https://arm.sputniknews.ru/20221219/rt-i-mijazgajin-mrcanak-yntrvel-en-hatuk-gvortsvoghutjan-masin-lavagujn-repvortazhnery-52860319.html
RT-ի միջազգային մրցանակ. ընտրվել են հատուկ գործողության մասին լավագույն ռեպորտաժները
RT-ի միջազգային մրցանակ. ընտրվել են հատուկ գործողության մասին լավագույն ռեպորտաժները
Sputnik Արմենիա
Խալեդ Ալ Խաթիբի անվան միջազգային մրցանակին այս տարի հավակնում էին Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողության մասին աշխատանքները։ 19.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-19T23:59+0400
2022-12-19T23:59+0400
2022-12-19T23:59+0400
rt–ի հեռուստաալիքներ
barter system առցանց հարթակ
մրցույթ
լրագրող
ուկրաինա
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/2169/24/21692461_0:49:3076:1779_1920x0_80_0_0_73ba3592be0538a15b6305658ae12cac.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Խալեդ Ալ Խաթիբի անվան 2022 թվականի միջազգային մրցանակի (հանձնվում է լրագրողներին` հակամարտության գոտուց լավագույն աշխատանքների համար) ժյուրին ընտրել է հաղթողներին։ Այս մասին հայտնում է RT հեռուստաալիքի մամուլի ծառայությունը։ RT հեռուստաալիքը մրցանակը սահմանել է ի հիշատակ 2017 թվականին Սիրիայում զոհված լրագրող Խալեդ Ալ Խաթիբի, որը համագործակցում էր RT Arabic-ի հետ։ Այս տարի Խալեդ Ալ Խաթիբի անվան միջազգային մրցանակին հավակնում էին Ուկրաինայում հատուկ գործողության մասին աշխատանքները»,-ասված է հաղորդագրության մեջ։«Լավագույն աշխատանք հակամարտության գոտուց (տեսանյութ)» անվանակարգում հաղթել է Վալենտին Տրուշինը («Իզվեստիա» թերթ/ՌԵՆ TV հեռուստաալիք (Ռուսաստան)՝ «Դժոխքն ու դրախտը վանքում» ռեպորտաժով:Իսրայելցի զինվորականը կրակ է բացել RT Arabic - ի լրագրողի վրա. կադրեր դեպքի վայրից«Լավագույն աշխատանք հակամարտության գոտուց (տեքստ)» անվանակարգում հաղթել է լրագրող Ալեքսանդր Կոցը («Կոմսոմոլսկայա պրավդա» թերթ (Ռուսաստան)՝ «Մարտեր Կիևի մոտ. Գոստոմելի դյուցազունները» աշխատանքով։«Լավագույն աշխատանք. մարդասիրական առաքելություն (տեսանյութ)» անվանակարգում հաղթել է Ռեգինա Օրեխովան («ՏՈԿ» ստուդիա, «Ռոսիա սեգոդնյա» մեդիախումբ (Ռուսաստան)՝ «Խաղաղները» վավերագրական ֆիլմով:Նշենք, որ 2022 թվականին մրցանակի ժյուրիի կազմում են եղել Համառուսաստանյան պետական հեռուստառադիոհեռարձակման ընկերության ռազմական թղթակիցներ Եվգենի Պոդդուբնին, Անտոն Ստեպանենկոն և Ալեքսանդր Լուկյանովը, «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ-ի գործադիր տնօրեն, ՌԴ նախագահին առընթեր Մարդու իրավունքների խորհրդի անդամ Կիրիլ Վիշինսկին և ուրիշներ։RT-ն ռազմական թղթակիցների միջազգային մրցանակի հայտեր է ընդունում. մրցանակը` 200 000 ռուբլիՀավելենք, որ մրցանակի հաղթողները 200 հազար ռուբլու չափով դրամական մրցանակ կստանան:
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2169/24/21692461_347:0:3076:2047_1920x0_80_0_0_3e7b6e359c48edc7afe90e23fb477697.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
rt–ի հեռուստաալիքներ, barter system առցանց հարթակ, մրցույթ, լրագրող, ուկրաինա, պատերազմ
rt–ի հեռուստաալիքներ, barter system առցանց հարթակ, մրցույթ, լրագրող, ուկրաինա, պատերազմ
RT-ի միջազգային մրցանակ. ընտրվել են հատուկ գործողության մասին լավագույն ռեպորտաժները
Խալեդ Ալ Խաթիբի անվան միջազգային մրցանակին այս տարի հավակնում էին Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողության մասին աշխատանքները։
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Խալեդ Ալ Խաթիբի անվան 2022 թվականի միջազգային մրցանակի (հանձնվում է լրագրողներին` հակամարտության գոտուց լավագույն աշխատանքների համար) ժյուրին ընտրել է հաղթողներին։ Այս մասին հայտնում է RT հեռուստաալիքի մամուլի ծառայությունը։
«Հաղթող են դարձել «Իզվեստիայի» և «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի, «ԻՏՕԿ» ստուդիայի և ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալության լրագրողները։
RT հեռուստաալիքը մրցանակը սահմանել է ի հիշատակ 2017 թվականին Սիրիայում զոհված լրագրող Խալեդ Ալ Խաթիբի, որը համագործակցում էր RT Arabic-ի հետ։ Այս տարի Խալեդ Ալ Խաթիբի անվան միջազգային մրցանակին հավակնում էին Ուկրաինայում հատուկ գործողության մասին աշխատանքները»,-ասված է հաղորդագրության մեջ։
«Լավագույն աշխատանք հակամարտության գոտուց (տեսանյութ)» անվանակարգում հաղթել է Վալենտին Տրուշինը («Իզվեստիա» թերթ/ՌԵՆ TV հեռուստաալիք (Ռուսաստան)՝ «Դժոխքն ու դրախտը վանքում» ռեպորտաժով:
«Լավագույն աշխատանք հակամարտության գոտուց (տեքստ)» անվանակարգում հաղթել է լրագրող Ալեքսանդր Կոցը («Կոմսոմոլսկայա պրավդա» թերթ (Ռուսաստան)՝ «Մարտեր Կիևի մոտ. Գոստոմելի դյուցազունները» աշխատանքով։
«Լավագույն աշխատանք. մարդասիրական առաքելություն (տեսանյութ)» անվանակարգում հաղթել է Ռեգինա Օրեխովան («ՏՈԿ» ստուդիա, «Ռոսիա սեգոդնյա» մեդիախումբ (Ռուսաստան)՝ «Խաղաղները» վավերագրական ֆիլմով:
«Լավագույն աշխատանք. մարդասիրական առաքելություն» (տեքստ) անվանակարգում հաղթել է Մարիա Մարիկյանը (ՌԻԱ Նովոստի, Ռուսաստան)՝ «Նրանք կարող են վերադառնալ» աշխատանքով:
Նշենք, որ 2022 թվականին մրցանակի ժյուրիի կազմում են եղել Համառուսաստանյան պետական հեռուստառադիոհեռարձակման ընկերության ռազմական թղթակիցներ Եվգենի Պոդդուբնին, Անտոն Ստեպանենկոն և Ալեքսանդր Լուկյանովը, «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ-ի գործադիր տնօրեն, ՌԴ նախագահին առընթեր Մարդու իրավունքների խորհրդի անդամ Կիրիլ Վիշինսկին և ուրիշներ։
Հավելենք, որ մրցանակի հաղթողները 200 հազար ռուբլու չափով դրամական մրցանակ կստանան: