00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի էլեկտրաէներգիան ազատ շուկա է դուրս գալիս. 10 ամսվա արդյունքները

© Sputnik / Aram GareginyanԱրգելի ՀԷԿ–ը Սևան–Հրազդան կասկադում
Արգելի ՀԷԿ–ը Սևան–Հրազդան կասկադում - Sputnik Արմենիա, 1920, 20.12.2022
Արգելի ՀԷԿ–ը Սևան–Հրազդան կասկադում
Բաժանորդագրվել
Երկրում էլեկտրաէներգիայի սպառման շուրջ 15%-ն արդեն ազատ շուկա է դուրս եկել։ Այստեղ բիզնեսը շահագրգռված է, որ ավելի հստակ հաշվարկի իր գնումները, իսկ այլընտրանքային մատակարարները պետք է ջանան շահավետ սակագներ առաջարկել։
Հայաստանում կենտրոնացված շուկայից դուրս էլեկտրաէներգիա սկսեցին վաճառել փետրվարի 1-ից։ Ազատականացումը կիրականացվի փուլային տարբերակով. մինչև 2025 թվականը «Էլցանցի» ֆիքսված սակագներից շուկայական գնումների կանցնի միջին և խոշոր բիզնեսը (ցանկության դեպքում` նաև տնային տնտեսությունները)։ Ոչ լրիվ 10 ամիսների արդյունքում շուկա է դուրս եկել էլեկտրաէներգիայի սպառման արդեն շուրջ 15%-ը։

Ինչու են էլեկտրաէներգիան շուկա հանում

Իշխանության առաջին փաստարկը` էներգետիկ համակարգում ավելորդ ծախսերի դիմաց պետք է վճարի նա, ով ստեղծում է դրանք։ Այսօր, եթե տարվա ընթացքում էներգետիկ համակարգում նման ծախսեր են առաջանում, դրանք հետին թվով են փոխհատուցվում` «Էլցանցի» հաջորդ տարվա սակագներից (որոնք սահմանում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը)։
Այդ գերծախսի մի մասը կարող է օբյեկտիվ պատճառներ ունենալ (օրինակ` եթե ՀԷԿ–երը քիչ հոսանք են տվել, և ՋԷԿ–երը միացնելու կարիք է եղել, որոնց հոսանքն ավելի թանկ է)։ Սակայն կարող են նաև սուբյեկտիվ պատճառներ լինել (օրինակ` սպառողը հոսանքի կարիք է ունեցել, որը նախատեսված չի եղել տարեկան հաշվեկշռով)։ Այդ դեպքում ևս լրացուցիչ ՋԷԿ–եր են միացվում։ Սակայն դրա համար կրկին վճարում ենք բոլորս, ոչ թե այն սպառողները, որոնց պատճառով այդ ջերմակայանները միացվել են։
Ազատ շուկայում սպառողները շահագրգռված կլինեն, որ ավելի հստակ պլանավորեն իրենց հոսանքի ծախսը (որպեսզի շեղումների համար ստիպված չլինեն վճարել սեփական գրպանից)։ Մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը ազատ շուկա են ուզում տեղափոխել խոշոր ձեռնարկությունները (որոնք տարեկան 1 մլն կՎտ/ժ են սպառում)։ Նրանք, ովքեր ավելի քիչ են սպառում (այդ թվում` տնային տնտեսությունները), շուկա դուրս գալու անհրաժեշտություն չեն ունենա, քանի որ իրենք այդքան չեն ծանրաբեռնում ցանցը։
Լենինգրադի ԱԷԿ-ը պատրաստ է ռադիոակտիվ թափոնների վերամշակման փորձը փոխանցել Հայկական ԱԷԿ–ին
Եվս մեկ ճշգրտում։ Տնային տնտեսությունները (այսինքն` մենք ձեզ հետ) ցանկության դեպքում կկարողանան շուկա դուրս գալ, սակայն չեն կարողանա վերադառնալ «Էլցանցերի» «մոտ»։ Դա արված է բաժանորդների ներհոսքի և արտահոսքի հետ կապված քաոսային իրավիճակ չստեղծելու համար։
Ծրագիրը նաև երկրորդ փաստարկ ունի` տեսնել` արդյոք շուկայական գները կարող են ցածր լինել կարգավորվող գներից։

