https://arm.sputniknews.ru/20221219/hhin-petq-e-zhamanakakic-standartnerin-hamapataskhan-prkarar-tsarajutjun-unenal-pashinjan-52853677.html
ՀՀ–ին պետք է ժամանակակից ստանդարտներին համապատասխան Փրկարար ծառայություն ունենալ. Փաշինյան
ՀՀ–ին պետք է ժամանակակից ստանդարտներին համապատասխան Փրկարար ծառայություն ունենալ. Փաշինյան
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետին ներկայացվել է ԱԻ նախարարության 2022 թվականի գործունեության կատարողականը։ 19.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-19T20:44+0400
2022-12-19T20:44+0400
2022-12-19T21:16+0400
նիկոլ փաշինյան
փրկարար
հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին)
խորհրդակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/13/52853884_0:101:1670:1040_1920x0_80_0_0_39711c74d355c8a70e81f95139a596e1.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանին պետք է ժամանակակից ամենաբարձր ստանդարտներին համապատասխան Փրկարար ծառայություն ունենալ: Այս մասինհայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն կատարած այցի ժամանակ։ Նշենք, որ վարչապետին է ներկայացվել ԱԻՆ 2022թ. գործունեության հաշվետվությունը:ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը և փոխնախարարները ներկայացրել են ըստ ոլորտների կատարված աշխատանքները:Վարչապետին ներկայացվել են սեյսմիկ վտանգի գնահատման և ռիսկի նվազեցման ուղղությամբ ընթացիկ աշխատանքները, որոնց շրջանակում իրականացվել են քարտեզների թվայնացում, սեյսմիկ ռիսկի հաշվարկ, արդիականացվել են Կարբիում և Առուճում գործող GPS կայանները: Հաշվետու ժամանակահատվածում տարհանման վարժանքներին մասնակցել է շուրջ 50 հազար մարդ:Անդրադառնալով Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի գործունեությանը` պատասխանատուներն անդրադարձել են տեխնիկական և հրդեհային անվտանգության ոլորտում իրականացված փորձաքննություններին:Նշվել է նաև, որ ընթացիկ տարում իրականացվել է ավելի քան 400 վերելակի շահագործման փորձաքննություն:Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի գործունեության շրջանակում աշխատանքներն ուղղված են եղել արտակարգ իրավիճակների կանխարգելմանը, բնակչությանն անհապաղ օգնության ցուցաբերումը: Կենտրոնի միջոցով այս տարվա ընթացքում վերապատրաստվել է 226 փրկարար: Առաջիկայում վերապատրաստում է անցնելու ևս 200 փրկարար:Անդրադարձ է կատարվել նաև միջազգային համագործակցության ուղղությամբ նախանշված հիմնական առաջնահերթություններին: Տեղեկացվել է, որ 2022 թվականին իրականացվել են 13 միջազգային ծրագրեր: Աշխատանքներն ուղղված են եղել նաև ապաստարանների կառուցմանն ու կահավորմանը:Ամփոփելով խորհրդակցությունը` վարչապետն անդրադարձել է ապաստարանների` միջազգային ստանդարտներին համապատասխանելիության պահպանմանը, Փրկարար ծառայության գործունեության մակարդակի բարձրացմանը:Վարչապետը հետաքրքրվել է նաև Փրկարար ծառայության տեխնիկական կարիքների, ենթակառուցվածքների հագեցվածության վերաբերյալ և ընդգծել վերոնշյալ ծառայության զարգացման ռազմավարություն ու ճանապարհային քարտեզ ունենալու անհրաժեշտությունը:Սահմանամերձ երկու գյուղում ապաստարաններ կկառուցվեն. ԱԻՆ փոխնախարար
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/13/52853884_133:0:1617:1113_1920x0_80_0_0_d35f666d90e717ccc1b085fbca9b609e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, փրկարար, հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին), խորհրդակցություն
