https://arm.sputniknews.ru/20221219/arcakhahajutjan-iravunqneri-pashtpanutjuny-mer-arzhanapatvutjan-harcn-e-garegin-b-52811727.html
Արցախահայության իրավունքների պաշտպանությունը մեր արժանապատվության հարցն է. Գարեգին Բ
Արցախահայության իրավունքների պաշտպանությունը մեր արժանապատվության հարցն է. Գարեգին Բ
Sputnik Արմենիա
Գարեգին Բ–ն, հանուն Արցախի կատարված աղոթքից հետո, հանդես է եկել ելույթով։ 19.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-19T10:34+0400
2022-12-19T10:34+0400
2022-12-19T10:34+0400
կաթողիկոս
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
արցախ
հայ առաքելական եկեղեցի
աղոթք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/13/52810611_0:78:1500:922_1920x0_80_0_0_b93e4cd13daf34b08cbd89191d05d77c.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Դեկտեմբերի 18-ին Սուրբ Գայանե վանքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ծայրագույն պատրիարք և ամենայն հայոց կաթողիկոսի ղեկավարությամբ խաղաղության և զորակցության աղոթք է կատարվել հանուն Արցախի, տեղեկանում ենք Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի ֆեյսբուքյան էջից։«Ադրբեջանի իշխանություններն ակնհայտ սադրիչ գործողություններով և կեղծ պատճառաբանություններով փակ են պահում Արցախի՝ Հայաստանի և աշխարհի հետ կապի միակ ճանապարհը՝ մատնելով արցախցիներին հումանիտար աղետի: Արգելափակված 120 000 արցախցի մեր քույրեր ու եղբայրներ զրկված են ազատ տեղաշարժի հնարավորությունից, բազմաթիվ հիվանդներ՝ անհրաժեշտ բուժօգնությունից, Արցախի հանրապետությունը՝ կենսական մատակարարումներից»,–ասել է կաթողիկոսը։Նա նշել է նաև, որ Ադրբեջանը վախի ներշնչման միջոցով փորձում է հայաթափել Արցախը: Կաթողիկոսի խոսքով` միայն դատապարտության խոսքերը բավարար չեն զսպելու Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները և կասեցնելու վերջինիս թշնամական ընթացքը։ Նա վստահեցրել է, որ Առաքելական եկեղեցին շարունակելու է ջանքեր գործադրել, որպեսզի միջազգային հանրությունը, բարեկամ պետությունները, քրիստոնեական քույր եկեղեցիները, միջազգային և միջեկեղեցական կազմակերպությունները հնարավոր աջակցություն ու զորակցություն ապահովեն Արցախին:Դիմելով արցախցիներին՝ կաթողիկոսն ասել է.«Ազատ, անկախ և անվտանգ ապրելու ձեր արդար պահանջի մեջ հայ ազգը միասնական է: Շարունակեք մնալ աննկուն, հավատով ամուր և ապրեք ամենօրյա մեծ և փոքր հաղթանակների լավատեսությամբ»:Դիմելով Հայաստանում և սփյուռքում ապրողներին Վեհափառը նշել է` Արցախը և արցախահայության իրավունքների պաշտպանությունը մեր ժողովրդի արժանապատվության հարցն է։ Նրա խոսքով` արցախահայության հիմնախնդիրների կարգավորումը անսակարկ առաջնահերթություն է և չի կարող փոխարինվել որևէ այլ մտահոգությամբ, Հայաստանի ու Արցախի շահերը նույնական են, իսկ Արցախի անվտանգությունը անքակտելիորեն կապված է Հայաստանի անվտանգությանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/13/52810611_84:0:1417:1000_1920x0_80_0_0_5b702268e6230a820354acc8c6324a38.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կաթողիկոս, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, արցախ, հայ առաքելական եկեղեցի, աղոթք
կաթողիկոս, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, արցախ, հայ առաքելական եկեղեցի, աղոթք
Արցախահայության իրավունքների պաշտպանությունը մեր արժանապատվության հարցն է. Գարեգին Բ
Գարեգին Բ–ն, հանուն Արցախի կատարված աղոթքից հետո, հանդես է եկել ելույթով։
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Դեկտեմբերի 18-ին Սուրբ Գայանե վանքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ծայրագույն պատրիարք և ամենայն հայոց կաթողիկոսի ղեկավարությամբ խաղաղության և զորակցության աղոթք է կատարվել հանուն Արցախի, տեղեկանում ենք
Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի ֆեյսբուքյան էջից։
«Ադրբեջանի իշխանություններն ակնհայտ սադրիչ գործողություններով և կեղծ պատճառաբանություններով փակ են պահում Արցախի՝ Հայաստանի և աշխարհի հետ կապի միակ ճանապարհը՝ մատնելով արցախցիներին հումանիտար աղետի: Արգելափակված 120 000 արցախցի մեր քույրեր ու եղբայրներ զրկված են ազատ տեղաշարժի հնարավորությունից, բազմաթիվ հիվանդներ՝ անհրաժեշտ բուժօգնությունից, Արցախի հանրապետությունը՝ կենսական մատակարարումներից»,–ասել է կաթողիկոսը։
Նա նշել է նաև, որ Ադրբեջանը վախի ներշնչման միջոցով փորձում է հայաթափել Արցախը: Կաթողիկոսի խոսքով` միայն դատապարտության խոսքերը բավարար չեն զսպելու Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները և կասեցնելու վերջինիս թշնամական ընթացքը։ Նա վստահեցրել է, որ Առաքելական եկեղեցին շարունակելու է ջանքեր գործադրել, որպեսզի միջազգային հանրությունը, բարեկամ պետությունները, քրիստոնեական քույր եկեղեցիները, միջազգային և միջեկեղեցական կազմակերպությունները հնարավոր աջակցություն ու զորակցություն ապահովեն Արցախին:
Դիմելով արցախցիներին՝ կաթողիկոսն ասել է.«Ազատ, անկախ և անվտանգ ապրելու ձեր արդար պահանջի մեջ հայ ազգը միասնական է: Շարունակեք մնալ աննկուն, հավատով ամուր և ապրեք ամենօրյա մեծ և փոքր հաղթանակների լավատեսությամբ»:
Խաղաղության և զորակցության աղոթք հանուն Արցախի
Խաղաղության և զորակցության աղոթք հանուն Արցախի
Խաղաղության և զորակցության աղոթք հանուն Արցախի
Խաղաղության և զորակցության աղոթք հանուն Արցախի
Խաղաղության և զորակցության աղոթք հանուն Արցախի
Խաղաղության և զորակցության աղոթք հանուն Արցախի
Խաղաղության և զորակցության աղոթք հանուն Արցախի
Խաղաղության և զորակցության աղոթք հանուն Արցախի
Խաղաղության և զորակցության աղոթք հանուն Արցախի
Խաղաղության և զորակցության աղոթք հանուն Արցախի
Դիմելով Հայաստանում և սփյուռքում ապրողներին Վեհափառը նշել է` Արցախը և արցախահայության իրավունքների պաշտպանությունը մեր ժողովրդի արժանապատվության հարցն է։ Նրա խոսքով` արցախահայության հիմնախնդիրների կարգավորումը անսակարկ առաջնահերթություն է և չի կարող փոխարինվել որևէ այլ մտահոգությամբ, Հայաստանի ու Արցախի շահերը նույնական են, իսկ Արցախի անվտանգությունը անքակտելիորեն կապված է Հայաստանի անվտանգությանը։