00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ փաստաբանների պալատը Լաչինի միջանցքի հարցով կդիմի եվրոպական կառույցներին

© Sputnik / Asatur YesayantsՀՀ փաստաբանների պալատ
ՀՀ փաստաբանների պալատ - Sputnik Արմենիա, 1920, 19.12.2022
ՀՀ փաստաբանների պալատ
Բաժանորդագրվել
ՀՀ փաստաբանների պալատը խստագույնս դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների գործողություններն Արցախի ժողովրդի նկատմամբ
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ փաստաբանների պալատը պատրաստվում է Ադրբեջանի իշխանությունների գործողությունների հետևանքով ի հայտ եկած խնդիրները բարձրաձայնել իր գործընկերության հարթակներում` Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհրդում (CCBE) և Իրավաբանների միջազգային ասոցիացիայում (UIA): Տեղեկությունը հայտնում է ՀՀ փաստաբանների պալատի մամուլի քարտուղար Սիլվի Տիգրանյանը։
«ՀՀ փաստաբանների պալատը խստագույնս դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների գործողություններն Արցախի ժողովրդի նկատմամբ և միջազգային կառույցներին ու դերակատարներին կոչ է անում անհապաղ գործուն միջոցներ ձեռնարկել անմարդկային գործողությունները դադարեցնելուն Ադրբեջանի իշխանություններին պարտադրելու ուղղությամբ, ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ որպես Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովման միակ երաշխիք, որն այսպիսի պայմաններում այլընտրանք չունի»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Նույնը տեղի էր ունեցել նաև դեկտեմբերի 3-ին։ ՌԴ խաղաղապահների՝ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվել էր։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Մարդիկ զրկված էին ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չէին կարողանում ապահովել առաջնային բժշկական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում, որոնք ջեռուցվում են գազով, դադարեցվել էր դասապրոցեսը։
Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։
Լրահոս
0