նիկոլ փաշինյան, փրկարար, հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին), խորհրդակցություն
ՀՀ–ին պետք է ժամանակակից ստանդարտներին համապատասխան Փրկարար ծառայություն ունենալ. Փաշինյան
20:44 19.12.2022 (Թարմացված է: 21:16 19.12.2022) ՀՀ վարչապետին ներկայացվել է ԱԻ նախարարության 2022 թվականի գործունեության կատարողականը։
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանին պետք է ժամանակակից ամենաբարձր ստանդարտներին համապատասխան Փրկարար ծառայություն ունենալ: Այս մասինհայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն կատարած այցի ժամանակ։ Նշենք, որ վարչապետին է ներկայացվել
ԱԻՆ 2022թ. գործունեության հաշվետվությունը:
ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը և փոխնախարարները ներկայացրել են ըստ ոլորտների կատարված աշխատանքները:
Վարչապետին ներկայացվել են սեյսմիկ վտանգի գնահատման և ռիսկի նվազեցման ուղղությամբ ընթացիկ աշխատանքները, որոնց շրջանակում իրականացվել են քարտեզների թվայնացում, սեյսմիկ ռիսկի հաշվարկ, արդիականացվել են Կարբիում և Առուճում գործող GPS կայանները: Հաշվետու ժամանակահատվածում տարհանման վարժանքներին մասնակցել է շուրջ 50 հազար մարդ:
Անդրադառնալով Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի գործունեությանը` պատասխանատուներն անդրադարձել են տեխնիկական և հրդեհային անվտանգության ոլորտում իրականացված փորձաքննություններին:
Նշվել է նաև, որ ընթացիկ տարում իրականացվել է ավելի քան 400 վերելակի շահագործման փորձաքննություն:
Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի գործունեության շրջանակում աշխատանքներն ուղղված են եղել արտակարգ իրավիճակների կանխարգելմանը, բնակչությանն անհապաղ օգնության ցուցաբերումը: Կենտրոնի միջոցով այս տարվա ընթացքում վերապատրաստվել է 226 փրկարար: Առաջիկայում վերապատրաստում է անցնելու ևս 200 փրկարար:
Շտապ բուժօգնության ծառայության 103, ոստիկանության 102, և ԱԻՆ 911 ծառայությունների համար ստեղծվել է զանգերի միասնական կենտրոն, որը վերոնշյալ ծառայություններին թույլ է տալիս անհրաժեշտ տեղեկատվությունը գործընկերներին փոխանցել կոճակի մեկ հպումով: Մեկ միասնական հեռախոսահամարը կներդրվի առաջիկայում:
Անդրադարձ է կատարվել նաև միջազգային համագործակցության ուղղությամբ նախանշված հիմնական առաջնահերթություններին: Տեղեկացվել է, որ 2022 թվականին իրականացվել են 13 միջազգային ծրագրեր: Աշխատանքներն ուղղված են եղել նաև ապաստարանների կառուցմանն ու կահավորմանը:
Ամփոփելով խորհրդակցությունը` վարչապետն անդրադարձել է ապաստարանների` միջազգային ստանդարտներին համապատասխանելիության պահպանմանը, Փրկարար ծառայության գործունեության մակարդակի բարձրացմանը:
«Մեր խնդիրը պետք է լինի Փրկարար ծառայության ստանդարտը փոխելը, կամավոր ատեստավորման ինստիտուտը պետք է մտնի նաև այս համակարգ: Մենք պետք է ժամանակակից ամենաբարձր ստանդարտների Փրկարար ծառայություն ունենալու խնդիր դնենք, որը պետք է աշխատավարձի չափերով և սոցիալական երաշխիքներով ամրագրվի: Այստեղ պետք է լավագույն ժամանակակից չափանիշներով առաջնորդվենք և առաջիկայում կենտրոնանանք այդ տրամաբանության վրա»,- ասել է Փաշինյանը:
Վարչապետը հետաքրքրվել է նաև Փրկարար ծառայության տեխնիկական կարիքների, ենթակառուցվածքների հագեցվածության վերաբերյալ և ընդգծել վերոնշյալ ծառայության զարգացման ռազմավարություն ու ճանապարհային քարտեզ ունենալու անհրաժեշտությունը: