https://arm.sputniknews.ru/20221220/aph-erkrnern-arevmtjan-patzhamijvocneri-fvonin-uzheghacnum-en-hamagvortsakcutjuny-lebedev-52880354.html
ԱՊՀ երկրներն արևմտյան պատժամիջոցների ֆոնին ուժեղացնում են համագործակցությունը. Լեբեդև
ԱՊՀ երկրներն արևմտյան պատժամիջոցների ֆոնին ուժեղացնում են համագործակցությունը. Լեբեդև
Sputnik Արմենիա
Սերգեյ Լեբեդևի խոսքով` ԱՊՀ երկրների ապրանքաշրջանառությունն աճել է 30%–ով։ 20.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-20T14:04+0400
2022-12-20T14:04+0400
2022-12-20T14:04+0400
անկախ պետությունների համագործակցություն (ապհ)
պատժամիջոցներ
համագործակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/2087/92/20879251_0:159:3075:1889_1920x0_80_0_0_8a50e634bc5cd5f9b3a8f4746393aa33.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Արևմուտքի պատժամիջոցների ֆոնին ԱՊՀ երկրներն ուժեղացնում են համագործակցությունը։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Համագործակցության գործկոմի ղեկավար Սերգեյ Լեբեդևը։«Ցավոք, Համագործակցության երկրների ու նախևառաջ Ռուսաստանի և Բելառուսի նկատմամբ արտաքին ճնշումը չի թուլանում, այլ հակառակը` ուժեղանում է... Սակայն մենք փորձում ենք միասին դիմակայել դրան։ Չեմ կարող չնշել, որ այսպես կոչված հավաքական Արևմուտքի այդ ճնշման ֆոնին ԱՊՀ պետությունները համախմբվել են, համագործակցությունն ավելի սերտ, ավելի ակտիվ և արդյունավետ է դարձել», – ասել է նա։Լեբեդևն ընդգծել է, որ ԱՊՀ երկրների ապրանքաշրջանառությունն աճել է 30%–ով։Նրա խոսքով` 2023 թվական հեշտ չի լինի։ «Համագործակցության ամրապնդման և փոխգործակցության հետ կապված մենք մեծածավալ խնդիրներ ենք դնում մեր առաջ», – նշել է ԱՊՀ գործկոմի ղեկավարը։Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 26-27-ը կանցկացվի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպում։ ՀՀ պատվիրակությունը մասնակցում է ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովինԱվելի վաղ՝ հոկտեմբերի 14-ին, Աստանայում ԱՊՀ պաշտոնական գագաթնաժողով էր անցկացվել։ԱՊՀ–ն տարածաշրջանային միջպետական կազմակերպություն է, որը ձևավորվել է 1991 թվականի դեկտեմբերի 8-ին։ ԱՊՀ անդամ են հետխորհրդային երկրներ Հայաստանը, Ռուսաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան և Տաջիկստանը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2087/92/20879251_173:0:2902:2047_1920x0_80_0_0_baea4102214846ddeba241f4765a7cc3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անկախ պետությունների համագործակցություն (ապհ), պատժամիջոցներ, համագործակցություն
անկախ պետությունների համագործակցություն (ապհ), պատժամիջոցներ, համագործակցություն
ԱՊՀ երկրներն արևմտյան պատժամիջոցների ֆոնին ուժեղացնում են համագործակցությունը. Լեբեդև
Սերգեյ Լեբեդևի խոսքով` ԱՊՀ երկրների ապրանքաշրջանառությունն աճել է 30%–ով։
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Արևմուտքի պատժամիջոցների ֆոնին ԱՊՀ երկրներն ուժեղացնում են համագործակցությունը։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Համագործակցության գործկոմի ղեկավար Սերգեյ Լեբեդևը։
«Ցավոք, Համագործակցության երկրների ու նախևառաջ Ռուսաստանի և Բելառուսի նկատմամբ արտաքին ճնշումը չի թուլանում, այլ հակառակը` ուժեղանում է... Սակայն մենք փորձում ենք միասին դիմակայել դրան։ Չեմ կարող չնշել, որ այսպես կոչված հավաքական Արևմուտքի այդ ճնշման ֆոնին ԱՊՀ պետությունները համախմբվել են, համագործակցությունն ավելի սերտ, ավելի ակտիվ և արդյունավետ է դարձել», – ասել է նա։
Լեբեդևն ընդգծել է, որ ԱՊՀ երկրների ապրանքաշրջանառությունն աճել է 30%–ով։
«Արտաքին շուկաները փակում են մեզ համար, այդ իսկ պատճառով մենք ակտիվացրել ենք ներքին առևտուրը, և այն բավական փոխշահավետ է», – ասել է Լեբեդևը։
Նրա խոսքով` 2023 թվական հեշտ չի լինի։ «Համագործակցության ամրապնդման և փոխգործակցության հետ կապված մենք մեծածավալ խնդիրներ ենք դնում մեր առաջ», – նշել է ԱՊՀ գործկոմի ղեկավարը։
Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 26-27-ը կանցկացվի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպում։
Ավելի վաղ՝ հոկտեմբերի 14-ին, Աստանայում ԱՊՀ պաշտոնական գագաթնաժողով էր անցկացվել։
ԱՊՀ–ն տարածաշրջանային միջպետական կազմակերպություն է, որը ձևավորվել է 1991 թվականի դեկտեմբերի 8-ին։ ԱՊՀ անդամ են հետխորհրդային երկրներ Հայաստանը, Ռուսաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան և Տաջիկստանը: