https://arm.sputniknews.ru/20221219/finansneri-nakharary-pvokhvarchapet-knshanakvi-pashinjan-52813617.html
Ֆինանսների նախարարը փոխվարչապետ կնշանակվի. Փաշինյանն ԱԽ նիստ է անցկացնում
Ֆինանսների նախարարը փոխվարչապետ կնշանակվի. Փաշինյանն ԱԽ նիստ է անցկացնում
Sputnik Արմենիա
Ֆինանսների նախարարի պաշտոնում կնշանակվի Վահե Հովհաննիսյանը։ 19.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-19T10:59+0400
2022-12-19T10:59+0400
2022-12-20T10:12+0400
փոխվարչապետ
անվտանգության խորհուրդ
նիկոլ փաշինյան
տիգրան խաչատրյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/0c/13/52813286_0:83:1600:983_1920x0_80_0_0_3afd2bcdeb52a0f46591979b2decae52.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի - Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում Անվտանգության խորհրդի հերթական նիստը, հայտնում են վարչապետի աշխատակազմից:Հավելենք, որ բացի ԱԽ անդամներից՝ նիստին մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, Պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը:Նիստում քննարկվելու է տարածաշրջանում հաստատված ռազմաքաղաքական իրադրությունը:Հիշեցնենք, որ Տիգրան Խաչատրյանը փոխարինելու է եկել ՀՀ նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանին, որը պաշտոնից ազատվել է դեկտեմբերի 12-ին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/0c/13/52813286_90:0:1511:1066_1920x0_80_0_0_436eb8e63a42878b069da4ebd19187d8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
փոխվարչապետ, անվտանգության խորհուրդ, նիկոլ փաշինյան, տիգրան խաչատրյան
փոխվարչապետ, անվտանգության խորհուրդ, նիկոլ փաշինյան, տիգրան խաչատրյան
Ֆինանսների նախարարը փոխվարչապետ կնշանակվի. Փաշինյանն ԱԽ նիստ է անցկացնում
10:59 19.12.2022 (Թարմացված է: 10:12 20.12.2022) Ֆինանսների նախարարի պաշտոնում կնշանակվի Վահե Հովհաննիսյանը։
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի - Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում Անվտանգության խորհրդի հերթական նիստը, հայտնում են
վարչապետի աշխատակազմից:
Նիստի սկզբում վարչապետ Փաշինյանը հայտնել է, որ փոխվարչապետի պաշտոնում կնշանակվի Տիգրան Խաչատրյանը, ով մինչ այժմ զբաղեցնում էր ֆինանսների նախարարի պաշտոնը: Ֆինանսների նախարարի պաշտոնում կնշանակվի Վահե Հովհաննիսյանը, ով զբաղեցնում է ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը:
Հավելենք, որ բացի ԱԽ անդամներից՝ նիստին մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, Պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը:
Նիստում քննարկվելու է տարածաշրջանում հաստատված ռազմաքաղաքական իրադրությունը:
Հիշեցնենք, որ Տիգրան Խաչատրյանը փոխարինելու է եկել ՀՀ նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանին, որը
պաշտոնից ազատվել է դեկտեմբերի 12-ին։