00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Առաջին արբանյակ, զենքերի արտադրություն, ՏՏ ոլորտի զարգացում. հարցազրույց ԲՏԱ նախարարի հետ

© Sputnik / Andranik GhazaryanՌոբերտ Խաչատրյանը Sputnik Արմենիայում
Ռոբերտ Խաչատրյանը Sputnik Արմենիայում - Sputnik Արմենիա, 1920, 19.12.2022
Ռոբերտ Խաչատրյանը Sputnik Արմենիայում
Բաժանորդագրվել
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը Sputnik Արմենիայի տված հարցազրույցում ամփոփել է 2022 թվականը, ներկայացրել այն կարևոր ուղղություններն ու աշխատանքները, որոնք իրականացրել է նախարարությունն այս տարի։
-Պարոն Խաչատրյան, տարին մոտենում է ավարտին և մեր երկրի առջև ծառացած շատ արդիական խնդիրներ առնչվում են Ձեր պատասխանատվության տակ գտնվող ոլորտին։ Եթե ամփոփենք տարվա արդյունքները, ի՞նչ ունենք այս պահին և որո՞նք են այն ծրագրերը, որոնք Դուք առաջնահերթ եք համարում։
-Դժվար է առանձնացնել մի բաժին, որովհետև բոլորն էլ իրենց չափով առաջնահերթ են։ Նշենք, որ այս տարի իրականացված ծրագրերը հիմնականում նախորդ երկու–երեք տարիների շարունակությունն են։ Մի քանի ծրագիր և միջոցառում ունենք, որոնք միտված են ստարտափ էկոհամակարգի զարգացմանը, դրանցից մեկը բուհ–մասնավոր ծրագիրն է, որտեղ մենք տարբեր կրթական հաստատությունների հետ` թե՛ պետական, թե՛ մասնավոր, փորձում ենք ծրագրեր կազմակերպել։ Այսինքն` որոշակի հմտություններ ենք սովորեցնում ցանկացողներին, ովքեր ուզում են իրենց ոլորտը փոխել, մտնել ՏՏ կամ բարձր տեխնոլոգիաների ոլորտ։ Այս տարի աշխատանքների արդյունքում մենք առանձնացրել ենք հետևյալ հինգ ուղղությունները` արհեստական բանականություն, բլոկչեյն, ինժեներություն, կիբեռանվտանգություն և տեխնոլոգիական ձեռներեցություն։ Ի տարբերություն անցած տարիների այս տարի մենք փորձեցինք շեշտը դնել ավելի բարձր մասնագիտացում ունեցող կադրերի պատրաստման վրա։
-Ինչպե՞ս եք գնահատում ՏՏ ոլորտի և բարձր տեխնոլոգիաների ոլորտի արդյունքները մեր տնտեսության մեջ։ Այդ ներդրումներից` թե՛ մտավոր, թե՛ ֆինանսական, թե՛ կադրային, ի վերջո ՀՀ տնտեսությունը ի՞նչ է շահում, և ե՞րբ կարող ենք խոսել առարկայական արդյունքներից, որոնք ըստ ոլորտների մեզ օգուտ կբերեն։
-Եթե խոսում ենք ՏՏ ոլորտի մասին, կարծում եմ` կիրառական արդյունքներ մենք արդեն ունենք։ ՏՏ ոլորտում գրանցված աշխատակիցների քանակը շուրջ 24 հազար է։ ՊԵԿ–ից ստացված տվյալների համաձայն` նրանք ունեն բավական բարձր վարձատրություն և իրենց ստացած եկամուտները ծախսում են ՀՀ–ում, օգտվում են ծառայություններից։ Այսինքն` մեր տնտեսության մեջ են վերադառնում այդ գումարները։
-Վերադառնանք նախագծերին...
