https://arm.sputniknews.ru/20221219/ukrainaji-zui-hretakvotsutjan-hetevanqvov-dvonecki-hivandanvoci-hivandneric-meky-mahacel-e-52831897.html
Ուկրաինայի ԶՈւ–ի հրետակոծության հետևանքով Դոնեցկի հիվանդանոցի հիվանդներից մեկը մահացել է
Ուկրաինայի ԶՈւ–ի հրետակոծության հետևանքով Դոնեցկի հիվանդանոցի հիվանդներից մեկը մահացել է
Sputnik Արմենիա
Հարձակման հետևանքով վնասված հիվանդանոցի մասնաշենքը զննության է ենթարկվել, հրդեհների այլ օջախներ չեն հայտնաբերվել։ 19.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-19T15:24+0400
2022-12-19T15:24+0400
2022-12-19T15:24+0400
դոնեցկ
ուկրաինա
պատերազմ
ռուսաստան
հիվանդանոց
հիվանդ
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/13/52828715_0:0:1280:720_1920x0_80_0_0_55437414db07eed2c544b04bb5529389.jpg
Ուկրաինայի զինված ուժերի հրթիռակոծությունից հետո Դոնեցկի Կալինինի անվան հիվանդանոցի մասնաշենքում հրդեհ է բռնկվել, հայտնում ԷՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Դոնեցկի քաղաքապետ Ալեքսեյ Կուլեմզինին։Գնդակոծության հետևանքով ծանր վիրավորում ստացած հիվանդներից մեկը մահացել է։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ կան ևս մի քանի տուժածներ, որոնց վիճակը գնահատվում է միջին ծանրության։Նա իր ցավակցությունն է հայտնել հանգուցյալի հարազատներին ու մտերիմներին։Հարձակման հետևանքով վնասված հիվանդանոցի մասնաշենքը զննության են ենթարկել, հրդեհների այլ օջախներ չեն հայտնաբերվել։«Շենքից հիվանդների տարհանման մասին խոսք չի գնում, նրանց տեղափոխում են անվնաս մնացած հիվանդասենյակներ», - գրել է Կուլեմզինը Telegram-ի իր ալիքում:Իր հերթին ՌԻԱ Նովոստիի թղթակիցը մանրամասնել է, որ գնդակոծության հետևանքով հիվանդանոցի երեք մասնաշենք է վնասվել։ ՌԴ ԶՈւ-ն խոցել է Խերսոնում ուկրաինական ստորաբաժանումների ժամանակավոր տեղակայման կետըՈւկրաինայի զինված ուժերը անընդհատ հարվածներ են հասցնում Դոնեցկին։ Մեկ օրվա ընթացքում ուկրաինացի զինվորականները «Գրադ» հրթիռային համալիրից մի քանի անգամ հրթիռ են արձակել քաղաքի ուղղությամբ՝ վնասելով երեխաների համար նախատեսված հաստատություններ, հյուրանոցի տարածքը և «Դոնբաս Արենա» մարզադաշտը։Ռուսաստանը փետրվարի 24-ից ռազմական հատուկ գործողություն է իրականացնում Ուկրաինայում։ Վլադիմիր Պուտինը դրա խնդիրն անվանել է «մարդկանց պաշտպանություն, ովքեր ութ տարի շարունակ ենթարկվել են Կիևի ռեժիմի կողմից բռնության և ցեղասպանության»: Նախագահի խոսքով՝ գործողության վերջնական նպատակը Դոնբասի ազատագրումն է և Ռուսաստանի անվտանգությունը երաշխավորող պայմանների ստեղծումը։
դոնեցկ
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Скончался пациент при обстреле больницы в Донецке
Sputnik Արմենիա
Скончался пациент при обстреле больницы в Донецке
2022-12-19T15:24+0400
true
PT0M54S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/13/52828715_160:0:1120:720_1920x0_80_0_0_e608339db5918116ff68344b46913be2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դոնեցկ, ուկրաինա, պատերազմ, ռուսաստան, հիվանդանոց, հիվանդ, տեսանյութ, տեսանյութեր, видео
դոնեցկ, ուկրաինա, պատերազմ, ռուսաստան, հիվանդանոց, հիվանդ, տեսանյութ, տեսանյութեր, видео
Ուկրաինայի ԶՈւ–ի հրետակոծության հետևանքով Դոնեցկի հիվանդանոցի հիվանդներից մեկը մահացել է
Հարձակման հետևանքով վնասված հիվանդանոցի մասնաշենքը զննության է ենթարկվել, հրդեհների այլ օջախներ չեն հայտնաբերվել։
Ուկրաինայի զինված ուժերի հրթիռակոծությունից հետո Դոնեցկի Կալինինի անվան հիվանդանոցի մասնաշենքում հրդեհ է բռնկվել, հայտնում
ԷՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Դոնեցկի քաղաքապետ Ալեքսեյ Կուլեմզինին։
Գնդակոծության հետևանքով ծանր վիրավորում ստացած հիվանդներից մեկը մահացել է։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ կան ևս մի քանի տուժածներ, որոնց վիճակը գնահատվում է միջին ծանրության։
«Ցավոք սրտի, գանգուղեղային և կրծքավանդակի շրջանում ծանր վնասվածքներ ստացած հիվանդը մահացել է Կալինինի անվան հիվանդանոցի թիվ 6 մասնաշենքի գնդակոծման ժամանակ»,- գրել է ԴԺՀ ղեկավարի պաշտոնակատար Դենիս Պուշիլինը Telegram-ի իր ալիքում։
Նա իր ցավակցությունն է հայտնել հանգուցյալի հարազատներին ու մտերիմներին։
Հարձակման հետևանքով վնասված հիվանդանոցի մասնաշենքը զննության են ենթարկել, հրդեհների այլ օջախներ չեն հայտնաբերվել։
«Շենքից հիվանդների տարհանման մասին խոսք չի գնում, նրանց տեղափոխում են անվնաս մնացած հիվանդասենյակներ», - գրել է Կուլեմզինը Telegram-ի իր ալիքում:
Իր հերթին ՌԻԱ Նովոստիի թղթակիցը մանրամասնել է, որ գնդակոծության հետևանքով հիվանդանոցի երեք մասնաշենք է վնասվել։
Ուկրաինայի զինված ուժերը անընդհատ հարվածներ են հասցնում Դոնեցկին։ Մեկ օրվա ընթացքում ուկրաինացի զինվորականները «Գրադ» հրթիռային համալիրից մի քանի անգամ հրթիռ են արձակել քաղաքի ուղղությամբ՝ վնասելով երեխաների համար նախատեսված հաստատություններ, հյուրանոցի տարածքը և «Դոնբաս Արենա» մարզադաշտը։
Ռուսաստանը փետրվարի 24-ից ռազմական հատուկ գործողություն է իրականացնում Ուկրաինայում։ Վլադիմիր Պուտինը դրա խնդիրն անվանել է «մարդկանց պաշտպանություն, ովքեր ութ տարի շարունակ ենթարկվել են Կիևի ռեժիմի կողմից բռնության և ցեղասպանության»: Նախագահի խոսքով՝ գործողության վերջնական նպատակը Դոնբասի ազատագրումն է և Ռուսաստանի անվտանգությունը երաշխավորող պայմանների ստեղծումը։