00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարևորը` մեր տան շեմը մաքուր լինի. ինչի՞ մասին պետք է հիշել աղբը թափելիս

© Sputnik / Andranik GhazaryanԱղբաման
Աղբաման - Sputnik Արմենիա, 1920, 19.12.2022
Աղբաման
Բաժանորդագրվել
1966 թվական։ Մայրաքաղաքի հարավ-արևմուտք, Երևանյան լիճը լցված է և հանդիսավորությամբ բացված. մակերեսը 650 հազար քառակուսի մետր է, միջին խորությունը`8 մետր, առավելագույնը`18 մետր, ծավալը`5 միլիոն խորանարդ մետր համեմատաբար մաքուր ջուր, որը գալիս է Հրազդան գետից։
Տասը տարի անց երևանյան այս ջրամբարի մասին կգրեն աշխարհի բոլոր թերթերը։ 1976 թվականի սեպտեմբերի 16-ին, կոտրելով փխրուն ճաղավանդակը, ուղևորներով լի տրոլեյբուսը կընկնի լիճը։ Երջանիկ պատահականությամբ ստորջրյա լողի սպորտի վարպետ Շավարշ Կարապետյանը մոտակայքում կլինի և ափ դուրս կբերի ավելի քան քսան մարդու։
Միաժամանակ տարբեր արտահայտություններով, բայց գրեթե բոլոր ռեպորտաժներում կնշվի. «Նա 10 մետր սուզվում էր կեղտոտ ու պղտոր ջրամբարի մեջ...»: Այսինքն` արդեն 1976 թվականին լճի ջուրը (որը մտածված էր որպես պահուստային խմելու ջուր) լավագույն վիճակում չէր։ Իսկ այսօր ի՞նչ վիճակ է։ «Երևանյան լճից ընդհանուր առմամբ ավելի քան 12 հազար խորանարդ մետր աղբ է դուրս բերվել»,-հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
«Եթե ընկեր Բաղրամյանն իրեն լավ դրսևորի...»
«Օրական մոտ 10-12 բեռնատար աղբ է տեղափոխվում։ Այն հատվածներում, որտեղ տեխնիկայով հնարավոր չէ աշխատել, ձեռքերով են աղբը հավաքում»,-հաստատում է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի ղեկավար Հովհաննես Մանուկյանը։
Մեր կողմից ասենք` այդպիսի վայրերը շատ են։ Զարմանալու բան չկա. ինքներս աղտոտում ենք, ինքներս էլ մաքրում, բայց մենք ավելի շատ աղտոտում ենք, քան մաքրում: Արդյունքը գրեթե զրոյական է, ինչպես Երևանի փողոցները մաքրողների դեպքում, որոնք մելամաղձոտ տեսքով աղբի կույտերը «Ա» կետից «Բ» կետն են տեղափոխում: Փոշին շատ է, օգուտը` քիչ, կողքից դիտելը տհաճ է։
Հաշվարկված է` մեկ տարվա ընթացքում մեզանից յուրաքանչյուրը հինգ հարյուր կիլոգրամ թափոն է արտադրում, կյանքի ընթացքում` երեսունհինգ տոննա, ինչը հավասար է մոխրագույն կետի քաշին: Կաթնասունի կյանքի տևողությունը համեմատելի է մարդու կյանքի հետ (միջինը յոթանասուն տարի), բայց մի բան է ապրել անափ և մասամբ ինքնամաքրվող ջրային տարածքում, և մեկ այլ բան` օվկիանոսի համեմատ ճստիկ Երևանում, որտեղից աղբը լավ թե վատ դուրս են բերում, բայց թե «հետո ինչ պետք է անեն դրա հետ» հարցը բաց է մնում։
Լավ կլիներ, եթե Եթովպիայի նման լիներ, որտեղ ամեն օր 1400 տոննա աղբ են օգտահանում, աղբի այրման գործարանը բավարարում է Ադիս Աբեբայի էներգետիկ պահանջների 30 տոկոսը, մոտ երեք միլիոն տոննա շինարարական աղյուս է արտադրում վերամշակված մոխրից, ինչպես նաև մինչև 30 միլիոն լիտր մաքրված ջուր է ստանում։
Ճիշտ է` այդպիսի ձեռնարկության արժեքը մոտ 96 միլիոն դոլար է, բայց նվնվալն ու ժլատություն անելն ավելի թանկ է նստում։ Ժամանակը գնում է, մեկ է`ավելի էժան չի դառնալու։ Իսկ մինչ այս, մինչ այն, եկեք հետ նայենք ու խոստովանենք` խնդիրը ոչ միայն գործարանների թանկությունն է, այլ շրջակա միջավայրի նկատմամբ մեր վերաբերմունքը փոխելու ցանկության բացակայությունը։
