների կայացումն է, և դա մեծագույն խնդիր է։ Նրա խոսքով` անհրաժեշտ է պետական հատվածում աշխատանքը բավարար չափով գրավիչ և մրցունակ դարձել մասնավոր հատվածի հետ: Փաշինյանը հույս է հայտնել, որ հանրային կառավարման բարեփոխումները կկարողանան պատշաճ հանգրվանի հասցնել, որպեսզի առաջիկա կառավարման իրենց շրջանը մաքսիմալ շեշտադրված լինի ինստիտուտների կայացման վրա:Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն էլ շնորհակալություն է հայտնել բարձր վստահության և նոր պատասխանատու պաշտոնում աշխատելու հնարավորության համար: Նա ընդգծել է, որ նախարարությունը ղեկավարելու ընթացքում ունեցել են միասնական նպատակ՝ ամեն օր բարելավել աշխատանքի որակն այնպես, որ արդյունքը մեր հասարակության շահերին ծառայի լավագույն ձևով:Ֆինանսների նորանշանակ նախարար Վահե Հովհաննիսյանը ևս շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության և գնահատականի համար:«Վստահ եմ, որ մենք՝ ֆինանսների նախարարության ամբողջ անձնակազմը, կանենք առավելագույնը Հայաստանում հանրային ֆինանսների կառավարումը բարձրացնելու և հասցնելու մի այնպիսի մակարդակի, որը կհամապատասխանի աշխարհի ամենազարգացած երկրների մակարդակին»,- ասել է նա:Հիշեցնենք` դեկտեմբերի 19-ին Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նիստ էր անցկացվել, որի սկզբում վարչապետը հայտնել էր, որ փոխվարչապետի պաշտոնում կնշանակվի Տիգրան Խաչատրյանը, իսկ ֆինանսների նախարարի պաշտոնում` Վահե Հովհաննիսյանը, որը զբաղեցնում է ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը:ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Տիգրան Խաչատրյանի նշանակման հրամանագիրը ստորագրեց նույն օրը, իսկ Վահե Հովհաննիսյանինը` այսօր։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/14/52912695_107:0:1528:1066_1920x0_80_0_0_a29be840452ffeba2a78ecef8e1ab923.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, տիգրան խաչատրյան, վահե հովհաննիսյան
հայաստան, նիկոլ փաշինյան, տիգրան խաչատրյան, վահե հովհաննիսյան
«Կարևոր շրջափուլում ենք». Փաշինյանը ներկայացրել է ֆինանսների նորանշանակ նախարարին
22:37 20.12.2022 (Թարմացված է: 18:09 26.12.2022) ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Տիգրան Խաչատրյանին և հույս հայտնել, որ նոր նախարարի շնորհիվ ոլորտում արդյունավետ աշխատանքը կշարունակվի։
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆինանսների նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Վահե Հովհաննիսյանին և հաջողություն մաղթել նրան։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Փաշինյանը նաև շնորհակալություն է հայտնել կառույցի նախկին ղեկավար Տիգրան Խաչատրյանին, որը փոխվարչապետ է նշանակվել։ Վարչապետն ընդգծել է, որ ֆինանսների նախարարությունը Խաչատրյանի օրոք արդյունավետ է աշխատել, և հույս է հայտնել, որ այդ արդյունավետությունը կդրսևորվի նաև փոխվարչապետի լիազորությունների և գործունեության տիրույթում:
«Շատ կարևոր շրջափուլում ենք գտնվում, որտեղ մի կողմից ունենք տնտեսական որոշակի նոր դինամիկա, մյուս կողմից՝ անվտանգության ավելի սրվող և ահագնացող մարտահրավերներ: Այս համատեքստում հանրային ֆինանսների կառավարումը, պետական բյուջեի կատարումը, ծախսային հատվածի ճշգրիտ և արդյունավետ իրականացումը շատ էական դեր է խաղալու այս բոլոր գործընթացների կառավարման առումով: Ցանկանում եմ, որ այս ոլորտում մեր արդյունավետությունն էականորեն ավելանա»,– ասել է Փաշինյանը։
Նա գոհունակություն է հայտնել ֆինանսների նախարարության գործունեության 2022 թվականի հաշվետվությունից, որտեղ տեսել է ինստիտուցիոնալ, համակարգված և կազմակերպված աշխատանք՝ համահունչ կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրին։
Վարչապետը շեշտել է, որ իրենց նպատակն ի վերջո բոլոր ինստիտուտների կայացումն է, և դա մեծագույն խնդիր է։ Նրա խոսքով` անհրաժեշտ է պետական հատվածում աշխատանքը բավարար չափով գրավիչ և մրցունակ դարձել մասնավոր հատվածի հետ: Փաշինյանը հույս է հայտնել, որ հանրային կառավարման բարեփոխումները կկարողանան պատշաճ հանգրվանի հասցնել, որպեսզի առաջիկա կառավարման իրենց շրջանը մաքսիմալ շեշտադրված լինի ինստիտուտների կայացման վրա:
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն էլ շնորհակալություն է հայտնել բարձր վստահության և նոր պատասխանատու պաշտոնում աշխատելու հնարավորության համար: Նա ընդգծել է, որ նախարարությունը ղեկավարելու ընթացքում ունեցել են միասնական նպատակ՝ ամեն օր բարելավել աշխատանքի որակն այնպես, որ արդյունքը մեր հասարակության շահերին ծառայի լավագույն ձևով:
Ֆինանսների նորանշանակ նախարար Վահե Հովհաննիսյանը ևս շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության և գնահատականի համար:
«Վստահ եմ, որ մենք՝ ֆինանսների նախարարության ամբողջ անձնակազմը, կանենք առավելագույնը Հայաստանում հանրային ֆինանսների կառավարումը բարձրացնելու և հասցնելու մի այնպիսի մակարդակի, որը կհամապատասխանի աշխարհի ամենազարգացած երկրների մակարդակին»,- ասել է նա:
Հիշեցնենք` դեկտեմբերի 19-ին Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նիստ էր անցկացվել, որի սկզբում
վարչապետը հայտնել էր, որ փոխվարչապետի պաշտոնում կնշանակվի Տիգրան Խաչատրյանը, իսկ ֆինանսների նախարարի պաշտոնում` Վահե Հովհաննիսյանը, որը զբաղեցնում է ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը:
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը
Տիգրան Խաչատրյանի նշանակման հրամանագիրը ստորագրեց նույն օրը, իսկ
Վահե Հովհաննիսյանինը` այսօր։