«Էլցանցերն» ու այլընտրանքային մատակարարները

Հստակեցնենք` թեև շուկայում կհայտնվեն մի քանի վաճառողներ, սակայն ցանցը կմնա մեկը։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը կշարունակի ֆիքսված վճար ստանալ էլեկտրաէներգիայի փոխանցման համար։ Օրինակ` եթե այսօր կարգավորողը (ի դեմս ՀԾԿՀ–ի) 1 կՎտ/ժ–ի փոխադրման սակագին է սահմանել 20,370 դրամը (220 վոլտի լարման բաժանորդների համար), ապա այլընտրանքային մատակարարները պետք է նկատի ունենան` ինչ սակագին էլ գանձեն բաժանորդից, «Էլցանցերին» այդտեղից պետք 20,370 դրամ վճարեն 1 կՎՏ/ժ–ի դիմաց (կամ այլ գումար` կախված բաժանորդի ցանցի լարումից)։
Այլընտրանքային մատակարարները «Էլցանցերի» և միմյանց հետ մրցակցելու համար ստիպված կլինեն կրճատել մնացած ծախսերը, օրինակ` վարչական։ Կան նաև այլ հնարավորություններ` առավել շահավետ է էներգիա ձեռք բերել գործընկեր էլեկտրակայաններից (այդ թվում` գրագետ կառուցել դրանց աշխատանքի ռեժիմները), ինչպես նաև լավ կանխատեսել սպառումը (այդ թվում` վերլուծական սոֆթի օգնությամբ) ավելի ստույգ հաշվեկշիռ պահելու համար։
Ինչպես կաճի ՀԱԷԿ–ի հզորությունը, և որքան կծառայի ռեակտորը. «Ռոսատոմի» փորձագետի պատասխանը
Հաշվեկշիռ ասվածը հետևյալն է. շուկայում այլընտրանքային մատակարարը կարող է հոսանք գնել ոչ միայն շուկայական կայաններից (փոքր ՀԷԿ–եր և արևային կայաններ), այլև իրենց առնել թևի տակ` գործընկերային պայմանագրեր կնքելով («դուք ինձ կվաճառեք ձեր ամբողջ հոսանքը, ես էլ պարտավորվում եմ այն ամբողջությամբ գնել»)։ Եթե օպերատորը գրագետ է բաշխում էներգիան սեփական կայանների և սպառողների միջև, դրսում էլեկտրաէներգիա փնտրելու կարիք ավելի քիչ կունենա` լինի դա ազատ շուկայում, թե հաշվեկշռող կայանում։ Այդ դերը կկատարի Երևան ՋԷԿ–ը։

Փոքր ՀԷԿ–երն ու արևային կայանները

Առաջին կայանները, որոնք փետրվարի 1-ից մտել էին շուկա, դարձան այն փոքր ՀԷԿ–երը, որոնց համար ավարտվել է էներգիայի երաշխավորված գնման ժամկետը (ըստ գործող կանոնների` «Էլցանցը» պարտավոր է 15 տարվա ընթացքում գնել դրանց ողջ էներգիան` կարգավորվող սակագնով)։ Նման երաշխավորված ժամկետ է առկա նաև արևային կայանների համար (20 տարի), և տարիներ հետո դրանք ևս շուկա դուրս կգան։ Երկու դեպքում էլ այդ երաշխիքը գործող կայանների համար է, նորերը նման երաշխիք չեն ունենա։ Սակայն նույնիսկ նման պայմաններում արդեն երեք ընկերություն հայտ է ներկայացրել արևային կայաններ կառուցելու համար։

