00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դիմորդին թույլ կտան ընտրել բարձր գնահատականը. ԳԹԿ–ում չեն դժգոհում, թեև որոշ խնդիրներ կան

© Photo : official site of MESCS of RA Ընդունելության քննություններ
Ընդունելության քննություններ - Sputnik Արմենիա, 1920, 20.12.2022
Ընդունելության քննություններ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ընդունելության քննությունների առաջին փուլի հայտագրումը սկսված է։ ԳԹԿ–ում ավելի քան 4000 դիմորդի հայտագրում են կանխատեսում։
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik, Նելլի Դանիելյան. Ընդունելության քննությունները 2 անգամ հանձնելու հնարավորությունը դիմորդների շրջանում բավական մեծ ոգևորություն է առաջացրել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) փոխտնօրեն Կարո Նասիբյանը։
Նրա խոսքով` հունվարին` քննությունների առաջին փուլին մասնակցելու համար այս պահին արդեն ավելի քան 1000 դիմորդ է հայտագրվել։ Բայց ԳԹԿ–ում արդեն տեղեկություններ ունեն, որ հայտերի թիվն առաջիկայում աճելու է։
«Դիմորդները նախապես բանկում վճարում են կատարում, գումար են փոխանցում ԳԹԿ–ի հաշվեհամարին, որից հետո միայն լրացնում են հայտը` կցելով անդորրագրերի պատճեները։ Հիմա բանկում վճարողների թիվն ավելի շատ է, քան հայտագրվածների, նախապես մուծել են, բայց դեռ չեն հայտագրվել»,– ասաց Նասիբյանը։
Մինչ նոր կարգի գործարկումը ԳԹԿ–ն հայաստանյան դպրոցներում հարցում է արել` պարզելու քննական նոր հնարավորությունից օգտվել ցանկացողների մոտավոր թիվը։ Ուսումնասիրության տվյալներով`2023-24 ուս. տարվա 10-11 հազար դիմորդներից շուրջ 4 հազարը կմասնակցի ընդունելության քննության փորձնական փուլին։
Նշենք` 2023/24 ուստարվա դիմորդներն ընդունելության միասնական քննություններին կարող են հայտագրվել և հանձնել 2 անգամ: Առաջին փուլի հայտագրումն արդեն մեկնարկել է դեկտեմբերի 15-ից և կավարտվի դեկտեմբերի 25-ին։ Կարո Նասիբյանը, սակայն, տեղեկացրեց, որ հայտերի ընդունման ժամկետը կերկարացվի մինչև դեկտեմբերի 26-ի կեսօրը` հաշվի առնելով, որ դեկտեմբերի 25-ը կիրակի է։
«Մենք մտահոգություն ունեինք, թե արդյոք այս ձմեռվա կեսին քննական այն կենտրոնները, որոնցից մենք օգտվում ենք ամռանը կենտրոնացված քննություններ անցկացնելու համար, հնարավոր է ջեռուցել, ստեղծել անհրաժեշտ պայմաններ, որ դիմորդները կարողանան 3 ժամ նստած իրենց գործն անեն»,– ասաց Նասիբյանը` հավելելով, որ այդ մտահոգությունը դեռ փարատված չէ։ Ամեն ինչ կախված է մարզերում դիմորդների քանակից, որն էլ պարզ կլինի միայն դեկտեմբերի 26-ից հետո։
Ի դեպ, հունվարին քննություն հանձնողները ստիպված կլինեն դրանց համար 3 անգամ ավելի թանկ վճարել, եթե սոցիալական որևէ հատուկ խմբի չեն պատկանում ու ազատված չեն վճարից։ Քննական առաջին փուլի ամեն քննությունն արժե 4500 դրամ, մինչդեռ տարեվերջին նույն քննության արժեքը 1500 դրամ է։ ԳԹԿ փոխտնօրենն այս տարբերությունը բացատրում է պետության ֆինանսավորման բացակայությամբ։
«Ամռանը քննությունների գումարը պետությունն է տալիս, իսկ այս դեպքում պետությունը չի ֆինանսավորում։ Հունվարին մենք պետությունից գումար չենք ստանում միասնական քննություն կազմակերպելու համար։ Դրանք կազմակերպվելու են բացառապես դիմորդների մուծած գումարների միջոցով։ Նույնիսկ ներքին կարգով ասեմ, որ եթե դիմորդների թիվը փոքր լինի, հնարավոր է, որ 4500 դրամն էլ այդ ծախսը չփակի»,– ասաց Նասիբյանը։
Կառավարությունը հաստատեց բուհերի ընդունելության 2023-24 ուստարվա քննությունների ցանկը