-Կառանձնացնեմ սփյուռքի ներուժը Հայաստան բերելու ծրագիրը, որը կարելի է անվանել մասնագիտական կամ տեխնոլոգիական ներգաղթ։ Մենք ուզում ենք նպաստել դրան։ Մի քանի պայմաններ կան, որոնց չափանիշների բավարարման դեպքում ընկերությունները ստանում են դրամաշնորհային մրցանակներ։ Հիմնական նպատակն այն է, որ դրամաշնորհ ստացած թիմը տեղափոխվի Հայաստան առնվազն մեկ տարի Հայաստանում բնակվի և գործունեություն ծավալի։ Կարծում եմ` Հայաստանում պայմանները լավն են նման գործունեության համար։ Այստեղ նաև հայրենասիրական ինչ–որ կոմպոնենտ կա։
Կցանկանայի առանձնացնել նաև «ինժեներական քաղաք» ստեղծելու նախագիծը։ Առանձին վերցրած տարածքում ինժեներական ընկերությունների համար ստեղծում ենք պայմաններ, համապատասխան հնարավորություններ և ենթակառուցվածքներ։ Քաղաք ստեղծելու նպատակով այս տարի արդեն շինարարություն է սկսվել մայրաքաղաքի Բագրևանդ թաղամասում։ Ընկերություններն անվճար ստանում են հողամասեր, մնացած վերանորոգման աշխատանքներն արդեն իրականացնում են հենց իրենք։ Նախագիծը որպես ամբողջություն ինժեներական էկոհամակարգ է, որում հավաքված են ընկերություններ, որոնք մտածում են նույնկերպ և աշխատում են նույն գաղափարի շուրջ: «Ինժեներական քաղաքում» կաշխատեն եզակի արտադրանքների, այդ թվում ՝ հազվագյուտ և թանկարժեք հաստոցների վրա, որոնք հետագայում կկիրառվեն արդյունաբերության ամենատարբեր ոլորտներում։ Մենք կոչ ենք անում մեր քաղաքացիներին և ընկերություններին դառնալ «Ինժեներական քաղաքի» ռեզիդենտ։
-Վերջին ամիսներին դոլարի փոխարժեքի տատանումների և անկման հետևանքով ՏՏ ոլորտի ներկայացուցիչները որոշակի խնդիրների առաջ են կանգնել, վերջերս էլ պետությունը պետական աջակցության ծրագրեր է մշակել այդ ուղղությամբ։ Իսկապե՞ս իրավիճակն այդքան բարդ է, և ի՞նչ եք կարծում` ձեռնարկվող միջոցներն ադեկվատ են այն մարտահրավերներին, որոնց առջև ոլորտն այս պահին կանգնել է։
-Իսկապես, դեկտեմբերի 1–ին կառավարության որոշմամբ հաստատվեց նոր աջակցության ծրագիրը։ Բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել թե՛ ոլորտի ներկայացուցիչների հետ, թե՛ մեր կառավարության մյուս գործընկերների հետ, որպեսզի գտնենք այս բալանսավորված աջակցության ծրագիրը։ Մեր որոշման հիմնական պատճառը միայն փոխարժեքի տատանումը չէր։ Նորությունների հետևելով և մեր կատարած հետազոտությունները ցույց են տալիս, որ աշխարհի մակարդակով բարդություններ են սպասվում ՏՏ ոլորտում, քանի որ մեծ ու խոշոր ընկերությունները կրճատումներ են անում տասնյակ հազարներով։ Մենք ուզում ենք հնարավորություն տալ, որպեսզի մեր ընկերությունները ժամանակ շահեն և ավելի պատրաստված լինեն մարտահրավերներին։ Այսինքն` փոխեն իրենց ռազմավարությունը, ժամանակ ունենան իրենց գործընկերների հետ ավելի լավ պայմաններում բանակցել։ Կարծում եմ` սա իր նպատակին կծառայի։
-Իսկ ոլորտի ներկայացուցիչների արձագանքներն ինչպիսի՞ն են։
-Տեխնիկական շտկումների հետ կապված արձագանքներ ստացել ենք, բայց դրանք էական չենք համարում։ 90–ից ավել հայտ ենք ստացել ընկերություններից աջակցությանը մասնակցելու նպատակով։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի մեկն է։ Կարծում ենք`այս շուրջ 90 հայտը դա դեռ սկիզբն է և անգամներով ավելի հայտեր ենք ակնկալում։
-Ձեր ոլորտին առնչվող այս տարվա կարևոր իրադարձություններից էր հայկական առաջին արբանյակի ուղեծիր դուրս բերելը։ Ունե՞նք կոնկրետ արդյունքներ արբանյակի աշխատանքի հետ կապված, և որքանով է այդ ուղղությունը հեռանկարային և պահանջված մեր պետության համար։
