https://arm.sputniknews.ru/20221219/inch-ognutjun-er-arajarkum-hapky-hajastanin-zasi-pataskhany-52834585.html
Ի՞նչ օգնություն էր առաջարկում ՀԱՊԿ–ը Հայաստանին. Զասի պատասխանը
Ի՞նչ օգնություն էր առաջարկում ՀԱՊԿ–ը Հայաստանին. Զասի պատասխանը
Sputnik Արմենիա
Հայկական կողմը տեխնիկայի, սպառազինության և ռազմատեխնիկական գույքի առաջնահերթ կարիքների մասին տվյալներ է փոխանցել ՀԱՊԿ–ին: 19.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-19T16:10+0400
2022-12-19T16:10+0400
2022-12-19T16:12+0400
հայաստան
հայաստան և հապկ
ստանիսլավ զաս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/11/43719056_0:0:1600:901_1920x0_80_0_0_dcbb7917419bb56036e58d3704a7ee12.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանին օգնություն տրամադրելու որոշման նախագծում կար մի կետ, որով նախատեսվում էր Հայաստանին ռազմատեխնիկական օգնություն ցուցաբերել։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում Մոսկվա–Աստանա–Բիշքեկ–Երևան–Մինսկ տեսակապի միջոցով կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։Զասին հիշեցրին, որ Հայաստանի արտգործնախարարը վերջերս հայտարարել էր, թե Երևանում ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ քննարկվող փաստաթղթերը ենթադրում էին նաև ռազմատեխնիկական օգնություն, և հարցրին` կարո՞ղ է արդյոք բացել փակագծերը:Դա, ըստ նրա, չի նշանակում, որ փաստաթղթի ստորագրման հաջորդ օրը ինքնաթիռներ կժամանեին Հայաստանի համար անհրաժեշտ ամեն ինչով։ Բայց դա հնարավորություն կտար ՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարություններին աշխատել այդ ցանկով և ռազմատեխնիկական օգնություն ցուցաբերել։Հիշեցնենք` նոյեմբերի 23-ին ՀԱՊԿ գագաթնաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չի ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը, քանի որ այն բավականաչափ վերջնական տեսքի չի բերվել։ ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն ավելի ուշ ասաց, որ կազմակերպության կողմից որպես օգնություն Հայաստանին առաջարկվել են և՛ քաղաքական-դիվանագիտական, և՛ ռազմական միջոցառումներ, այդ թվում՝ առաքելության ուղարկում հայ-ադրբեջանական սահման (որտեղ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա էր սկսել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ. խմբ.)։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/11/43719056_179:0:1600:1066_1920x0_80_0_0_8a98f4647c5fff9a5fe45dbafb4216cc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայաստան և հապկ, ստանիսլավ զաս
հայաստան, հայաստան և հապկ, ստանիսլավ զաս
Ի՞նչ օգնություն էր առաջարկում ՀԱՊԿ–ը Հայաստանին. Զասի պատասխանը
16:10 19.12.2022 (Թարմացված է: 16:12 19.12.2022) Հայկական կողմը տեխնիկայի, սպառազինության և ռազմատեխնիկական գույքի առաջնահերթ կարիքների մասին տվյալներ է փոխանցել ՀԱՊԿ–ին:
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանին օգնություն տրամադրելու որոշման նախագծում կար մի կետ, որով նախատեսվում էր Հայաստանին ռազմատեխնիկական օգնություն ցուցաբերել։
Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում Մոսկվա–Աստանա–Բիշքեկ–Երևան–Մինսկ տեսակապի միջոցով կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։
Զասին հիշեցրին, որ Հայաստանի արտգործնախարարը վերջերս հայտարարել էր, թե Երևանում ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ քննարկվող փաստաթղթերը ենթադրում էին նաև ռազմատեխնիկական օգնություն, և հարցրին` կարո՞ղ է արդյոք բացել փակագծերը:
«Մանրամասները չեմ կարող բացահայտել, քանի որ առաջարկվող օգնության մասին որոշման նախագիծը գաղտնի է։ Բայց ասեմ, որ իսկապես եղել է կետ, որը նախատեսում էր Հայաստանին ռազմատեխնիկական օգնություն տրամադրել։ Ցուցակ, իհարկե, չկար, թեև հայկական կողմը ՀԱՊԿ–ին տվյալներ էր փոխանցել սպառազինության և ռազմական տեխնիկայի առաջնահերթ կարիքների մասին։ Իսկ տրամադրման պայմանները տարբեր էին՝ ինչ-որ բան` որպես օգնություն, ինչ-որ բան` ներքին գներով»,–ասաց նա։
Դա, ըստ նրա, չի նշանակում, որ փաստաթղթի ստորագրման հաջորդ օրը ինքնաթիռներ կժամանեին Հայաստանի համար անհրաժեշտ ամեն ինչով։ Բայց դա հնարավորություն կտար ՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարություններին աշխատել այդ ցանկով և ռազմատեխնիկական օգնություն ցուցաբերել։
Հիշեցնենք` նոյեմբերի 23-ին ՀԱՊԿ գագաթնաժողովում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չի ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը, քանի որ այն բավականաչափ վերջնական տեսքի չի բերվել։ ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղար
Ստանիսլավ Զասն ավելի ուշ ասաց, որ կազմակերպության կողմից որպես օգնություն Հայաստանին առաջարկվել են և՛ քաղաքական-դիվանագիտական, և՛ ռազմական միջոցառումներ, այդ թվում՝ առաքելության ուղարկում հայ-ադրբեջանական սահման (որտեղ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա էր սկսել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ. խմբ.)։