https://arm.sputniknews.ru/20221218/shvojgun-stugel-e-rusakan-zvorqeri-vitshaky-hatuk-gvortsvoghutjan-gvotum-52787754.html
Շոյգուն ստուգել է ռուսական զորքերի վիճակը հատուկ գործողության գոտում
Շոյգուն ստուգել է ռուսական զորքերի վիճակը հատուկ գործողության գոտում
Sputnik Արմենիա
ՌԴ ՊՆ ղեկավարը խմբավորման կառավարման կետում լսել է հրամանատարների զեկույցները իրավիճակի և ռուսական բանակի գործողությունների վերաբերյալ: 18.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-18T10:51+0400
2022-12-18T10:51+0400
2022-12-18T10:51+0400
ռուսաստան
ուկրաինա
պատերազմ
սերգեյ շոյգու
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/11/35429638_0:0:2903:1634_1920x0_80_0_0_3ce70e20097d4a0ce340fe2d9525968f.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն աշխատանքային այց է կատարել Հարավային ռազմական օկրուգ և հատուկ գործողության անցկացման գոտում ստուգել է ռուսական զորքերի վիճակը: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։Նշվում է, որ Շոյգուն ուղղաթիռով շրջել է զորքերի տեղակայման շրջաններում, ստուգել է ռուսական ստորաբաժանումների առաջապահ դիրքերը հատուկ գործողության գոտում, ամրություններն ու պաշտպանական գծերը:Առաջնագծում նախարարը շփվել է զինծառայողների հետ և շնորհակալություն հայտնել նրանց խնդիրների օրինակելի կատարման համար:Հրամանատարներին լսելու ընթացքում ՌԴ պաշտպանության նախարարը հատուկ ուշադրություն է դարձրել զորքերի համակողմանի ապահովման կազմակերպմանը, դաշտային պայմաններում անձնակազմի տեղակայման պայմաններին, ինչպես նաև բժշկական ու թիկունքային ստորաբաժանումների աշխատանքին:Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 296-րդ օրը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/11/35429638_0:0:2731:2048_1920x0_80_0_0_3d7c3f6de72c5bf95e9df718c9667082.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, պատերազմ, սերգեյ շոյգու
ռուսաստան, ուկրաինա, պատերազմ, սերգեյ շոյգու
Շոյգուն ստուգել է ռուսական զորքերի վիճակը հատուկ գործողության գոտում
ՌԴ ՊՆ ղեկավարը խմբավորման կառավարման կետում լսել է հրամանատարների զեկույցները իրավիճակի և ռուսական բանակի գործողությունների վերաբերյալ:
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն աշխատանքային այց է կատարել Հարավային ռազմական օկրուգ և հատուկ գործողության անցկացման գոտում ստուգել է ռուսական զորքերի վիճակը: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ Շոյգուն ուղղաթիռով շրջել է զորքերի տեղակայման շրջաններում, ստուգել է ռուսական ստորաբաժանումների առաջապահ դիրքերը հատուկ գործողության գոտում, ամրություններն ու պաշտպանական գծերը:
Առաջնագծում նախարարը շփվել է զինծառայողների հետ և շնորհակալություն հայտնել նրանց խնդիրների օրինակելի կատարման համար:
Խմբավորման կառավարման կետում Շոյգուն լսել է հրամանատարների զեկույցները գործառնական ուղղություններով իրավիճակի և ռուսական բանակի գործողությունների վերաբերյալ:
Հրամանատարներին լսելու ընթացքում ՌԴ պաշտպանության նախարարը հատուկ ուշադրություն է դարձրել զորքերի համակողմանի ապահովման կազմակերպմանը, դաշտային պայմաններում անձնակազմի տեղակայման պայմաններին, ինչպես նաև բժշկական ու թիկունքային ստորաբաժանումների աշխատանքին:
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 296-րդ օրը։