Եթե մարդն անհանգստանում է, պետք է խոսել նրա հետ. ի՞նչ դասեր կարելի է քաղել աղետներից
Իսկ եթե այդ մասին խոսելիս նկատի ունենանք ոչ թե քաղաքը, ոչ թե շենքն ու փողոցը, այլ բնակարանը, ապա հետաքրքիր մանրուք կնկատենք. բնակտարածքը, որպես կանոն, աչքի է ընկնում մաքրությամբ, խնամված տեսքով ու կարգուկանոնով (որովհետև մեր սեփականն է), իսկ ոչ բնակելի տարածքը, որը սկսվում սանդղահարթակից, հիմնականում մաշված է և վատ հոտ ունի (որովհետև ուրիշի՞նն է)։
Բայց ահա հազարավոր ռուսաստանցիներ եկան Երևան, զբոսնեցին փողոցներում, տեսարժան վայրերում, զարմացան ոչ միայն գեղեցկությունից, այլև այլանդակությունից։ Իսկ հետո ի՞նչ։ Հետո հնչեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի խոստովանությունը. «Պարզապես ամոթ է` ուրիշ մարդիկ գալիս են դրսից, մեր խոզությունն են մաքրում՝ ասելով, որ չաղտոտենք բնությունը»:
Մենք էլ ենք ամաչում, թեև քաղաքապետ չենք։
Այդ ընթացքում մաքրություն արեցին նաև ամերիկացիները ԱՄՆ-ի դեսպանատնից, որը գտնվում է Երևանյան լճի մոտ։
-Կարող էին ամբողջ շրջագծով մաքրել,-մրթմրթացին որոշ մաքրասեր քաղաքացիներ։
Հարց է ծագում` ի՞նչ հիմքով։ Մենք կեղտոտենք, արտասահմանցիները մաքրե՞ն։
Մի հավաքարարի մտքերից. «Որպեսզի քաղաքացիները սկսեն մտածել մաքրության մասին, պետք է մեկ շաբաթ չմաքրել: Վագոնները չդատարկել, կայարանները չմաքրել։ Եվ երբ առավոտյան մարդիկ աշխատանքի գնան մինչև սրունքները կեղտի մեջ խրվելով, երբ սայթաքեն թափված գարեջրի վրա, երբ գրասենյակ հասնեն ու հայտնաբերեն, որ փսխած աղցանի հոտ է գալիս կոշիկներից, այդ ժամանակ, մեկ էլ տեսար, ինչ-որ բան փոխվի»: Հետո հոգոց է հանում և ավելացնում. «Մեկ էլ տեսար»: Հենց այդ է։
Ես հիշում եմ` կար ժամանակ (90-ականների սկզբին), երբ ոչ թե մեկ-երկու շաբաթ, այլ պատահում էր` գրեթե մեկ ամիս Երևանն ապրում էր առանց աղբատարների, իսկ երբ այդ մեքենաները հայտնվում էին փողոցներում, ավելի լավ էր` չտեսնեինք դրանք։
Ուշադրություն դարձրե՞լ եք եվրոպական մայրաքաղաքների աղբատարներին։ Լուսավոր, մետաղափայլ... Ամեն անիվը լվացված, եթե այդպիսի մեքենան հայտնվեր հարսանեկան ավտոշարասյան մեջ, հարսնացուն հաստատ չէր նեղանա։ Իսկ մենք չգիտես ինչու կարծում ենք, որ եթե աղբատար է, ուրեմն պետք է լինի, ինչպես Չուկովսկու «Մոյդոդիր» ստեղծագործությունում.
«Ա՛յ դու անդուր, ա՛յ դու կեղտոտ,
Փնթի խոզուկ անլվա,
Ծխնելույզ մաքրողից սև ես,
Մի քեզ նայի՛ր, ա՛յ տղա, վաքս է վզիդ, թանաք`քթիդ...»։
…Երևանը կառուցապատվում է մինչ օրս չտեսնված ծավալով, փոշու և ծխի (մասամբ` ծխախոտի ծխի) ամպեր օդ նետելով։ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի ս.թ. դեկտեմբերի 8-ի հաղորդագրությունից.
«Վերջին յոթ օրվա ընթացքում Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ դեկտեմբերի 6-ին, Արաբկիրում՝ դեկտեմբերի 7-ին»։
…Եվ վերջում` այն հին հավատալիքի մասին, ըստ որի` երեկոյան չի կարելի տնից աղբը դուրս բերել։ Դե, զբաղվենք այսօրվա օրով և հիշենք` աղբը թափելիս գլխավորն այն է, որ չսկսենք ուսումնասիրել այն, թե չէ կարող է փոշմանենք ու չնետենք։
Ինչպես Կոնստանտին Օրբելյանի «անհետ կորած» եղբայրը միլիոնատեր դարձավ Ամերիկայում
Լրահոս
0