ԱԷԿ և Սևան–Հրազդան կասկադ

2023 թվականի փետրվարի 1-ից շուկա են դուրս գալիս նաև Հայկական ԱԷԿ–ն ու Սևան–Հրազդան կասկադը։ Նրանք ևս ֆիքսված սակագներ կունենան (համակարգում ամենացածրը)։ Սակայն իրենց արտադրության մի փոքր մասը (ԱԷԿ–ի համար 5%–ը, Սևան–Հրազդան կասկադի համար` 6,1%–ը) կկարողանան հանել շուկա և ազատ գնով վաճառել լրացուցիչ եկամուտ ստանալու համար։ Նրանց էներգիան ամբողջ ծավալով շուկա չի հանվում. այդ դեպքում ռիսկ կառաջանա, որ իրենց էլեկտրաէներգիան (ամենաէժանը) շահավետ գնով կգնի խոշոր բիզնեսը` մյուսներին ոչինչ չթողնելով։
Այդ իսկ պատճառով նրանց գեներացիայի մնացած 90%–ը կարգավորվող սակագներով կբաշխվի «Էլցանցերի» և այլընտրանքային մատակարարների միջև` իրենց բաժանորդային բազայի համամասնությամբ։ Եթե, ինչպես այսօր «Էլցանցերը» կունենան շուկայի 85%–ը, իսկ մնացած օպերատորները` 15%–ը, բաշխումը կիրականացվի 85/15 համամասնությամբ։

Հաշվեկշռում` Երևանի ՋԷԿ, Հրազդանի ՋԷԿ և «Հրազդան-5»

Երևանի ՋԷԿ–ը հավասարակշռություն է պահպանելու էներգետիկ համակարգում։ Եթե մատակարարների մոտ էլեկտրաէներգիայի ավելցուկ առաջանա, Երևանի ՋԷԿ–ն այն կգնի Հայկական ԱԷԿ–ի սակագնով (հնարավոր սակագներից ամենացածրը, այսինքն` 1 կՎտ/ժ–ի դիմաց 19,1 դրամ)։ Նրանք, ովքեր այս էներգիայի կարիքը կունենան, ՋԷԿ–ն արդեն կվաճառի իր սակագնով (առավելագույնս բարձր` 35 դրամով)։ Սրա նպատակն այն է, որ շուկայի մասնակիցները փորձեն հնարավորինս խուսափել շեղումներից, լինի դա պակասուրդի, թե ավելցուկի տեսքով։ Իսկ սակագնային տարբերությունը ՋԷԿ–ը կօգտագործի ոչ միայն իր շահույթի համար, այլև դեպի Իրան արտահանման հետ կապված ծախսերը հոգալու (այնտեղ էլեկտրաէներգիան բարտերով է փոխանցվում, 1 խմ գազի դիմաց 3 կՎտ/ժ, սակայն եթե փոխանցումն իրականացվում է համաձայնեցված գրաֆիկից դուրս, դա լրացուցիչ ծախսեր է առաջացնում, որոնք պետք է հոգա ՋԷԿ–ը)։
Հայկական ԱԷԿ-ում օգտագործված վառելիքը կարելի է վերամշակել. Ռոսատոմի նոր տեխնոլոգիան
Բացի այդ, ՀԾԿՀ վերջին որոշումներից մեկի համաձայն` Երևանի ՋԷԿ–ը համակարգելու է մյուս երկու ջերմային կայանների` Հրազդանի ՋԷԿ–ի և «Հրազդան-5»–ի («Գազպրոմ Արմենիա» ընկերություն) միացումը։ Երկուսն էլ աշխատում են որպես պահուստային կայաններ և միանում են միայն հոսանքի պակասուրդի դեպքում։ Մնացած ժամանակ դրանք պետք է իրենց հզորությունները պահեն պատրաստի վիճակում։
Այսպիսով` Երևանի ՋԷԿ–ն ամբողջությամբ պատասխանատու է լինելու համակարգում հավասարակշռություն պահպանելու համար (ինչպես սեփական, այնպես էլ պահուստային հզորությունների հաշվին)։
Տեսականորեն Հրազդանի ջերմային կայանները կարող են էլեկտրաէներգիա արտադրել, եթե արտերկրում այն գնելու ցանկություն ունեցող լինի։

