https://arm.sputniknews.ru/20221219/gerineri-patandneri-ev-anhet-kvoratsneri-tsnvoghneri-dimumnervov-pnum-kzbaghven-hatuk-mardik-52858395.html
Գերիների, պատանդների և անհետ կորածների ծնողների դիմումներով ՊՆ–ում կզբաղվեն հատուկ մարդիկ
Գերիների, պատանդների և անհետ կորածների ծնողների դիմումներով ՊՆ–ում կզբաղվեն հատուկ մարդիկ
Sputnik Արմենիա
Նիստի ընթացքում կարևորվել են գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց վերաբերյալ հարցերի իրավական կարգավորման անհրաժեշտությունը։ 19.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-19T23:03+0400
2022-12-19T23:03+0400
2022-12-19T23:14+0400
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
հհ պաշտպանության նախարարություն (պն)
անհետ կորած
հայ գերիներ, անհետ կորածներ
ծնող
դիմում
https://cdn.am.sputniknews.ru/img/536/28/5362851_0:67:1000:630_1920x0_80_0_0_c6773ced7d2e7fe4eedf19f3d017f319.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան աշխատակիցների միջոցով կապահովվի գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց ծնողների ու հարազատների դիմումների և առաջարկությունների ստացման և արձանագրման գործընթացը՝ աշխատանքային խմբին փոխանցելու նպատակով: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունը։Հաղորդագրության համաձայն` ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն գեներալ-մայոր Արմեն Աբազյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցել են գերիների, պատանդների և անհետ կորած անձանց ընտանիքների անդամներ և հարազատներ, ինչպես նաև հանձնաժողովին կից գործող աշխատանքային խմբի անդամները:Նիստի ընթացքում Աբազյանի կողմից նշվել են այն առաջնահերթությունները, որոնք ի հայտ էին եկել հանձնաժողովի նախորդ նիստից հետո կատարված աշխատանքների ամփոփման և վերլուծության արդյունքում:Գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարազատների հետ մշտական կապ ապահովելու նպատակով հստակ հանձնարարություններ են տրվել:Նիստի ընթացքում հանձնաժողովի անդամները պատասխանել են նիստին ներկա գտնվող ծնողների ու հարազատների հարցերին:Նիստն ամփոփվել է հանձնաժողովի անդամներին տրված հստակ հանձնարարականներով:Գերիների, պատանդների և անհետ կորածների հանձնաժողովը շուրջ երկու տարի չի աշխատել. ՕհանյանՀիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։Հոկտեմբերի 27-ին ադրբեջանական կողմը Հայաստանին փոխանցեց 10, իսկ նոյեմբերի 28-ին՝ 13 զինվորականի մարմին։Հավելենք, որ մինչ օրս ադրբեջանական ուժերը շարունակում են ապօրինաբար մնալ ՀՀ ինքնիշխան տարածքում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/536/28/5362851_36:0:964:696_1920x0_80_0_0_af9cfe2219b34f11cce99d2e97f2bbeb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, հհ պաշտպանության նախարարություն (պն), անհետ կորած, հայ գերիներ, անհետ կորածներ, ծնող, դիմում
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, հհ պաշտպանության նախարարություն (պն), անհետ կորած, հայ գերիներ, անհետ կորածներ, ծնող, դիմում
Գերիների, պատանդների և անհետ կորածների ծնողների դիմումներով ՊՆ–ում կզբաղվեն հատուկ մարդիկ
23:03 19.12.2022 (Թարմացված է: 23:14 19.12.2022) Նիստի ընթացքում կարևորվել են գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց վերաբերյալ հարցերի իրավական կարգավորման անհրաժեշտությունը։
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան աշխատակիցների միջոցով կապահովվի գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց ծնողների ու հարազատների դիմումների և առաջարկությունների ստացման և արձանագրման գործընթացը՝ աշխատանքային խմբին փոխանցելու նպատակով: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն գեներալ-մայոր Արմեն Աբազյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցել են գերիների, պատանդների և անհետ կորած անձանց ընտանիքների անդամներ և հարազատներ, ինչպես նաև հանձնաժողովին կից գործող աշխատանքային խմբի անդամները:
Նիստի ընթացքում Աբազյանի կողմից նշվել են այն առաջնահերթությունները, որոնք ի հայտ էին եկել հանձնաժողովի նախորդ նիստից հետո կատարված աշխատանքների ամփոփման և վերլուծության արդյունքում:
Հատկապես կարևորվել են գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց վերաբերյալ հարցերի իրավական կարգավորման անհրաժեշտությունը, և որոշվել է կոնկրետ քայլեր ձեռնարկել ՀՀ արդարադատության նախարարության համակարգմամբ համապատասխան օրենքի հայեցակարգի նախագծի մշակման ուղղությամբ:
Գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարազատների հետ մշտական կապ ապահովելու նպատակով հստակ հանձնարարություններ են տրվել:
Նիստի ընթացքում հանձնաժողովի անդամները պատասխանել են նիստին ներկա գտնվող ծնողների ու հարազատների հարցերին:
Նիստն ամփոփվել է հանձնաժողովի անդամներին տրված հստակ հանձնարարականներով:
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ
ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով
հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հոկտեմբերի 27-ին ադրբեջանական կողմը Հայաստանին փոխանցեց 10, իսկ
նոյեմբերի 28-ին՝ 13 զինվորականի մարմին։
Հավելենք, որ մինչ օրս ադրբեջանական ուժերը շարունակում են ապօրինաբար մնալ ՀՀ ինքնիշխան տարածքում։