https://arm.sputniknews.ru/20221219/hajastani-petakan-partqy-artaqin-pvokharutjunneri-masvov-nvazman-mitum-e-cujc-talis-52808855.html
Հայաստանի պետական պարտքը արտաքին փոխառությունների մասով նվազման միտում է ցույց տալիս
Հայաստանի պետական պարտքը արտաքին փոխառությունների մասով նվազման միտում է ցույց տալիս
Sputnik Արմենիա
ԵԱԶԲ-ի երկրների վերլուծության կենտրոնի ղեկավարի կարծիքով՝ երկրի պետական պարտքը ընդունելի մակարդակի վրա է։ 19.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-19T09:46+0400
2022-12-19T09:46+0400
2022-12-19T09:46+0400
հայաստան
պարտք
եվրասիական զարգացման բանկ (եազբ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/1b/41389898_0:0:1600:901_1920x0_80_0_0_c7e6729b12b7a7d8cce9b84daef24c74.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի պետական պարտքը արտաքին փոխառությունների մասնաբաժնի նվազման միտում է ցուցաբերում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ԵԱԶԲ երկրների վերլուծության կենտրոնի ղեկավար Ալեքսեյ Կուզնեցովը։Նրա խոսքով՝ Հայաստանի պետական պարտքն ընդունելի մակարդակի վրա է։ Ընթացիկ տարվա հոկտեմբերի սկզբի դրությամբ, բանկի հաշվարկներով, պետական պարտքի մակարդակը կազմել է ՀՆԱ-ի մոտ 50%-ը՝ տարեսկզբից կրճատվելով 13,5 կետով:Պետական պարտքի մակարդակի նվազմանը նպաստել են նախևառաջ ՀՆԱ-ի աճը և տարեսկզբից հայկական դրամի 18 տոկոս ամրապնդումը։«ԵԱԶԲ մակրոտնտեսական կանխատեսում 2023»-ում նշվում է, որ սեպտեմբերի վերջի դրությամբ՝ պետական պարտքի մակարդակը կազմում էր ՀՆԱ-ի 53,7%՝ տարեսկզբից կրճատվելով 9,8%-ով:Դա պայմանավորված է ներքին պարտքի 56% աճով (10 ամսվա ընթացքում 50% աճի դեպքում), արտաքին պարտքի տարեկան 9% անկմամբ։ Սա, մեղմ ասած, դրական ցուցանիշ է. Փաշինյանը` պետական պարտքի մասինՆշենք, որ Հայաստանի պետական պարտքը 2022 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ կազմել է 10,1 մլրդ դոլար։ 2021 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ պետական պարտքը 9,225 մլրդ դոլար էր։2022 թվականին Հայաստանի ՀՆԱ աճը, ըստ ԵԱԶԲ-ի գնահատականների, կկազմի 12,5%։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/1b/41389898_131:0:1551:1065_1920x0_80_0_0_849f0c88f6f6215c00f556daf51f94be.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, պարտք, եվրասիական զարգացման բանկ (եազբ)
հայաստան, պարտք, եվրասիական զարգացման բանկ (եազբ)
Հայաստանի պետական պարտքը արտաքին փոխառությունների մասով նվազման միտում է ցույց տալիս
ԵԱԶԲ-ի երկրների վերլուծության կենտրոնի ղեկավարի կարծիքով՝ երկրի պետական պարտքը ընդունելի մակարդակի վրա է։
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի պետական պարտքը արտաքին փոխառությունների մասնաբաժնի նվազման միտում է ցուցաբերում։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեց ԵԱԶԲ երկրների վերլուծության կենտրոնի ղեկավար Ալեքսեյ Կուզնեցովը։
Նրա խոսքով՝ Հայաստանի պետական պարտքն ընդունելի մակարդակի վրա է։ Ընթացիկ տարվա հոկտեմբերի սկզբի դրությամբ, բանկի հաշվարկներով, պետական պարտքի մակարդակը կազմել է ՀՆԱ-ի մոտ 50%-ը՝ տարեսկզբից կրճատվելով 13,5 կետով:
Պետական պարտքի մակարդակի նվազմանը նպաստել են նախևառաջ ՀՆԱ-ի աճը և տարեսկզբից հայկական դրամի 18 տոկոս ամրապնդումը։
«Չնայած ֆինանսավորման ներգրավման մասին նոր համաձայնագրերի ստորագրմանը, ընդհանուր առմամբ Հայաստանի պետական պարտքը արտաքին փոխառությունների մասնաբաժնի նվազման միտում է ցուցաբերում։ Տասը ամսվա ընթացքում պարտքի կառուցվածքում արտարժույթով փոխառությունների մասնաբաժինը նվազել է 71,2%-ից մինչև 62,3% (հիմնականում արտաքին վարկերի և փոխառությունների մասնաբաժնի նվազման պատճառով)», - ասաց Կուզնեցովը։
«ԵԱԶԲ մակրոտնտեսական կանխատեսում 2023»-ում նշվում է, որ սեպտեմբերի վերջի դրությամբ՝ պետական պարտքի մակարդակը կազմում էր ՀՆԱ-ի 53,7%՝ տարեսկզբից կրճատվելով 9,8%-ով:
Դա պայմանավորված է ներքին պարտքի 56% աճով (10 ամսվա ընթացքում 50% աճի դեպքում), արտաքին պարտքի տարեկան 9% անկմամբ։
Նշենք, որ Հայաստանի պետական պարտքը 2022 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ կազմել է 10,1 մլրդ դոլար։ 2021 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ պետական պարտքը 9,225 մլրդ դոլար էր։
2022 թվականին Հայաստանի ՀՆԱ աճը, ըստ ԵԱԶԲ-ի գնահատականների, կկազմի 12,5%։