00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
42 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Բորելը հայ ժողովրդին ապառիկ հույս է տվել. քաղաքագետ

Բորելը հայ ժողովրդին ապառիկ հույս է տվել. քաղաքագետ
Բաժանորդագրվել
ԵՄ պաշտոնյաները հայերի համար ականջահաճո հայտարարություններ են անում, իսկ զուգահեռ Ադրբեջանի հետ հերթական ռազմավարական գործընկերության պայմանագիրն են կնքում այն դեպքում, երբ նույն Ադրբեջանը շրջափակման մեջ է պահում արցախահայությանը։
Եթե դիվանագիտական քողը թողնենք մի կողմ, Բորելը հայ ժողովրդին ապառիկ հույս է տվել, որ հաջորդ տարի գուցե անհարժեշտություն առաջանա ՀՀ նոր հնարավոր առաքելություն գործուղելու հետ կապված։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը` անդրադառնալով Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով գլխավոր հանձնակատար Ժոզեպ Բորելի հայտարարությանն այն մասին, որ ԵՄ–ն մտադիր է Հայաստանում նոր, երկարաժամկետ առաքելություն տեղակայել քաղաքացիական մոնիթորինգի խմբի գործունեության ավարտից հետո։
«Ես հակված չեմ այն կարծիքին, որ պետք է այս հայտարարությունը գերագնահատենք։ Երբ որոշում կայացվի նոր առաքելություն ուղարկելու մասին, այն ժամանակ քննարկելու բան կլինի, իսկ հիմա ընդամենը խոսվում է անցումային մի խմբի մասին, որը պետք է դիտարկի քաղաքացիական նոր առաքելություն պետք է, թե ոչ»,–ասաց քաղաքագետը։
ՍուրենյանցըԲորելի հայտարարությունը նաև համարում է փորձ` Հայաստանում հակառուսական տրամադրություններ բորբոքելու։ ԵՄ–ն, նրա պնդմամբ, շատ լավ գիտակցում է, որ Լաչինի միջանցքի հետ կապված, ռուսական կողմից որոշակի դժգոհություններ կան հայ հասարակության շրջանում,և փորձում է «խաղադրույք» կատարել այդ դժգոհության վրա։
«Չոր փաստն այն է, որ երեկ ԵՄ–ի քաղաքացիական առաքելությունը հեռացել է Հայաստանից»,–ասաց նա։
Ինչ վերաբերում է և՛ հայկական կողմից, և՛ ԵՄ–ի կողմից քաղաքացիական դիտորդական առաքելությունը արդյունավետ գնահատելուն, քաղաքագետն ընդգծում է, որ ցանկացած առաքելություն, որը դիտորդական գործառույթ կիրականացնի ՀՀ սահմաններին, կարող է զսպող գործոն դառնալ Ադրբեջանի համար։ Այս համատեքստում քաղաքագետի համար անհասկանալի է, թե ինչու Հայաստանը հրաժարվեց ՀԱՊԿ–ի նման առաքելությունից։
«Ցանկացած գործիքակազմից Հայաստանը պետք է փորձի օգտվել, այլ խնդիր է, որ պետք չէ գերագնահատել այդ առաքելությունը, որովհետև եվրոպացիների այստեղ գտնվելու օրերին էլ մենք տեսանք սադրանքներ, նույնիսկ զոհ ունեցանք... Ո՛չ պետք է թերագնահատել, ո՛չ էլ պետք է գերագնահատել։ Մենք պետք է սովորենք ավելի իրատեսական հայացքով նայել նման փաստերին»,–ասաց նա։
ԵՄ պաշտոնյաները, քաղաքագետի խոսքով, հայերին ականջահաճո հայտարարություններ անելուն զուգահեռ, հերթական ռազմավարական գործընկերության պայմանագիրն են կնքում Ադրբեջանի հետ այն դեպքում,երբ նույն Ադրբեջանը շրջափակման մեջ է պահում արցախահայությանը։
Սա էլ, ըստ Սուրենյանցի, տրամաբանական է, քանի որ բոլոր աշխարհաքաղաքական կենտրոնների (այդ թվում ԵՄ–ի) համար հետպատերազմյան փուլում Ադրբեջանը ավելի կարևոր գործընկեր է, քան Հայաստանը։
Ալիևը հայտարարել է, որ Բաքուն ևս մեկ էներգետիկ կամուրջ է կառուցում Ադրբեջանից դեպի Եվրոպա
«Անկախ հայտարարություններից` ես չեմ կարծում, որ Բրյուսելում Ադրբեջանի հետ ունեցած իրենց ռազմավարական գործընկերությունը զոհաբերելու են հանուն ինչ–որ հայկական շահի»,–հավելեց քաղաքագետը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի հանդիպումը, որից հետո ԵՄ-ն քաղաքացիական դիտորդական առաքելություն ուղարկեց Հայաստան։
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, ամփոփելով «Արևելյան գործընկերության» երկրների արտգործնախարարների հանդիպման արդյունքները, դեկտեմբերի 12–ին հայտարարեց, որ ՀՀ–ում Եվրամիության դիտորդական առաքելության ժամկետը չի երկարաձգվի և կավարտվի դեկտեմբերի 19-ին, ինչից հետո դիտորդները կհեռանան Հայաստանից։ Հատկանշական է, որ ավելի վաղ Ֆրանսիայի արտգործնախարարը հայտարարել էր դիտորդական առաքելությունը երկարաձգելու անհրաժեշտության մասին։
Լրահոս
0