Քննությունների առաջին փուլին մասնակցել կարող են 2023-24 ուս. տարվա բոլոր շրջանավարտները` առանց բացառության, ինչպես նաև նախորդ տարիների շրջանավարտները, ովքեր այս տարի ցանկություն ունեն բուհ ընդունվելու։ Մասնակցության իրավունքը բացառապես հնարավորությունների տիրույթում է` թե՛ ֆինանսական ու թե՛ լոգիստիկ, ինչպես, օրինակ, արտերկրում բնակվող դիմորդների պարագայում։
Հայտագրումն իրականցվում է բացառապես առցանց եղանակով։ Դիմորդը dimord.am կայքում լրացնում է դպրոցից այդ նպատակով ստացած անհատական ծածկագիրը, իր անձնական տվյալները, կցում վճարման անդորրագիրը, փաստաթղթերի պատճեները, իր լուսանկարն ու նշում քննական այն առարկաները, որոնք ցանկանում է հանձնել։
Հայտագրման առաջին օրերին, սակայն, որոշ դիմորդներ արդեն բախվել են տեխնիկական խնդիրների. դեկտեմբերի 17-18-ին հայտագրվել չի հաջողել։ Կարո Նասիբյանը պարզաբանեց, որ համակարգում, իրոք տեխնիկական խնդիր է ծագել։ Հանգստյան օրերին էլեկտրաէներգիայի լարման տատանման հետևանքով համակարգի սարքավորումները շարքից դուրս են եկել։ ԳԹԿ փոխտնօրենը վստահեցրեց, որ խնդիրն արդեն կարգավորվել է, հայտագրման համակարգն այս պահին անխափան աշխատում է։
Ի դեպ, հայտում դիմորդը նշում է բացառապես իր ընտրած քննական առարկաները` առանց բուհը կամ մասնագիտությունը նշելու։ Հունիսին կարող է վերահանձնել դրանք` նշելով նաև բուհն ու մասնագիտությունը, կամ այլևս չհանձնել արդեն ստացած գնահատականներով մասնակցել իր նախընտրած բուհի կամ մասնագիտության ընդունելության մրցույթին։
«Հիմա ոչ մի մրցույթ չկա, մրցույթը լինելու է հուլիսին։ Չի կարելի հունվարին մրցույթ կազմակերպել ու ասել` այսքան մարդ ընդունված է, քանի որ մենք դեռ հուլիսին էլ ունենք քննություններ։ Հուլիսին արդեն, երբ բոլոր քննությունները հանձնված են, բոլոր քննական գնահատականները հավաքվում են մեկ բազայում ու նոր միայն սկսվում է մրցույթը։ Դիմորդն ինքն է որոշում` այդ գնահատականն իրեն բավարարում է, թե նորից պետք է վերահանձնի հուլիսին»,– ասաց Նասիբյանը` պարզաբանելով, որ քննական երկու փուլին մասնակցելու դեպքում դիմորդին իրավունքէ տրվում ընտրելու առավել բարձր գնահատականը` ընդունելության մրցույթին մասնակցելու համար։
Քննական նոր կարգը ԳԹԿ–ի աշխատանքում թեև որոշ դժվարություններ է առաջացրել, բայց կենտրոնի ղեկավարի տեղակալի գնահատմամբ, այն դրական փոփոխություն է` հօգուտ դիմորդի։
«Թեման տարիներ շարունակ քննարկվել է։ Կային դիմորդներ, որոնք քննություններից հետո ասում էին`մենք այնքան լավ գիտենք մեր առարկան, այնքան լավ ենք պարապել, բայց քննասենյակում սթրեսի ենք ենթարկվել ու մեր ամբողջ գիտելիքը չենք կարողացել հանձնել թղթին։ Դրա համար անընդհատ քննարկում էինք, թե ինչպես կարելի է երեխային երկրորդ հնարավորությունը տալ։ Բայց քանի որ դա կարգով նախատեսված չէր, մենք ստիպված էինք մերժել»,– պատմում է Կարո Նասիբյանը։
Նրա համոզմամբ` սա նաև լավ հնարավորություն է դիմորդի համար ծանոթանալու քննակարգին, ստուգելու իր գիտելիքները, հասկանալու, թե որտեղ է թերացել ինքը կամ կրկնուսույցը, նաև` մինչև հուլիս հասցնել շտկել քննության արդյունքում բացահայտված թերացումները։
Ընդունելության քննությունները երկու փուլով հանձնելու մասին նոր կարգը կառավարությունը հաստատեց 2022թ–ի ապրիլին։ Այն առաջին անգամ կկիրառվի 2023թ–ի հունվարին` 2023/2024 ուս. տարվա դիմորդների համար։
Հիշեցնենք, որ նոր կարգի համաձայն` ընդունելության քննությունների առաջին փուլը կկազմակերպվի 2023թ–ի հունվարի 15-ից մինչև փետրվարի 15-ը: Երկրորդ փուլի հայտերը կընդունվեն 2023 թվականի ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը, իսկ քննությունները կանցկացվեն հունիսի 1-ից հուլիսի 10-ն ընկած ժամանակահատվածում:
Հայտնի են հունվարին անցկացվելիք 12-րդ դասարանցիների պետական ավարտական քննությունների օրերը
Լրահոս
0