https://arm.sputniknews.ru/20221219/em-um-hamadzajnutjan-en-ekel-shukaji-shtkman-mekhanizmum-gazi-gni-sahmanachapi-shurj-52857599.html
ԵՄ-ում համաձայնության են եկել շուկայի շտկման մեխանիզմում գազի գնի սահմանաչափի շուրջ
ԵՄ-ում համաձայնության են եկել շուկայի շտկման մեխանիզմում գազի գնի սահմանաչափի շուրջ
Sputnik Արմենիա
ԵՄ-ում աղբյուրի խոսքով` այս հարցի շուրջ քաղաքական համաձայնություն է ձեռք բերվել։ 19.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-19T22:26+0400
2022-12-19T22:26+0400
2022-12-19T22:55+0400
գազ
եվրոպա
ռուսաստան
գին
սահման
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/09/37316791_0:0:2473:1392_1920x0_80_0_0_ab9c60732f385880c3284c2bb5675041.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի - Sputnik. Եվրամիության երկրների էներգետիկայի նախարարները երկուշաբթի օրը կայացած հանդիպման ընթացքում քաղաքական պայմանավորվածություն են ձեռք բերել գազի գների սահմանաչափի մակարդակի վերաբերյալ` շուկայի շտկման մեխանիզմի շրջանակներում: Այս մասին լրագրողներին հայտնել է ԵՄ-ից աղբյուրը։Ավելի վաղ Եվրահանձնաժողովն առաջարկել էր ԵՄ-ում TTF խոշորագույն եվրոպական հանգույցի շուկայի շտկման ժամանակավոր մեխանիզմ ստեղծել։ ԵՀ մտահղացման համաձայն` մեխանիզմը կարող էր ինքնուրույն գործարկվել երկու պայմանների պահպանման դեպքում։ Առաջինը` TTF ինդեքսով ամսական ֆյուչերսների հաշվարկային գինը երկու շաբաթվա ընթացքում գերազանցում է մեկ ՄՎտ-ի դիմաց 275 եվրոն (հազար խորանարդ մետր գազի դիմաց 2,8 հազար եվրոյից մի փոքր ավելի), երկրորդը` TTF-ի և հեղուկացված բնական գազի համաշխարհային գների միջև տարբերությունը (spread) 10 առևտրային օր անընդմեջ առնվազն 58 եվրո է։Սակայն սա շատ բարձր մակարդակ է.TTF-ի մեկամսյա ֆյուչերսների հաշվարկային գինը հանգույցի գոյության ողջ պատմության ընթացքում 275 եվրոն գերազանցել է միայն այս տարվա օգոստոսին, մի քանի օր:Եվրամիության 9 երկրներ դեմ են արտահայտվել գազի գնի առավելագույն շեմ սահմանելունԵվրոպայում ընդունված է գազի ծավալը չափել մեգավատտ/ժամով (ՄՎտ/ժ), մինչդեռ Ռուսաստանում հաշվարկն իրականացվում է խորանարդ մետրով:Տարբերությունը պայմանավորված է նրանով, որ եվրոպական մոտեցումը հիմնված է այն էներգիայի քանակի վրա, որը հնարավոր է արտադրել մատակարարվող գազից։ Այսպիսով` որքան բարձր է գազի ջերմաստեղծ հատկությունը կամ կալորիականությունը, այնքան փոքր է, օրինակ, մեկ լիտր ջուր եռացնելու համար անհրաժեշտ գազի ծավալը, և այնքան այն ավելի թանկ է: Եվրոպայում նման մոտեցումն ավելի օբյեկտիվ է համարվում։
եվրոպա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/09/37316791_454:0:2473:1514_1920x0_80_0_0_025eff95e6d9f9c56a99ce23b63400cf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գազ, եվրոպա, ռուսաստան, գին, սահման
գազ, եվրոպա, ռուսաստան, գին, սահման
ԵՄ-ում համաձայնության են եկել շուկայի շտկման մեխանիզմում գազի գնի սահմանաչափի շուրջ
22:26 19.12.2022 (Թարմացված է: 22:55 19.12.2022) ԵՄ-ում աղբյուրի խոսքով` այս հարցի շուրջ քաղաքական համաձայնություն է ձեռք բերվել։
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի - Sputnik. Եվրամիության երկրների էներգետիկայի նախարարները երկուշաբթի օրը կայացած հանդիպման ընթացքում քաղաքական պայմանավորվածություն են ձեռք բերել գազի գների սահմանաչափի մակարդակի վերաբերյալ` շուկայի շտկման մեխանիզմի շրջանակներում: Այս մասին լրագրողներին հայտնել է ԵՄ-ից աղբյուրը։
«Նրանք քաղաքական համաձայնություն են ձեռք բերել գնային սահմանի վերաբերյալ»,-ասել է նա:
Ավելի վաղ Եվրահանձնաժողովն առաջարկել էր ԵՄ-ում TTF խոշորագույն եվրոպական հանգույցի շուկայի շտկման ժամանակավոր մեխանիզմ ստեղծել։ ԵՀ մտահղացման համաձայն` մեխանիզմը կարող էր ինքնուրույն գործարկվել երկու պայմանների պահպանման դեպքում։ Առաջինը` TTF ինդեքսով ամսական ֆյուչերսների հաշվարկային գինը երկու շաբաթվա ընթացքում գերազանցում է մեկ ՄՎտ-ի դիմաց 275 եվրոն (հազար խորանարդ մետր գազի դիմաց 2,8 հազար եվրոյից մի փոքր ավելի), երկրորդը` TTF-ի և հեղուկացված բնական գազի համաշխարհային գների միջև տարբերությունը (spread) 10 առևտրային օր անընդմեջ առնվազն 58 եվրո է։
Սակայն սա շատ բարձր մակարդակ է.TTF-ի մեկամսյա ֆյուչերսների հաշվարկային գինը հանգույցի գոյության ողջ պատմության ընթացքում 275 եվրոն գերազանցել է միայն այս տարվա օգոստոսին, մի քանի օր:
Եվրոպայում ընդունված է գազի ծավալը չափել մեգավատտ/ժամով (ՄՎտ/ժ), մինչդեռ Ռուսաստանում հաշվարկն իրականացվում է խորանարդ մետրով:
Տարբերությունը պայմանավորված է նրանով, որ եվրոպական մոտեցումը հիմնված է այն էներգիայի քանակի վրա, որը հնարավոր է արտադրել մատակարարվող գազից։ Այսպիսով` որքան բարձր է գազի ջերմաստեղծ հատկությունը կամ կալորիականությունը, այնքան փոքր է, օրինակ, մեկ լիտր ջուր եռացնելու համար անհրաժեշտ գազի ծավալը, և այնքան այն ավելի թանկ է: Եվրոպայում նման մոտեցումն ավելի օբյեկտիվ է համարվում։