-Քանի որ մեր նպատակը միայն մեկ արբանյակ ունենալը չէր, դա արվում էր որպես առաջին քայլ, որպեսզի մենք ցույց տանք, որ կառավարությունը կարևորում է նաև այդ ուղղությունը։ Եվ որպեսզի վստահեցնենք մասնավորին, որ ինքն էլ կարողանա որոշում կայացնել և մասնակից դառնալ այդ ոլորտի կայացմանն ու զարգացմանը։ Ասեմ, որ մենք բավարարված ենք արդյունքներով։ 10–ից ավելի ընկերություն է ի հայտ եկել, ովքեր պատրաստակամություն են հայտնել և նույնիսկ արդեն որոշակի քայլեր են անում նշված ոլորտում գործունեություն ծավալելու հետ կապված։ Մենք ուզում ենք Հայաստանում արբանյակաշինությունը զարգացնենք, դա մեր ռազմավարության մեջ նշված է։ Արբանյակաշինությունը առնչվում է տարբեր ոլորտների հետ, և կարծում ենք, որ դրանով խթան կհանդիսանանք նաև մյուս ոլորտների զարգացման համար։
Մինչև 2028 թվականը Հայաստանը նախատեսում է տիեզերք արձակել հայկական ևս երկու արբանյակ
-Իսկ մոտավոր ժամկետներ կան նախանշված արբանյակաշինության նպատակին հասնելու համար։
-2023 թվականին չեմ կարծում` կխոսենք երկրորդ արբանյակի մասին, բայց աշխատանքները, բանակցությունները տարվում են թե՛ իմ ասած տեղական ընկերությունների հետ, ովքեր պատրաստ են մասնակցություն ունենալ, թե՛ մեր արտասահմանյան գործընկերների հետ ավելի գործնական քայլեր նախաձեռնելու համար։
-Ֆինանսավորման աղբյուրների և կադրային հարցերը որքանով են լուծված։
-Կադրերի խնդիր կա, չնայած դրա լուծման եղանակները կան։ Կոնկրետ առաջին արբանյակի հետ կապված մենք պայմանավորվածություն ունենք Satlantis ընկերության հետ, որի միջոցով գործընթացը կազմակերպեցինք։ Ընկերությունը պատրաստ է կազմակերպել կադրերի վերապատրաստում, ուսուցում, և արդեն աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ։ Ֆինանսավորման հետ կապված խնդիրներ չենք ունենա, եթե հիմնավորված ներկայացնենք, կառավարությունը պատրաստ է աջակցություն տրամադրել նման ծրագրերի համար։
-Շատերը նշում էին, որ արբանյակը կունենա ռազմավարական նշանակություն։ Հայկական արբանյակի գոյությունը որքանո՞վ կնպաստի մեր պաշտպանունակության բարձրացմանը։
-Հաշվի առնելով հարցի նրբությունը` ինֆորմացիա տրամադրելու հարցում սահմանափակում ունեմ։ Սակայն պետք է նշել, որ արբանյակի կիրառման առումով մենք ազատ ենք։ Ամեն դեպքում բացառապես խաղաղ նպատակներով են օգտագործվում արբանյակից ստացված տվյալները։ Իհարկե պաշտպանական առումով, կարծում եմ, բավականին օգտակար տեղեկություն հնարավոր է ձեռք բերել արբանյակի ստացված նկարներով։
-Քանի որ ԲՏԱ–ն համակարգում է նաև ռազմարդյունաբերության ոլորտը, ինչպե՞ս եք գնահատում ոլորտի զարգացումն այս պահին, ի՞նչ նոր ծրագրեր և հեռանկարներ կան։
-Նախարարությունը երկու տարին մեկ կազմակերպում է «ԱրմՀայթեք» ցուցահանդես։ Այս տարի մարտին հերթական ցուցահանդեսը կազմակերպեցինք, որտեղ ներկայացված էին հիմնականում տեղական կազմակերպությունների նմուշները։ Հաջորդ ցուցահանդեսը նախատեսվում է 2024 թվականին։ Կարծում եմ` այնտեղ ավելի շատ բան կունենանք ցույց տալու։ Ընդհանուր առմամբ շատ անելիքներ կան այդ ոլորտում, բայց գնահատում ենք դրական, որովհետև տեսնում ենք արդյունքները։
-Որո՞նք են հիմնական խոչընդոտները, մարտահրավերները զինտեխնիկայի արտադրության ոլորտում։ Օրինակ` պաշտպանության ոլորտի ներկայացուցիչները բողոքում են, որ խնդիրը նախարարությունից պատվերների, սերիական արտադրության մեջ է։ Այստեղ ի՞նչ անելիքներ ունի նախարարությունը։
-Մեր առաքելությունն է համակարգել այդ պրոցեսները, և ասեմ ձեզ, որ գաղափարից մինչև սպառազինություն անցնելը որոշակի քայլերի հերթականություն կա և հնարավոր չէ ինչ–որ քայլեր շրջանցել կամ արագացնել։ Մինչև որևէ նմուշ պետական փորձարկում չի անցնում, հնարավոր չի լինում դա կիրառել իրական կյանքում։ Մի քանի պատճառ կա դրա համար, բայց առաջին կարևոր պատճառն անվտանգությունն է։
Եթե մենք համոզված չլինենք, որ այդ զինատեսակն անվտանգ է կիրառողի համար, բացառվում է, որ դա օգտագործվի։ Դրա համար պետական փորձարկումն անհրաժեշտ պայման է, որպեսզի ընկերությունը գնա սերիական արտադրության, եթե նախատեսում է այդ զինատեսակը կամ արտադրանքը կիրառել Հայաստանում։ Որոշակի բողոքներ գուցե եղել են այս առումով։
Հայկական արբանյակը սեպտեմբերի 14-ին հայ–ադրբեջանական սահմանից կադրեր է ֆիքսել. փոխնախարար
Լրահոս
0