Նրանք շուկայից դուրս են

Էլեկտրաէներգիայի ազատ շուկա անցում չեն կատարում Որոտանի ՀԷԿ–ը (սեփականաշնորհվել է 2015 թվականին) և «ArmPower» նոր ՋԷԿ–ը, որը կառուցվել է Երևանի ՋԷԿ–ի հարևանությամբ և շահագործման հանձնվել անցյալ տարվա վերջին։ Սեփականատերերը արտասահմանյան ներդրողներն են (ամերիկյան «Contour Global»–ը` Որոտանի ՀԷԿ–երի սեփականատերը, իտալական «Renco»–ն և գերմանական «Siemens» ընկերություններն էլ` ArmPower կայանի), որոնք իրենց ապահովագրել են կառավարության հետ համաձայնագրերի տեսքով` ստանալով տարեկան երաշխավորված եկամուտ։
Այդ իսկ պատճառով «Էլցանցերը» նախկինի պես դրանցից էլեկտրաէներգիա կգնի ֆիքսված սակագներով։ Նույն սխեմայով կաշխատեն նաև արևային խոշոր կայանները («Այգ-1» և «Մասրիկ»), որոնք ևս ներդրումային համաձայնագրերի շրջանակում են կառուցվում։
Կարգավորվող, բորսայական և պայմանագրային շուկա
Շուկան, որտեղ կվաճառվի ԱԷԿ–ի և «Սևան–Հրազդանի» էլեկտրաէներգիայի մեծ մասը, կլինի կարգավորվող (ինչի մասին վերը խոսել ենք)։ Այն կոչվում է շուկայի ԿՈւՊ (կարգավորվող ուղիղ պայմանագրերի) բաղադրիչ ։ Այստեղ էլեկտրաէներգիա կվաճառվի նախորդ ամսվա համար։
Ազատ շուկան կբաժանվի բորսայական (օր առաջ շուկա) և պայմանագրային (չկարգավորվող ուղղակի պայմանագրեր, ՉՈւՊ) բաղադրիչների։ Բորսայականում էլեկտրաէներգիան կվաճառվի առաջիկա օրերի և ժամերի համար (նրանց համար, ովքեր կարիք կունենան իրենց հաշվեկշռում փոքր շտկումներ մտցնելու)։ Ինչ վերաբերում է ազատ պայմանագրերին, ապա դրանց պայմանները չեն կանոնակարգվում. ամեն ինչ կորոշեն սպառողն ու մատակարարը։
ԱԷԿ–ի 5%–ն ու «Սևան–Հրազդանի» 6,1%–ը բորսա դուր կբերվեն։ Տեսականորեն այն ինչ չի վաճառվում բորսայում, կարող է վաճառվել պայմանագրերով, բայց դա գրեթե անհնար է, քանի որ դրանց էլեկտրաէներգիան` ամենաէժանը, անմիջապես կվաճառվի։ Կոգեներացիոն կայանները, ինչպես նաև փոքր ՀԷԿ–երը և արևային կայանները երաշխավորված գնումներից (տես` հոդվածի սկզբում) դուրս անձամբ կորոշեն` ինչպես վաճառեն սեփական էներգիան` բորսայո՞ւմ, թե՞ պայմանագրի միջոցով։ Մյուս կայանների կարգավիճակի մասին արդեն խոսել ենք («ArmPower»-ն ու Որոտանը շուկա դուրս չեն գալիս, Երևանի ՋԷԿ–ն աշխատում է որպես հավասարակշռություն ապահովող, նրա համակարգման ներքո են մնում Հրազդանի ՋԷԿ–ն ու «Հրազդան-5»–ը որպես պահուստային)։
Հավելենք, որ շուկայում արդեն իսկ 4 այլընտրանքային մատակարար, ինչպես նաև ավելի քան 10 խոշոր արդյունաբերական ընկերություն է գործում (որոշները որակավորված սպառող են դարձել, այսինքն` գնումների և սպառման հաշվեկշիռն ինքնուրույն են իրականացնում)։ Ազատ շուկայի ծավալը, ինչպես նշեցինք, հասել է 15%–ի (հաշվի առնելով Երևանի ՋԷԿ–ի հաշվեկշռող վաճառքները, որոնց մասին ևս խոսեցինք)։ Փորձագետների նախնական գնահատականներով` նոր պայմաններում ձեռնարկություններն արդեն իսկ կրճատել են էլեկտրաէներգիայի անհաշվեկշռույթները (այսինքն` չպլանավորված սպառումը), քանի որ նրանց մոտ ճշգրիտ պլանավորման ազդակ է առաջացել:
Լրահոս
0